Friday, 19 04 2024
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
Երեւանի կարեւոր, բայց ուշացած արձագանքը
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը

Ռոբերտ Քոչարյանի պատասխանը Սերժ Սարգսյանին. մրցավազքը թափ է առնում

Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը հայտնել է, որ երկրորդ նախագահը հանդիպել է տնտեսական փորձագետների և տնտեսական թեմայով գրող լրագրողների հետ: Ինչ-որ իմաստով դա հնարավոր է գնահատել պատասխան Սերժ Սարգսյանի ասուլիսին, որն, ինչպես հայտնի է, ապրիլյան պատերազմի թեմայով էր: Բավականին ուշագրավ է երկու նախկին նախագահների այս, այսպես ասած, ասուլիսային զուգահեռը, որ նկատվում է արդեն բավականին պարզորոշ, եթե նկատի առնենք այն, որ Սերժ Սարգսյանն էլ ազդարարել է իր երկրորդ ասուլիսը, իհարկե՝ ոչ հստակ ժամկետով:

Հետաքրքիր է թեմատիկ զուգահեռը, որ առկա է երկրորդ և երրորդ նախագահների ասուլիսային «մրցավազքում»: Ռոբերտ Քոչարյանն, օրինակ, իր առաջին հանդիպումը երեք հեռուստաընկերությունների հետ, որոնք այս կամ այն կերպ մամուլում և հանրային խոսակցություններում կապվում են հենց իր անվան հետ, կառուցեց ընդհանուր շրջանակում՝ անդրադառնալով տարբեր թեմաների: Դրանում առանցքայինն այն էր, որ Քոչարյանը ներկայացրեց փողոցի միջոցով իշխանություն վերցնելու մոդելն ու հայտ ներկայացրեց՝ այդ մոդելի լավագույն կառավարչի տողատակով: Սերժ Սարգսյանի ասուլիսային առաջին թեման ապրիլյան պատերազմն էր, ոչ միայն առանց որևէ մոդելի քաղաքական պայքարի լիդերության հայտով, այլ նաև հայտարարությամբ, որ ինքը քաղաքական պայքար չի էլ սկսել, չի էլ դրսևորում քաղաքական ակտիվություն: Ռոբերտ Քոչարյանի երկրորդ «ասուլիս»-ը տնտեսական թեմատիկայի շրջանակում է, իսկ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ անդրադառնալու է արցախյան կարգավորման գործընթացին:

Նկատելի է մի հետաքրքիր երանգ: Ռոբերտ Քոչարյանը փորձում է հնարավորինս կենտրոնանալ, այսպես ասած, «ապագա անելիքի» վրա, իսկ Սերժ Սարգսյանը փորձում է «թարմ պահել» անցյալը՝ իհարկե առայժմ չհրապարակելով սենսացիոն բացահայտումներ կամ մանրամասներ դրա հետ կապված, սակայն կարծես թե անելով բավականին նուրբ ակնարկներ:

Նախկին կառավարող համակարգի վարքագիծն ու գործողությունները կառավարելու տեսանկյունից Սերժ Սարգսյանն ըստ ամենայնի իր ուժը տեսնում է անցյալի մեջ, այն դեպքում, երբ Ռոբերտ Քոչարյանը կարծես թե փորձում է կենտրոնացնել այդ համակարգի ուշադրությունն ու շահերը, այսպես ասած, ապագայի վրա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում