Friday, 19 04 2024
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել
Ռուս խաղաղապահների «սուրբ տեղի» դատարկությունը
Սահմանազատման հանձնաժողովները մի շարք կարևոր հարցերում պայմանավորվածության են եկել
«ՌԴ-ն նոր բանակցությունների դեպքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
208 մլն դրամի անարդյունավետ ծախս. ՊՎԾ-ն խախտումներ է հայտնաբերել դպրոցաշինության ոլորտում
Իրանն ու Իսրայելը կդադարեն ուղիղ հարվածներ հասցնել. CNN
17:46
Ուկրաինան հայտնել է, որ Դնեպրոպետրովսկի մարզի գնդակոծության հետևանքով կա 8 զոհ
Առաջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ
Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները
Հուշանվեր-թղթադրամների իրացման նոր դեպքեր
17:30
G7-ի երկրները կքննարկեն Իրանին Իսրայելի ենթադրյալ հարվածի շուրջ ստեղծված իրադրությունը
Օտարերկրացի 19-ամյա աղջիկը ճանաչվել է անմեղսունակ. նախաքննությունն ավարտվել է
17:10
ԱՄՆ-ն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում արգելափակել է Պաղեստինի ընդունումը որպես կազմակերպության լիիրավ անդամ
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:53
Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին
Սիրիայի արևելքում ահաբեկիչների հարձակման հետևանքով զոհված զինվորների թիվը հասել է 29-ի
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում. Գոռ Աբրահամյան
16:50
ԱՄՆ պետքարտուղարության Կովկասի հարցերով խորհրդական Լուի Բոնոն այցելել է Վրաստան
Թուրքիայում 4.5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Էկոնոմիկայի նախարարը ԱՄԷ դեսպանի հետ քննարկել է տնտեսական հարցեր
Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել
Սիրիան Իսրայելին մեղադրել է երկրի հակաօդային պաշտպանության օբյեկտներին հարվածելու մեջ
Արարատ Միրզոյանի թիկնապահները ցուցմունք են տվել՝ պատմելով նրա դեմ հարձակման մասին
Միայն վրաց ժողովրդի ճնշմամբ հետ կկանչվի օրենքը, ինչպես մեկ տարի առաջ
16:24
Մենք ուշադիր հետևում ենք Վրաստանի իրավիճակին. Պատել
Մոսկվան այլևս իրավունք չունի խոսելու հայ-ադրբեջանական կոնֆլիկտից. կորցրեց արբիտրի կարգավիճակը
16:09
Իրանը ազատ է արձակել հնդիկ քաղաքացիներին
Հայաստանը ստիպված է լինելու արձագանքել, տալ ռուս խաղաղապահների չորսամյա տեղակայման գնահատականը

Կրթության որակն ավելի է ընկնելու. ԿԳՄՍՆ-ի խիստ ուղեցույցը մի շարք հարցերի պատասխան չի տալիս

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցը կրթության ոլորտի փորձագետ Անահիտ Բախշյանն է։

 

– Տիկին Բախշյան, ինչպե՞ս եք գնահատում դպրոցների համար ԿԳՄՍՆ ուղեցույցը, որի վերաբերյալ բավական մտահոգություններ են հնչում մանկավարժների կողմից:

– Շատ լուրջ մտահոգություններ ունեմ նաև ես: Հենց էս պահին ուղեցույցը դիմացս դրած է և հատ-հատ կարդում եմ: Ինձ դնում եմ դպրոցի տնօրենի տեղ և փորձում եմ պատկերացնել, թե ես ինչպես կկազմակերպեի: Երբ ուղեցույցն ասում է, որ դպրոցն ապահովվում է դիմակներով, ախտահանիչ միջոցներով, ջերմաչափերով, ես ուզում եմ հարց տալ՝ արդեն դպրոցներն ունե՞ն դրանք, որովհետև մի քանի օրից դասերը սկսվում են: Արդյոք այդ ապահովվածությունն առկա՞ է: Հաջորդը, ուղեցույցում ասվում է, որ օգոստոսի 24-ից սեպտեմբերի 10-ն ընկած ժամանակահատվածում, դպրոցի բուժքրոջ ներգրավմամբ, աշակերտների համար կազմակերպվում և իրականացվում են դասընթացներ: Փաստորեն այսօր երրորդ օրն է, որ դա պետք է անեին: Հետաքրքիր է՝ դա արվո՞ւմ է, այդ բուժքույրը գիտի՞, թե ինչ և ինչպես պետք է փոխանցի գիտելիքները, որքանո՞վ է նա պատրաստ դրան: Ամենակարևոր բանը. Դպրոցներ կան, որ բուժքույր չունեն: Հիմա ես այդ ուղեցույցի հանձնարարականները դնում եմ դիմացս և փորձում եմ կետ-կետ իրականացնել մտովի: Հաստատ ունեմ մտահոգություններ, որ, օրինակ, 20-ից ավելի աշակերտ ունեցող դասարանները կիսելու գործընթացն ինչպես պետք է արվի, մասնավորապես, դասարանների մակերեսների մասով: Եթե 20 հոգուն բերում եմ դպրոց, մյուս 20-ին ինչ պետք է անեմ: Դա նշանակում է, որ մի 20-ը մի օր պետք է գա, մյուս 20-ը՝ մյուս օրը: Նույն օրը հնարավոր չի անել: Չի նշվում, թե քանի րոպեանոց դասեր պետք է լինեն: Ձեռքերը լվանալու պարտադիր պայման է նշված, բայց ոչ բոլոր դպրոցներն ունեն 24 ժամ հոսող ջուր: Անորոշ է, թե շաբաթական դասերի թիվը որ դասարանում քանիսը պետք է լինի: Այսինքն՝ շատ լուրջ խնդիր է դրվում դպրոցի տնօրենի վրա, և ամբողջ պատասխանատվությունը, ըստ ուղեցույցի, դրվում է տնօրենի վրա: Դժվար է լինելու, ես մտահոգ եմ և չգիտեմ, թե եթե ես լինեի, ոնց կանեի: Չգիտեմ նաև՝ եթե որոշում կայացնողը ես լինեի, ինչ որոշում կկայացնեի: Երկուսի համար էլ դժվար է:

– Այսինքն՝ մի կողմից պետք է դպրոցները բացել, մյուս կողմից հարց է, թե ինչպես իրականացնել ուսման պրոցեսը, որ վարակման ռիսկերը փո՞քր լինեն:

– Այո, դպրոցները պետք է բացվեն: Որքան էլ ասենք, որ հեռավար կրթությունը կարողացանք կազմակերպել, արեցինք, դա չի ապահովում և չի ապահովելու կրթության այն որակը, որը կա առկա դասարանում: Կարող է՝ հաջողված դեպքեր ունենք, բայց, ընդհանուր առմամբ, չի ապահովում, և ճիշտը դպրոցը բացելն է: Բայց այս խիստ ուղեցույցը, որ գրել են, պետք է կողքը գրեին, թե ինչպես դա պետք է իրականացվի: Երբ գրում են, որ դպրոցը պետք է ապահովվի դիմակներով, ախտահանիչ նյութերով, փակագծում պետք է գրվի, որ այս օրը իրենք դա կստանան: Բայց դա չեն գրել և թողնելու են դպրոցի վրա: Ասում են՝ եթե դպրոցը ֆինանսական միջոց ունի, կարող է ուսուցչի հավելյալ դասաժամերի համար վճարել: Իսկ եթե չունի՞ նման հնարավորություն:

– Մյուս կողմից նշվում է, որ եթե ուսուցիչը հավելյալ աշխատում է, նրա աշխատավարձի բարձրացման մասին նույնպես պետք է մտածել:

– Ոչ մի խոսք չկա այդ մասին: Ծանրաբեռնում են, ուսուցիչը պետք է 6 օր աշխատի, հնարավոր է նույն բանը նույն դասարանում 2 անգամ կրկնի 2 խմբերի համար: Աշխատանքային ժամը երկարում է: Այս հարցերի մասին ես ոչինչ չտեսա ուղեցույցում: Թե արդյունքում ինչ կունենանք, դժվար է ասել: Կրթության՝ առանց այդ էլ ընկած որակն ավելի է ընկնելու: Ասում են՝ աշակերտը գրատախտակին չպետք է մոտենա, ինչո՞ւ: Ասում են՝ կավիճը տարբեր մարդիկ են վերցնում, բայց կրթության փոխնախարարը ասուլիս տալիս միկրոֆոնը փոխանցում էր ձեռքից ձեռք: Ի՞նչ տարբերություն՝ միկրոֆոն են փոխանցում, թե կավիճը: Այ էդ մի հարցը ես չեմ հասկանում: Վերջապես, ասենք, անգլերենի ուսուցիչը ինչ-որ հնչյուն է արտաբերում, և դրա համար շրթունքների բացվածքի ձև կա: Դիմակի տակից երեխան դա չի տեսնում: Ես դիմակներ դնելուն համամիտ չեմ, որովհետև երկու թոռնիկ ունեմ Հոլանդիայում, որոնք արդեն դպրոց են գնում և առանց դիմակի են գնում: Ինչու են մի երկրում մի ձև որոշել, մեր երկրում՝ այլ ձև: Ռուսաստանում էլ ասում են, որ նորմալ դասապրոցես է գնում՝ առանց դիմակի, առանց 2 մետր հեռավորության: Բժշկությունն ասում է, որ երեխաները քիչ հավանական է, որ վարակվեն ու փոխանցեն: Հետևաբար՝ այս ամբողջ փաստաթղթի մեջ չի զգացվում բժշկական տեսակետ: Մի բժիշկն ասում է՝ դիմակը պարտադիր է, մյուսն ասում է՝ պարտադիր չի, վնաս է: Ուղղակի մեր տնօրենների վիճակին չեմ նախանձում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում