Իրանի իշխանությունները Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը (ՄԱԳԱՏԷ) երկու վիճելի օբյեկտներ մուտք գործելու հնարավորություն են տվել, որտեղ, ըստ գործակալության, հնարավոր է միջուկային նյութեր են պահվում, որոնց մասին հայտարարված չէ: Այս մասին հաղորդել է ՏԱՍՍ-ը՝ ՄԱԳԱՏԷ-ի և իրանական իշխանությունների համատեղ հայտարարությանը հղումով:
Հայտարարության մեջ նշվում է, որ գործակալությունն ու Թեհրանը արդեն պայմանավորվել են այդ օբյեկտներում ՄԱԳԱՏԷ-ի կողմից ստուգումների անցկացման ժամկետների վերաբերյալ:
Նշվում է, որ ՄԱԳԱՏԷ-ի ներկայացուցիչները պարզելու են, արդյոք Իրանը կատարում է միջուկային նյութերի և տեխնոլոգիաների բացառապես խաղաղ նպատակներով օգտագործման վերաբերյալ իր միջազգային իրավական պարտավորությունները: