Thursday, 18 04 2024
01:00
Ջո Բայդենը կստորագրի Ուկրաինային և Իսրայելին օգնություն տրամադրելու օրինագծեր
00:45
Ճապոնիայում 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Իմացել է հանքերի տեղը, հափշտակել է 3մլն․-ի ոսկու հանքանյութեր
00:30
Իրանը Սիրիայից դուրս է բերում ԻՀՊԿ սպաների մի մասին
Սա անում եմ, որ ֆորպոստ չլինենք՝ Հայաստանն ինձ համար ավեի կարևոր է, քան քաղաքական կարիերաս. Փաշինյան
ՀԱՊԿ-ը «տաբու է դրել» սառեցում եզրույթի վրա
Մակունցը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսական Գեյբ Ամոյի հետ
Մեր խնդիրն է, որ սահմանամերձ գյուղերում տասնյակներով տներ կառուցվեն. վարչապետ
Պիտի քեզ էլ, պապիդ հիշատակն էլ զոհաբերես հանուն Հայաստանի Հանրապետության. Փաշինյան
00:04
Բորելն առաջադրել է Կլաարի թեկնածությունը
00:00
ՀԱՄԱՍ-ի ղեկավարը այցելել է Թուրքիա
Փրկարարները դուրս են բերել Գյումրու շենքերից մեկի նկուղն ընկած 61-ամյա քաղաքացուն
125 հազար դոլարով 5 զորակոչիկի զինծառայությունից ազատելու համար
Վրաստանի «խորհրդայնացումը» իրականանում է
ԵՄ-ն սկսում է զինել Հայաստանին ոչ մահաբեր զենքով
Ամբաստանյալը հայհոյել, սպառնացել է դատավորին և նրա ընտանիքին
Ռուս խաղաղապահները լքում են իրենց «անպատասխանատվության գոտին»
23:00
ԱՄՆ-ում հայտարարել են, որ Ռուսաստանն իրենց գերազանցում է միջուկային մարտագլխիկների քանակով
22:45
Շուրջ 20 երկիր կես միլիոն միավոր զինամթերք կգնի Ուկրաինայի համար
Ներքին դիսկուրսի սպառնալիքը. պարտությունը ճակատագիր չէ
Բաքուն փորձում է բովանդակազրկել իր պատերազմական հանցագործությունները. փաստեր չունեն
Մահակով բռնաբարելու ակնարկ, ծեծ․ՆԳՆ-ում բելառուսացման պրոցես է՝ Փաշինյանի գիտությամբ
21:50
Սահմանվել է Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիք
Podcast կարևորի մասին
21:20
Գերմանիան զսպվածության կոչ է արել Իրանին և Իսրայելին
ՀՀ և Ֆրանսիայի ԱԳՆ-ները քաղաքական խորհրդակցություններում անդրադարձել են տարածաշրջանային և միջազգային հրատապ հարցերի
Ռուսաստանը խոստովանեց պարտությունը
Լիտվան պատրաստ է ամեն կերպ աջակցել խաղաղության գործընթացին. Լիտվայի ԱԳ նախարարը՝ Ալեն Սիմոնյանին
ՌԴ Տյումենի մարզի ութ բնակավայրերում տարհանում է հայտարարվել
ՀՀ և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները հայտնել են երկկողմ օրակարգն ակտիվորեն հարստացնելու պատրաստակամություն

Վրաստանում ընտրությունների շեմին քննարկվում է լյուստրացիայի անհրաժեշտությունը

Վրաստանում ընտրություններից առաջ քննարկվող հարցերից մեկը լյուստրացիայի անհրաժեշտությունն է: «Լելո» շարժման առաջնորդներից Լևան Կոբերիձեի խոսքով՝ Վրաստանի քաղաքական կյանքը խորհրդային անցյալից վերջնականապես կտրելու համար անհրաժեշտ է ընդունել լյուստրացիայի մասին օրենքը։

«Խորհրդարան մտնելու դեպքում, դա լինելու է մեր առաջին նախաձեռնություններից մեկը։ Երկու տարի առաջ ես փորձել եմ լյուստրացիայի մասին օրենքի նախաձեռնությունը կյանքի կոչել, սակայն այդ գաղափարն աջակցություն չգտավ «Վրացական երազանք»-ի թիմում։ Հենց այդ պատճառով ես հիմա «Լելո»-ում եմ. սա այն թիմն է, որը նման թեմաներից խոսելու և նման հարցերը օրակարգում դնելու բարոյական իրավունք ունի», – ասել է Կոբերիձեն՝ ընդգծելով. «Եթե մենք ցանկանում ենք հրաժեշտ տալ խորհրդային անցյալին ու մտածողությանը, եթե ցանկանում ենք երկրի առաջընթացը, եթե ցանկանում ենք ամեն ինչ կոչել իրենց անուններով, որպեսզի հետագա սերունդները կարողանան կառուցել լավ Վրաստան, որպեսզի երկիրը քայլի առաջընթացի ճանապարհով, անհապաղ պետք է ընդունել լյուստրացիայի մասին օրենքը»։

Նա նշել է, որ իրենց խնդիրն է քաղաքական և հանրային դաշտում սահմանափակել այն մարդկանց քանակը, որոնք համագործակցել են կամ շարունակում են համագործակցել արտասահմանյան, առաջին հերթին Ռուսաստանի հատուկ ծառայությունների հետ: «Մենք պարտավոր ենք այդ օրինագիծն առաջին պլան մղել և հույս ունենք՝ հաջորդ խորհրդարանում աջակցություն կստանանք։ Քաղաքական և հանրային ոլորտներում այդ մարդկանց չթույլատրել պաշտոններ զբաղեցնել, և հնարավոր է դա տարածվի նաև դատական համակարգի վրա, այն դատավորների վրա, որոնք կարող են որևէ կապեր ունենալ հանցավոր իշխանության, կամ արտասահմանյան հատուկ ծառայությունների հետ», – նշել է Կոբերիձեն:

Լյուստրացիայի մասին օրենքի անհրաժեշտությանը նվիրված բրիֆինգում խոսել է նաև «Լելո»-ի մյուս առաջնորդ Պիքրիա Չիխրաձեն։ «Մենք ցանականում ենք հանրության հետ խոսել լյուստրացիայի օրենքի մասին։ Այդ թեման չի կորցրել իր հրատապությունը, հատկապես նկատի ունենալով, որ Վրաստանն օկուպացված երկիր է, և ռուսական ուժերը շատ ակտիվ են գործում։ Ցավոք, մեր հատուկ ծառայությունները դեռևս չեն գտնվում համապատասխան մակարդակի վրա, որպեսզի այդ ամենին կարողանան էֆեկտիվ դիմակայել։ Կարևոր է պաշտպանել մեր երկիրը ռուսական և այլ հատուկ ծառայությունների ազդեցությունից քաղաքական և հանրային կյանքի, մամուլի վրա», – ասել է Չիխրաձեն։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում