Thursday, 25 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Քոչարյանը հիվանդ չէ. Նա լավ կանի՝ խոսի Մարտի 1-ի ողբերգությունից

«Այդ ձևական հայցերը, որոնք ներկայացվում են տարբեր սուբյեկտների դեմ, միայն մեկ նպատակ են հետապնդում՝ Մարտի 1-ի գործից հանրության ուշադրությունը շեղել։ Քոչարյանն ու իր փաստաբանական թիմը կարող են այնքան գործ տալ, այնքան հայցադիմում ներկայացնել, որ իրենց ստեղծած համակարգը այլևս չկարողանա դիմանալ այդ հայցադիմումների տարափին»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Մարտի 1-ի գործով տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը՝ անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի ներկայացրած հայցադիմումին ընդդեմ ՀՀ-ի։

Հիշեցնենք, որ նախօրեին պարզ դարձավ, որ Ռոբերտ Քոչարյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ Հայաստանի Հանրապետության և հօգուտ իրեն փոխանցել 2 միլիոն դրամ: Հայցի առարկա է հանդիսացել այն, որ Մարտի 1-ի գործը քննող դատավոր Աննա Դանիբեկյանը Քոչարյանի առողջական վիճակի վերաբերյալ առանց իր թույլտվության տվյալներ է հրապարակել։ Այդ տվյալները դատավոր Աննա Դանիբեկյանը մարտի 10-ի դատական նիստին էր հրապարակել՝ ներկայացնելով «Էրեբունի» բժշկական կենտրոնից ստացված տեղեկանքը։ Քոչարյանն ու իր փաստաբանները պնդում են, որ դատավոր Աննա Դանիբեկյանը խախտել է Եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածը՝ հրապարակելով առողջական գաղտնիք։

«Բաց դատական նիստի ժամանակ, հրապարակային դատաքննության ժամանակ չեն կարող լինել փակ փաստաթղթեր։ Կողմերը ազատ են դատավարության ժամանակ ներկայացված փաստաթղթերից օգտվելու։ Բացի դրանից, այդ բոլոր փաստաթղթերը տեղ են գտնում դատական ակտերում։ Իրենց արածն անհեթեթություն է, քանի որ, եթե դու ասում ես, որ հիվանդ ես, պետք է նաև ասես, թե ինչ հիվանդ ես, ու այդ ապացույցը պետք է հետազոտվի։ Իսկ ապացույցի հետազոտումը չի ենթադրում մտքում կարդալ։ Դա նշանակում է, որ այդ ապացույցի վերաբերյալ կողմերը կարող են դատավարության ժամանակ կարծիք հայտնել, անհամաձայնություն ունենալ ախտորոշման հետ կապված։ Ով ասաց, որ իրենց կողմից մատնանշվածը բժշկական գաղտնիք է։ Բժշկական գաղտնիք է այն, որ կողմնակի անձն է առողջության վերաբերյալ տեղեկություններ պահանջում։ Ինչ վերաբերում է դատավարության ժամանակ այս կամ այն փաստաթղթի, տեղեկանքի ուսումնասիրմանը, ապա դա չի կարող գաղտնիք համարվել։ Նորույթներ են ուզում մտցնել, ինչ ասեմ»,- ասաց Սաֆարյանը՝ հավելելով, որ դրա փոխարեն Քոչարյանը լավ կանի՝ խոսի Մարտի 1-ից։ «Քոչարյանի հիվանդությունները ոչ մեկին չեն հետաքրքրում։ Քոչարյանը ոչ էլ հիվանդ է։ Հանրությանը հետաքրքրում է բացառապես Մարտի 1-ի ողբերգությունը և դրա բացահայտումը»,- ընդգծեց Սաֆարյանը՝ հավելելով, որ եթե Աննա Դանիբեկյանը մի քիչ տեմպով լսեր այս գործը՝ ոչ իրեն դատի կտային, ոչ էլ գործն այսպես կդոփեր տեղում։ «Ես միայն մի բան եմ տեսնում, որ առերևույթ ինչ-որ բան քողարկելու համար Քոչարյանն ու իր փաստաբանները անընդհատ դատական հայցեր են ներկայացնում։ Օրինակ՝ իրենք վերաքննիչ բողոքից հրաժարվել են, հայցը թողնվել է առանց քննության, բայց իրենք բողոք են բերել նաև իրենց իսկ կողմից հրաժարված գործով հայցն առանց քննության թողնելու որոշման դեմ։ Իսկ դա արել են, որպեսզի հարց չառաջանա, թե ինչպես եղավ, որ նույն ակտի դեմ բերվեց չորս բողոք, և դրանցից երկուսը մակագրվեց դատավոր Արմեն Դանիելյանին, իսկ երկուսը՝ իրենց նախընտրելի՝ դատավոր Նիկողոսյանին։ Պարզապես պետք է խորանալ այդ ամենի մեջ ու կտեսնես, թե իրենց բերած բողոքները, հայցադիմումները ինչի համար են՝ ում են ուզում պաշտպանել, և այդ պահին իրենց համար ինչն է կարևոր։ Սա է խնդիրը։ Ուրիշ ոչինչ»,- եզրափակեց Սեդա Սաֆարյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում