«Բարսելոնա»-ի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին խնդրել է ակումբին իրենց բաց թողնել անվճար:
Այս մասին գրում է The Telegraph-ը: Ըստ պարբերականի, «Բարսելոնա»-ն տեղեկացրել է, որ ֆուտբոլիստի և ակումբի միջև առկա պայմանագրով արգենտինացի ամեն մրցաշրջանի ավարտին կարող է անվճար հեռանալ թիմից, սակայն կատալոնական թիմը պնդում է, որ պայմանագրի այդ կետի ժամկետը լրացել է: Այժմ գործին կցվել են իրավաբանները:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին ցանկություն ունի հեռանալ կատալոնական ակումբից: Արգենտինացին ֆաքսով այդ մասին հայտնել թիմին և ուզում է օգտվել պայմանագիրը միակողմանի խզելու իր հնարավորությունից:
Մեսսին իր ողջ կարիերայի ընթացքում 630 գնդակ է խփել «Բարսելոնայի» կազմում, որտեղ մասնակցել է 724 խաղի, ինչպես նաև 70 գնդակ է հեղինակել Արգենտինայի հավաքականի կազմում անցկացրած 138 խաղում: