Wednesday, 24 04 2024
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Ամերիկահայ ուսանողները կազմակերպում են Հայոց ցեղասպանության հիշատակի և իրազեկման շաբաթ
19:40
Լուկաշենկոն հայտարարել է, որ հանգստի կգնա այն ժամանակ, երբ ժողովուրդն իրեն այդ մասին ասի
Շիրակի մարզի Կամո գյուղում ավտոտնակի և անասնագոմի ընդհանուր տանիք է այրվել
19:30
Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի գործադիր տնօրեն
19:20
Չինաստանում ՀՀ դեսպանատանը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի երեկո է անցկացվել
19:10
Կատալոնիայում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Սահման ՀԱՊԿ-ի՝ զենն Ադրբեջանի՞
18:50
Մեծ Բրիտանիան գերճշգրիտ ավիառումբեր կմատակարարի Ուկրաինային
Սփյուռքը պետք է առաջնորդվի Հայաստանի պետական շահով. առաջնայինը ՀՀ կենսական շահն է
18:35
Ֆրանսիան ԵՄ-ին առաջարկել է նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
Վրաստանի իշխող կուսակցությունը իր աջակիցներով ցույց կանի
Ապրում ենք քաղաքական ռեալիզմի աշխարհում՝ շատ հարցեր որոշողը ուժն է
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է իր մոտ գերության մեջ գտնվող իսրայելցի 30 բարձրաստիճան գեներալի և սպայի մասին
Բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Կյանքից հեռացել է ականավոր գիտնական Նիկոլայ Հովհաննիսյանը
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ավրորա Մարդիգանյանին նվիրված հուշակոթող-քանդակը կխորհրդանշի նրա կյանքը՝ Ցեղասպանությունը վերապրելուց մինչև փրկություն

Ադրբեջանի հաջորդ քայլերը կերևան հոկտեմբեր-նոյեմբերին և դրանք կլինեն արդեն Արցախի դեմ. Կոմանդոս

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Արցախի հերոս, գեներալմայոր Արկադի ՏերԹադևոսյանը (Կոմանդոս):

Հայաստանի ՊՆ-ն հանրային քննարկման է դրել օրենքի նախագիծ, որով սահմանվում են տեղական ինքնակառավարման մարմիններում աշխարհազորի ստեղծման և ղեկավարման, աշխարհազորայինների հավաքագրման խնդիրները: Ինչպե՞ս եք գնահատում այդ նախաձեռնությունը:

– Ես կդժվարանամ նշել՝ դա դրական է, թե բացասական, չգիտես ում կողքը կանգնես, ումը դեմ լինես: Ինձ համար դեռևս անհասկանալի է, թե ինչ պետք է լինի, ինչպես պետք է լինի: Ասենք, սահմանված է մինչև 65 տարեկանը, բայց այդ տարիքում մի քիչ դժվար է բարձրանալ կամ վազել: Շատ բաներ կան, որ իրար չեն բռնում, պետք է այդ բոլորը հասկանալ: Ես կվերլուծեմ նախագիծը, որից հետո կկարողանամ ամբողջական կարծիք հայտնել, այսպես չեմ կարող:

Ինչպե՞ս եք գնահատում իրավիճակը սահմանին: Տավուշյան դեպքերից հետո հիմա կարծես հարաբերական խաղաղություն է տիրում: Ձեր կարծիքով՝ ի՞նչ է տեղի ունենում սահմանին:

– Շատ լավ է, որ լարվածությունները վերջացան: Թուրքիան ու Ադրբեջանը համատեղ զորավարժություններ անցկացրին, ավարտեցին: Բայց այստեղ մի բան կա. Թուրքիան Ադրբեջանում իրեն արդեն զգում է որպես մեծ եղբայր և փորձում է որոշ բաներ պարտադրել: Թուրքիան մի շարք երկրների հետ ունի խնդիրներ, մասնավորապես, խնդիրներ ունի Սիրիայում, Իրաքում, Լիբիայում, նաև Կիպրոսի  և Հունաստանի հետ: Ու այդ ֆոնին Ադրբեջանին հրահրում է Հայաստանի դեմ, շատ անհասկանալի ու վտանգավոր վիճակ է:

Ընդհանուր առմամբ լայնամասշտաբ գործողությունների հավանականություն կա՞ այս պահին:

– Իմ կարծիքով՝ շատ բան կախված է նրանից, թե ինչպես իրեն կպահի Ռուսաստանը: Վատն այն է, որ մենք ուզում ենք դժվար պահից դուրս գալ ու փորձում ենք սխալները թողնել ուրիշների վրա, ասել՝ ռուսները չօգնեցին, այս չտվեցին, այն չարեցին և այլն: Բայց մենք ինքներս շատ սխալներ ենք անում և դրա մասին ձայն չենք հանում: Փաստն այն է, որ մենք չունենք մեզ օգնող պետություն: Այո, կա Ռուսաստանը, բայց մենք Ռուսաստանից գնալով հեռանում ենք: Ադրբեջանի հաջորդ գործողությունները, քայլերը կերևան հոկտեմբեր-նոյեմբերին, և դրանք Հայաստանի դեմ չեն լինի, Արցախի դեմ կլինեն:

Հիմա շատերն են խոսում այն մասին, որ ապրիլյան  պատերազմի ժամանակ 20-ից ավելի դիրքեր ենք կորցրել: Ինչո՞ւ այդ մասին չէր խոսվում այս 4 տարիների ընթացքում, և Ձեր կարծիքով՝ ապրիլյան պատերազմը հաղթանա՞կ էր, թե՞ պարտություն:

– Մեր զինվորը կանգնած է սահմանին, պաշտպանում է Արցախն ու Հայաստանը, և այդ զինվորի վրա հարձակվում է հատուկ ջոկատը, որը մեկ ամիս պատրաստվել էր: Այդ ջոկատին զինելու համար Ադրբեջանին զենք-զինամթերք են տալիս Ռուսաստանը, Ուկրաինան, Թուրքիան, Իսրայելը: Մենք հիմա սխալ ենք փնտրում, մինչդեռ դրա մասին մենք մեկ ամիս առաջ պետք է իմանայինք, որ ուզում են մեզ վրա հարձակվել: Բայց մենք դրա մասին չէինք իմանում, չենք էլ ուզում իմանալ: Այդ հատուկ պատրաստված ջոկատները, որոնց Թուրքիան էր մարզում իր տարածքում, հարձակվեցին մեր հասարակ զինվորների վրա: Եվ մեր հասարակ զինվորը նրանց ջարդուխուրդ արեց: Մենք ունեցանք հարյուր զոհ, իսկ Ադրբեջանի շտաբի պետը հայտարարել է, որ իրենք 500 զոհ ունեն: Նրանք նաև հսկայական քանակի զենք ու զինամթերք են կորցրել: Մերոնք նաև խփեցին շատ կարևոր նշանակություն ունեցող ուղղաթիռը, որը առանցքային նշանակություն ուներ: Այո, մենք չէինք սպասում այդ հարձակմանը, որի հետևանքով տարածքներ կորցրինք: Երբ գնում ես Մարտակերտ, բարձունքներն արդեն թուրքերի ձեռքին են: Բայց երբ նայում ենք մեր կորուստներն ու հաջողությունները, կարող ենք ասել, որ հաղթել ենք, մեր զինվորները հաղթել են:

Այդուհանդերձ, տարածքային կորուստներ  ունեցել ենք:

– Դե կռիվ է, այսօր կորցնում ենք, վաղը վերցնում ենք: Իհարկե, տարածքային կորուստը ցավալի է, որի մասին խոսում ենք, բայց մեր մարդկային կորուստները ավելի քիչ էին, ինչը շատ թանկ է մեզ համար: Այստեղ հարցն այն էր, թե ի՞նչ գնով կարող էինք այդ տարածքներն ազատագրել: Կարող էինք 300-400 զոհ ունենալ ու ասեինք՝ տարածքները հետ ենք վերցրել, իրենք 500 զոհ են տվել, մերոնք՝ 400: Ես կարծում եմ՝ ճիշտ որոշում է կայացվել: Այդ տարածքներն այդքան էլ մեծ դեր չեն խաղում, բայց պետք է խոստովանել, որ տարածքի կորուստը շատ ցավալի բան է:

Վերջին 2 տարում բանակում տեղի ունեցած փոփոխությունները, բարեփոխումներն ինչպե՞ս եք գնահատում:

– Ես քիչ առաջ ասացի, որ մենք ուզում ենք մեր սխալներն ուրիշի վրա գցենք: Այո, զինվորի զենք-զինամթերքի, հագուստի, սննդի հարցերում, նաև դիրքերի, խրամատների վիճակների հետ կապված մենք հետ էինք մնում, չէր համապատասխանում չափանիշներին: Հիմա կամաց-կամաց ամեն ինչը ուղղվում է: Հիմա մեր սպաները երկու տարի դրանով են զբաղված: Նրանք վերացնում են այն խոչընդոտները, որոնք մեզ խանգարեցին ունենալ մեծ հաջողություններ Ղարաբաղում: Հիմա սնունդն էլ է լավ, հագուստն էլ է լավ, տրուսիկ էլ ունեն, մայկա էլ ունեն, նասկի էլ ունեն: Հրամանատարներին երբ ուզում ես մի բանով օգնել, ասում են՝ շատ շնորհակալ ենք, բայց մենք ամեն ինչ էլ ունենք: Ընդհանրապես պետք է բանակն այնպիսի վիճակում լինի, որ նրան օգնելու կարիք չլինի: Հիմա հենց այդ վիճակն է բանակում: Կարող եք կապ հաստատել ծառայող զինվորների հետ ու տեսնել, որ ամեն ինչ հենց այդպես է:

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում