Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն պատրաստ է քննարկելու սահմանադրական բարեփոխումները, նոր սահմանադրությամբ նախատեսված խորհրդարանական և նախագահական ընտրությունների հնարավորությունը: Այս մասին Պուտինը ասել է «Ռոսիա 1» հեռուստաալիքին տված հարցազրույցում:
«Բելառուսի նախագահը, ի վերջո, ասել է, որ պատրաստ է քննարկելու սահմանադրական բարեփոխումների հնարավորությունը, նոր սահմանադրության ընդունումը, նոր սահմանադրության հիման վրա ընտրությունների անցկացումը՝ և խորհրդարանական, և նախագահական, սակայն գործող սահմանադրությունից չի կարելի դուրս գալ», – ասել է Պուտինը: