Օգոստոսի 25-ին Գերմանիայի արտգործնախարար Հայկո Մաասը հանդիպումներ է ունեցել Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի և Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ: Օրակարգում Արևելյան Միջերկրական ծովում գազի հանքավայրերի շուրջ իրավիճակի կարգավորման հարցն է եղել: Անկարան և Աթենքը երկխոսության պատրաստակամություն են հայտնել, բայց նշել են, որ պատրաստ չեն լուրջ զիջումների գնալ՝ պարզաբանում է dpa գործակալությունը:
Բանակցությունների այս փուլում կողմերը միայն մեղադրանքներ են փոխանակել: Միևնույն ժամանակ, Հունաստանի իշխանությունները կոչ են արել գերմանացի նախարարին պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ: Իր հերթին, Թուրքիայի արտգործնախարարն ասել է, որ իշխանությունները պատրաստ են բանակցել, բայց ոչ այն դեպքում, երբ նրանց «աեջև դրվեն նախապայմաններ կամ առավելագույն պահանջներ»: