ԱՄՆ-ը Իրանի դեմ պատժամիջոցները վերականգնելու է սեպտեմբերի 20-ին, Գրինվիչի ժամանակով կեսգիշերին: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն:
Պոմպեոն օգոստոսի 20-ին բողոք է ներկայացրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ՝ Թեհրանի կողմից միջուկային գործարքի պարտավորությունները չկատարելու վերաբերյալ: ԱՄՆ-ը հույս ուներ վերսկսել ՄԱԿ-ի պատժամիջոցների վերականգնման գործընթացը և ոչնչացնել միջուկային գործարքը: Ինդոնեզիան, որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախագահ, հրաժարվեց որևէ քայլ ձեռնարկել՝ վկայակոչելով նիստում կոնսենսուսի բացակայությունը: Ռուսաստանը դատապարտել է ԱՄՆ-ի գործողությունները:
Last week, the U.S. triggered the 30-day process to restore virtually all @UN sanctions on Iran after the Security Council failed to uphold its mission to maintain international peace and security. These sanctions will snap back at midnight GMT on September 20.
— Secretary Pompeo (@SecPompeo) August 27, 2020