Saturday, 20 04 2024
Տավուշի մի շարք գյուղերի բնակիչներ Կիրանցի հատվածում փակ են պահում միջպետական ճանապարհը
Անկարայում փոթորիկը տապալել է ծառեր և քանդել տանիքներ
19:30
ԱՄՆ–ն համաձայնել է զորքերը դուրս բերել Նիգերից
ԵՊՀ մի խումբ դասախոսներ այցելել են ՊՆ զորամաս
19:00
ԱՄՆ-ի Սենատը հաստատել է օտարերկրացիների հսկողության մասին օրենքը
Երևանում քաղաքացին երկորրդ հարկից ընկել է նկուղային մակարդակում գտնվող հորը
18:30
Ֆինլանդիան ԵՄ-ից փող է խնդրել Ռուսաստանին սահմանակից շրջանների համար
18:15
Սերբիան դեմ կլինի ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում Սրեբրենիցայի վերաբերյալ սպասվող բանաձեւին
Համապարփակ պաշտպանության ունակ է համախմբված ժողովուրդը. այն, ինչ մեզ պակասում է
Փրկարարներն Աբովյան քաղաքից Նուբարաշեն տանող ճանապարհի հարակից ձորակից դի են դուրս բերել
Իրանը ռևերանս արեց ՌԴ-ին և Թուրքիային. ԵՄ ներկայության ընդլայնումը միանշանակ խնդիրներ է բերելու
ԵՄ անդամ դառնալու դեպքում Վրաստանը կվերանայի «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը
Արևմուտքը չի ուզում տեսնել փլուզվելու գնով շրջադարձ կատարող Հայաստան
Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման միջոցառումները շարունակվում են
Ինչ հարց են լուծել Հայաստանն ու Ադրբեջանը
Թուրքիան և Եգիպտոսը համակարգում են Գազայի հատված օգնություն հասցնելու ջանքերը․ Հաքան Ֆիդան
16:30
Դելիմիտացիա Տավուշում. ռիսկեր և հնարավորություններ
16:15
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է հաստատել Ուկրաինային շուրջ 61 մլրդ դոլարի ռազմական օգնության փաթեթը․ BBC
16:00
ԱՄԷ-ն կարծում է, որ Պաղեստինի անդամակցությունը ՄԱԿ-ին կնպաստի տարածաշրջանում խաղաղ գործընթացին
Դպրոցում աշակերտը պնևմատիկ ատրճանակով կրակոց է արձակել իր հետ վիճաբանողների ուղղությամբ
Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է զոհվել
Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի

Վահագն Աբգարյանի դեմ մահափորձը եղել է ՔԿՀ օպերատիվ գծով ռեժիմի պետի առանձնասենյակում. պատվերը կատարվել է պաշտոնատար անձանց կողմից

Քրեական գործով մեղադրյալ Վահագն Աբգարյանին ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում մարմնական վնասվածք պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը և իրականացված քննությունը չի բավարարում Աբգարյանի պաշտպաններին։

Գործով ներգրավված իրավապաշտպան Մարինա Պողոսյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ դատախազությունն ու նախաքննական մարմինը ամեն ինչ անում են գործը այլ հունով տանելու, Վահագն Աբգարյանին քրեական հեղինակություն ներկայացնելու և Աբգարյանի գործում ներգրավված պաշտոնյաներին «մաքրելու» համար։ Բացի դրանից՝ իրավապաշտպանը համոզված է, որ եթե չլինեին դեպքի վերաբերյալ այլ իրավապաշտպանների կողմից բարձրաձայնումները, աղմուկը, դատախազությունը ոչ էլ ընթացք էր տալու գործին։

Նշենք, որ երեկ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջի միջոցով տեղեկացրեց, որ Վահագն Աբգարյանին ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում մարմնական վնասվածք պատճառելու դեպքի առթիվ նախապատրաստված նյութերը ՀՀ գլխավոր դատախազության միջոցով ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 190-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված կարգով ուղարկվել են ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ հետագա ընթացքը լուծելու։ ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի 2020 թվականի մարտի 5-ի որոշմամբ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Կատարված նախաքննության արդյունքում պարզվել է, որ ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի օրվա հերթափոխում ընդգրկված ծառայողները, խախտելով «Քրեակատարողական ծառայության մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 4-րդ կետերով, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության՝ կալանավորվածներին պահելու վայրերի և ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված պահանջները, 2020 թվականի փետրվարի 24-ին չարաշահել են իրենց պաշտոնեական լիազորությունները, որն էական վնաս է պատճառել «Նուբարաշեն» ՔԿՀ կալանավորված անձ Վ. Աբգարյանի իրավունքներին և օրինական շահերին: Մասնավորապես՝ 2020թ. փետրվարի 24-ի երեկոյան քրեակատարողական հիմնարկի համապատասխան ծառայողները Վ. Աբգարյանին հիմնարկի պետի մոտ ուղեկցելու պատրվակով դուրս են բերել իր խցից և ուղեկցել մեկ այլ խուց, որտեղ գտնվող դատապարտյալները վիճաբանել են նրա հետ և հարվածներ հասցրել վերջինիս մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով առողջությանը թեթև վնասի հատկանիշներ պարունակող, ինչպես նաև առողջությանը թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ: 2020 թվականի օգոստոսի 26-ին ՀՀ Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունը կատարելու կասկածանքով ձերբակալվել է քրեակատարողական ծառայության երկու աշխատակից։

«Դատախազությունն իր բարձունքի վրա է։ Ինչ ասեմ։ Բայց կարող եմ ասել, որ եթե չլինեին իրավապաշտպաններ Ժաննա Ալեքսանյանի, Արթուր Սաքունցի կողմից ՔԿՀ-ում դատապարտյալների նկատմամբ ոչ համաչափ ուժի կիրառման մասին բարձրաձայնումները, ապա այդ արձագանքն էլ չէր լինի։ Բայց երբ քրեական ենթամշակույթի դեմ պայքարի անվան տակ 20 հոգով մտնում են ու հարձակվում են մարդկանց վրա, սա քրեական ենթամշակույթի դեմ պայքար չէ։ Նույնը ամիսներ առաջ եղել էր Վահագն Աբգարյանի հետ, ու իրավապաշտպանները փաստացի այդ դեպքերը կապել էին իրար հետ։ Ուշագրավ է, որ Վահագն Աբգարյանի դեպքը եղել էր փետրվարին, բայց առ այսօր քրեական գործ չէր հարուցվել մինչև այն պահը, երբ իրավապաշտպանները չխոսեցին դրա մասին։ Ծածկադմբոց էր գնում»,-ասաց Պողոսյանը։

Իրավապաշտպանն, անդրադառնալով կոնկրետ գործին, նկատեց, որ գլխավոր դատախազի խորհրդականի էջում դեպքի նկարագրությունը աղավաղված է։ Այնտեղ ճշմարտությունը աղավաղված է, և փորձ է արվել կատարվածը տանել գոյություն չունեցող, կլանային պատերազմի դաշտ, որի ենթատեքստը իրենց համար հասկանալի և ընկալելի է։ «Քանի որ իրենք անընդհատ փորձում են Վահագն Աբգարյանին քրեական ենթամշակույթի կրող ներկայացնել, դրա համար էլ փորձում են ցույց տալ, որ Վահագին այլ խուց են տեղափոխել, ու այնտեղ վիճաբանություն է եղել։ Սա բացարձակ սուտ է։ Վահագն Աբգարյանի հետ միջադեպը եղել է ոչ թե մեկ այլ խցում, այլ օպերատիվ գծով ռեժիմի պետի առանձնասենյակում։ Իսկ փորձելով նկարագրել, թե միջադեպը եղել է խցում, դրանով փորձ են անում մեղքը պաշտոնյաների վրայից տեղափոխել դեպի կալանավորվածների միջև միջանձնային հարաբերություններ, որի ենթատեքստը մեզ համար հասկանալի է»,-ասաց տիկին Պողոսյանը։

Նրա խոսքերով՝ կատարվածից 6-7 ամիս անց հնարավոր չէ հասկանալ, որ եթե տեղազննություն չի կատարվել, արյան հետքերը չեն վերցվել, շտապօգնություն չի կանչվել այն դեպքում, երբ Վահագն Աբգարյանը արյան մեծ չափի կորուստ է ունեցել։ «ՔԿՀ պետը, լինելով այնտեղ, սպասել է, որ պատվերը կատարվեր, որից հետո գնացել է տուն։ Ես սա ենթադրում եմ։ Փաստացի տեղազննում չի կատարվել, չեն առգրավվել Վահագի արյունոտ շորերը և այլ գործողություններ։ Բայց հիմա փորձ են անում կատարվածը բերել այլ հարթություն՝ իբր Վահագն Աբգարյանը քրեական հեղինակություն է, այլ խուց են տեղափոխել, ծեծ է եղել։ Բայց ծեծ չի եղել, այլ եղել է մահափորձ, որը ձեռքով չի կատարվել։ Մնացածը չեմ մանրամասնում, թող նախաքննությունը պարզի, թե ինչով է եղել ու ինչու է փորձ արվում կատարվածը ներկայացնել իբր կալանավորների ներքին կոնֆլիկտի արդյունք։ Կրկնում եմ՝ չի եղել նման բան։ Եղել է մահափորձի պատվեր, որը կատարվել է ՔԿՀ պաշտոնատար անձանց կողմից»,- ընդգծեց Պողոսյանը՝ հավելելով, որ քննության ներկայիս ընթացքը իրենց չի բավարարում, և իրենք հասնելու են նրան, որ ՔԿՀ այդ երկու աշխատակիցներից պետք է ՔԿՀ պաշտոնյաներ ներգրավված լինեն ու պատասխանատվության ենթարկվեն։ «Բայց դրան հասնելու համար էլ նախաքննական մարմինը նախ պետք է պարզի, թե մահափորձն ինչով է եղել, դա ոնց է մտել քրեակատարողական հիմնարկ, և ոնց է պատահում, որ դա լինում է ռեժիմի պետի սենյակում։ Թող դատախազությունը այս հարցերի պատասխանները տա, ոչ թե Արթուր Դավթյանի սցենարով սյուժեներ գրի»,- եզրափակեց Մարինա Պողոսյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում