«Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիի հայրը Մանչեսթեր քաղաքում է:
Այս մասին գրում են իսպանական ԶԼՄ-ները: Ըստ պարբերականների, Մեսսիի հայրն այդ քաղաքում սկսել է բանակցությունները «Մանչեսթեր Սիթիի» հետ: Կողմերի միջևը բանակցությունները ընթանում են երկու տարվա պայմանագրի շուրջ:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին ցանկություն ունի հեռանալ կատալոնական ակումբից: Արգենտինացին ֆաքսով այդ մասին հայտնել է թիմին և ուզում է օգտվել պայմանագիրը միակողմանի խզելու իր հնարավորությունից: