Tuesday, 23 04 2024
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
21:51
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
21:25
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը
Հավաքի ժամանակ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ Պաշտպանի հանձնարարությամբ աշխատանքային խումբ է մեկնել Տավուշի մարզ
Փաշինյանի պատասխանն Էրդողանի շանտաժին
Գավառում ընթանում են ճանապարհների փոսային նորոգման աշխատանքներ
Իջևանում կասեցվել է սանիտարահիգիենիկ նորմերը կոպիտ խախտած «Մայիսյան կամուրջ» հանրային սննդի օբյեկտի գործունեությունը
20:30
Ստոլտենբերգն Ուկրաինային օգնությունն անվանել է ներդրում ՆԱՏՕ-ի անվտանգության մեջ
Իսրայելը 200 օրվա ընթացքում Հորդանան գետի արևմտյան ափին ավելի քան 8,4 հազար պաղեստինցի է ձերբակալել
ԱԳ փոխնախարարը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահը քննարկել են Հարավային Կովկասի գործընթացները
Վարչապետը և Սենատի Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգային հարցեր
ՀՀ նախագահը և Ֆրանսահայերի խորհրդի նախագահը կարևորել են ֆրանսահայ կազմակերպությունների լայն գործունեությունը
Ուղիղ․ Ջահերով երթ՝ դեպի Ծիծեռնակաբերդ
ՀՀ ԱԳ փոխնախարարը Արգենտինայի նորանշանակ դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը
19:20
ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքեր
19:10
Լա Մանշի նեղուցը հատելու փորձի ժամանակ 5 մարդ է զոհվել
Սպանել էր, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Վրաստանը կառուցել է դեպի Ռուսաստանի հետ սահման տանող ամենաերկար թունելը
18:30
Շվեյցարիան ապաարգելափակել է շուրջ 317 մլն դոլարի ռուսական ակտիվներ
18:20
Լոնդոնը կսկսի անօրինական միգրանտների արտաքսումը Ռուանդա
18:10
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է պատրաստում Չինաստանի բանկերի դեմ` ՌԴ-ին աջակցելու համար
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում

Եթե պետք է դուրս գանք մեր ապրած Լիբանանից՝ մեր վերջին հանգրվանը պետք է լինի Հայաստանը

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Սոցիալ Հնչակյան կուսակցության կենտրոնական վարչության քարտուղար, լիբանանաբնակ Ալեքսան Քեոշկերյանը:

– Պարոն Քեոշկերյան, ի՞նչ իրավիճակ է հիմա Լիբանանում:

– Իրավիճակը պետք է դիտարկել մի քանի հարթությունների վրա: Նախ՝ քաղաքական իրավիճակի մասին. դուք գիտեք, որ հզոր պայթյունից մեկ շաբաթ հետո կառավարությունը հրաժարական տվեց: Այս պահին Լիբանանում գոյություն չունի կառավարություն: Հիմա խորհրդակցություններ պետք է լինեն, որպեսզի վարչապետ նշանակվի, և այդ նոր վարչապետը հավաքի իր վարչակազմը, իր աշխատանքային թիմը․սա քաղաքական իրավիճակի մասին: Ինչ վերաբերում է պայթյունից հետո տեղի ունեցող զարգացումներին և պայթյունի հետևանքներին, ապա նախ նշեմ, որ պայթյունը հետևանք էր նավահանգստում գտնվող 12 պահեստներում ամոնիումի նիտրատի բռնկման: Անգամ վարկած կա, որ ամոնիումի նիտրատը ամբողջությամբ գողացված է կամ դուրս է եկել ինչ-որ ձևերով: Պայթյունը գնահատում են մոտավորապես 700 տոննա, որը ոչնչացրեց Բեյրութի 1/3-ը: Այս պահի դրությամբ քաղաքի 1/3-ն անբնակելի վիճակում է: Ավելի քան 300 հազար բնակիչներ անօթևան են, փողոցներում են կամ ապրում են ազգականների, բարեկամների մոտ: Ինչ վերաբերում է հայկական համայնքին, այն առաջին օրից իր օժանդակությունն է բերել նրանց, որոնք կարիքավոր են: Այսինքն՝ առանց խտրականության օգնություններ բաժանվեցին՝ լինի սննդամթերք, լինի աջակցություն, վերքերի բուժում և այլն: Իսկ այսօրվա դրությամբ Կիլիկիո կաթողիկոսության օժանդակությամբ հայ համայնքի կարիքավոր ընտանիքներին բաժանվել է միանվագ գումար 2 ամսվա համար: Այդ գումարները պետք է վճարվեն յուրաքանչյուր հայ ընտանիքի: Դրա կողքին ստեղծվել է լիբանանահայության վերականգնումի մարմին՝ 3 կուսակցությունների, 3 կրոնական համայնքների, Հայ օգնության խաչի, Հայկական կրթական բարեսիրական միության և Հայ բարեգործական ընդհանուր միության կողք կողքի գալով: Այդ մարմնի գլխավոր առաքելությունը պետք է լինի բոլոր տուժած մեր հայրենակիցների կացարանների վերանորոգումը կամ դրան նպաստելը: Տարբեր միությունների անդամները, երիտասարդները բոլորը զորակոչվեցին, և եկեղեցու հովանավորությամբ, եկեղեցիներին կից բացվեցին մարմիններ, մեր հայրենակիցները եկան, գրանցվեցին՝ տուժած մեր հայրենակիցների տների նորոգման նպատակով:

Անկեղծ ասած, մարդկանց մոտ հուսալքություն է, հուսահատություն է, մանավանդ որ գիտեք, որ երկրում անվտանգության վիճակը շատ վատ է, կորոնավիրուսն արդեն շատ է տարածվել պայթյունից հետո, որովհետև ամեն ինչ խառնվեց, մարդիկ փողոցներ թափվեցին: Լիբանանում, որ սրանից 1-1,5 ամիս առաջ արձանագրվում էր 30-40 դեպք, վերջին 10 օրերին արձանագրվում է ավելի քան 400-500, երեկ էլ արձանագրվեց 580 դեպք: Սա ավելի է բարդացնում երկրի իրավիճակը, որովհետև երկիրը փոքր է, հիվանդանոցներում մահճակալների թիվը շատ սահմանափակ է, և հնարավոր է՝ կանգնենք համաճարակային առումով լուրջ ճգնաժամի առջև:

– Հայաստանում լիբանանահայերի՝ Հայաստան վերադառնալու շուրջ աշխատանքներ են իրականացվում, փաթեթներ են պատրաստվում: Հայտնի է, որ արդեն վերադարձողներ եղել են: Ի՞նչ են ակնկալում լիբանանահայերը Հայաստանի իշխանությունից, և այս փաթեթից օգտվողները շա՞տ կլինեն այս փուլում:

– Հայաստանից օդանավեր եկան, օժանդակություններ բերեցին, և այդ օդանավերով մի քանի հարյուր լիբանանահայեր հայրենադարձվեցին հայրենիք: Նրանք ՀՀ քաղաքացիներ են: Այսօրվա դրությամբ կա այսպիսի մոտեցում, որ ներգաղթեն դեպի Հայաստան: Երբ որ Զարեհ Սինանյանն այստեղ էր, մենք այս հարցը շատ մանրամասնորեն քննարկեցինք նրա հետ: Շատ մեծ դժվարություններ կան երկկողմանի: Մի կողմից այստեղ կան դժվարություններ, մյուս կողմից՝ ՀՀ կառավարությունը ունի դժվարություններ: Նրանք, ովքեր ուզում են վերադառնալ հայրենիք, այս վերջին շրջանում տնտեսական ճգնաժամի պատճառով նրանց բոլոր ունեցվածքներն արժեզրկվեցին: Ավելի պարզ բացատրեմ. երբ մեկ դոլարն արժեր 1500 լիբանանյան լիրա, իսկ այսօր մեկ դոլարն արժի մոտ 7500 լիբանանյան լիրա:

Այսինքն՝ բոլոր մեր հայրենակիցների ունեցվածքը, եկամուտները արժեզրկվեցին 5 անգամ: Այսինքն՝ եթե մեկն այստեղ ուներ որոշ գումար և մտածում էր, որ պետք է գնար Հայաստան և այդ գումարով ինչ-որ աշխատանք աներ, ինչ-որ գործ ձեռնարկեր, այս հնարավորությունը նվազել է 5 անգամ: Սրան գալիս է ավելանալու այն, որ լիբանանյան բանկերը մեր փողերը մեզ չեն տալիս: Պատկերավոր ասած, այդ գումարներն արգելափակված են բանկերում, մենք չենք կարողանում մեր փողերը վերցնենք, որ կարողանանք դրանով ինչ-որ մի բան ձեռնարկել: Այսինքն՝ եթե մեկը բանկում ուներ 100 հազար դոլար, բանկը թույլ է տալիս ամսական հանել 200-500 դոլար: Ընդ որում՝ այդ գումարը տալիս է ոչ թե դոլարով, այդ լիբանանյան դրամով: Ստացվում է, որ հայրենադարձության ցանկությունը կա, սակայն հայրենադարձության համար նյութական կարողությունները արդեն շատ նվազել են մեր հայրենակիցների մոտ: Մարդիկ ուզում են տեղափոխվել Հայաստան, սակայն արդեն իրենք իրենց միջոցներով չեն կարող դա անել: Հարցի մյուս կողմն այն է, որ մեզ մոտ այսպիսի մի մոտեցում կա. այն անձինք, որոնք ուզում են լքել Լիբանանը, մենք նրանց ուղղորդում ենք միայն ու միայն Հայաստան, այլ ոչ Ամերիկա, Եվրոպա և այլն, սակայն Հայաստան գնալն էլ ունի իր դժվարությունները՝ տնտեսական, սոցիալական, բնակվելու վայրի, աշխատանք գտնելու և այլն:

Մեր սփյուռքներից ամենակազմակերպվածը Լիբանանն է, որտեղ հայ համայնքն իր կուսակցություններով ու կազմակերպություններով ներգրավված է Լիբանանի քաղաքական կյանքին: Դուք գիտեք, որ Լիբանանը համայնքային պետություն է, այսինքն՝ յուրաքանչյուր համայնք ունի իր քվոտան երկրի խորհրդարանում: Եթե մենք՝ լիբանանահայերս, թողնենք ու հեռանանք այստեղից, այստեղ մեր քաղաքական իմաստն ու կարողականությունը Լիբանանում շատ կթուլանա, կտկարանա: Դա քաղաքական իմաստով ինչ-որ տեղ սխալ է, որովհետև նրանք, ովքեր հետևում են քաղաքական կյանքին, մանավանդ Միջին և Մերձավոր Արևելքում, կտեսնեք, որ այսօր Թուրքիան շատ մեծ ազդեցություն և ներթափանցում ունի Լիբանանի քաղաքական կյանքում։ Իսկ թուրքական ներթափանցման, քաղաքական հավասարակշռության գործում հայերը առաջին դիրքերում են: Սա ևս ռազմավարական և մարտավարական նշանակություն ունի: Այսինքն՝ մաքրել Լիբանանը հայերից մի կողմից վնասում է մեր ընդհանուր ազգային շահերին, իսկ մնալ այստեղ այս դժվարին պայմաններում, ժողովուրդը հյուծվում է, մեր հաստատություններն են թուլանում, փակվում այս ծանր վիճակի ճնշման ներքո:

– Լիբանանահայերը որքանո՞վ Հայաստանը կդիտարկեն որպես տարանցիկ երկիր՝ այլ երկիր տեղափոխվելու համար: Այս խնդիրը կար նաև սիրիահայերի ժամանակ, և շատերը այդպես էլ վարվեցին:

– Ես դեմ եմ այն մտքին, որ Հայաստանը օգտագործվի որպես տարանցիկ կայարան: Դուք գիտեք՝ ես Հնչակյան կուսակցության ղեկավար մարմնի անդամ եմ: Մեր գաղափարախոսության մեջ Հայաստանը տարանցիկ կայարան չէ, Հայաստանը վերջնական հանգրվան է: Նրանք, ովքեր ուզում են գնալ Հայաստան, մենք խրախուսում ենք, հորդորում ենք հենց այդպես վարվել: Թող գնան Հայաստան, հիմնավորվեն այնտեղ և այնտեղից չտեղափոխվեն այլ երկրներ, որովհետև Հայաստանը մեր վերջնական հայրենիքն է: Եթե պետք է դուրս գանք մեր ապրած Լիբանանից՝ մեր վերջին հանգրվանը պետք է լինի Հայաստանը: Սա մեզ համար գաղափարական ու սկզբունքային հարց է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում