Վրաստանում կորոնավիրուսի 11 նոր դեպք է գրանցվել: Այս մասին տեղեկացնում է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը:
Ըստ Կենտրոնի տվյալների, մինչ օրս Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 1 447 դեպք: Առողջացածների թիվն ավելացել է 40-ով եւ դարձել 1 190:
Վրաստանի 41 քաղաքացի ժամանել է արտասահմանից բուժման նպատակով: Նոր կորոնավիրուսից երկրում մահացել է 19 մարդ:
Մեկուսացման մեջ է գտնվում 6010 քաղաքացի, բժիշկների հսկողության տակ՝ 249: