Wednesday, 24 04 2024
Բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Կյանքից հեռացել է ականավոր գիտնական Նիկոլայ Հովհաննիսյանը
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ավրորա Մարդիգանյանին նվիրված հուշակոթող-քանդակը կխորհրդանշի նրա կյանքը՝ Ցեղասպանությունը վերապրելուց մինչև փրկություն
18:01
Ղազախստանը և Միացյալ Թագավորությունը ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիր են ստորագրել
Հռոմի իտալաարաբական կենտրոնը նշել է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը
Էրդողանը դարձյա՞լ սպառնում է
Թուրքիայի քրդամետ կուսակցություններն ու կազմակերպությունները Անկարային կոչ են արել դադարեցնել Հայոց ցեղասպանության ժխտողականությունը
17:50
Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ Կանադայի վարչապետի ուղերձը
17:50
Անկարայում տեղի կունենա Թուրքիայի և Գերմանիայի նախագահների հանդիպումը
Վրաստանի վարչապետը կմասնակցի հակա-ԼԳԲՏ համաժողովի
Այրվել է մոտ 50 հա չոր խոտածածկույթ
17:26
Միացյալ Թագավորությունը կմեծացնի իր ռազմական բյուջեն
17:20
Թալիբները մտադիր են հատուկ ստորաբաժանում ստեղծել ԻՊ-ի դեմ պայքարելու համար
17:10
Չինաստանը դեմ է հանդես եկել ԱՄՆ-ի նոր օրինագծում Թայվանի վերաբերյալ դրույթներին
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության Մայր տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագ է մատուցվել
16:50
Կոնգոյում կապիկի ծաղիկի համաճարակ է հայտարարվել
«Հայաստանը պետք է վերացնի խաղաղության պայմանագրին խանգարող իրավական խոչընդոտները. Ալիևի ներկայացուցիչ
Ալիեւի «ձիով քայլը»
16:24
Լոնդոնում չորս մարդ է վիրավորվել պալատական հեծելազորի նժույգների փախուստի պատճառով
Բոլոր թելերով եմ կապված Ցեղասպանության հետ. այն պետք է դառնա ՀՀ անվտանգության անբաժանելի տարր
Ադրբեջանում կայացել է Իլհամ Ալիևի և Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի հանդիպումը
Իշխանությունը պետք է քայլեր ձեռնարկի՝ փրկվելու ռուս-քեմալական աքցանից
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների ոգեկոչման արարողություն
Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի օրը հիշատակվեց և ոգեկոչվեց Շիրակի մարզում
Հայ ժողովուրդը կրկին պայքարում է ատելության դեմ. Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահ
15:54
Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը
Ադրբեջանը կանգ չի առնում, որովհետև կա անպատժելիության մթնոլորտ․ Ժան- Լյուկ Մելանշոն

Ռուսական մաքոքի արագ պտույտներ Երևանի և Բաքվի շուրջ

Օգոստոսի 26-ին տեղի է ունեցել հեռախոսազրույց Հայաստանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարների միջև, որի ընթացքում, ինչպես տեղեկանում ենք հաղորդագրությունից, քննարկվել են արցախյան կարգավորման շուրջ ստեղծված վիճակը և հայ-ռուսական դաշնակցային օրակարգին վերաբերող հարցեր:

Ակնառու է, որ Ռուսաստանը բազմակողմ ինտենսիվ շփումների մեջ է Հայաստանի ու Ադրբեջանի հետ, ընդ որում՝ ոչ միայն արտգործնախարարների, այլ նաև պաշտպանության նախարարների մակարդակով: Բանն այն է, որ Մնացականյան-Լավրով զրույցը տեղի է ունենում Ադրբեջանի նորանշանակ արտգործնախարար Բայրամովի՝ Մոսկվա կատարած առաջին այցի ֆոնին, որը մեկնարկել է օգոստոսի 26-ին: Իսկ մեկ օր առաջ Բաքու էր այցելել և այդ երկրի պաշտպանության նախարարի, նաև նախագահի հետ հանդիպումներ է ունեցել ՌԴ պաշտպանության նախարար Շոյգուն: Դրանից երկու օր առաջ էլ Շոյգուն Մոսկվայում հանդիպել էր Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ:

Ինչով է պայմանավորված ռուսական այդ մաքոքի ինտենսիվ պտույտը Հայաստանի և Ադրբեջանի շուրջ: Մոսկվայում հղանում են նոր պլաննե՞ր՝ լավրովյան կամ այլ, թե՞ Ռուսաստանի խնդիրը ներկայումս մեկն է՝ թույլ չտալ ռեգիոնալ լարվածության նոր բռնկում, ինչպես հուլիսին, քանի որ այդ բռնկումները կարող են վերածվել լայնամասշտաբ ռազմական գործողությունների՝ բարդ վիճակում դնելով Մոսկվային:

Մոսկվայի համար բարդությունն այն է, որ լայնամասշտաբ ռազմական գործողությունների պարագայում հարկ է լինելու կատարել բարդ ընտրություն՝ կա՛մ մասնակից լինել հայերի հաղթանակին, այլապես զրկվել Հայաստանից, կա՛մ դառնալ հայերի ձախողման պատասխանատու և դարձյալ զրկվել Հայաստանից: Ռուսաստանը չունի այդպիսի կտրուկ պլաններ, քանի որ չունի թե՛ Հայաստանից, թե՛ Ադրբեջանից զրկվելու մտադրություն: Ըստ այդմ՝ կոնֆլիկտի քաղաքական կառավարչի դերից Ռուսաստանը թերևս դժգոհ չէ, սակայն նաև ներկայումս բավականին զգույշ է կառավարման բարդությունների առումով:

Նկատելի է, որ Մոսկվան փորձում է կողմերին բերել իրավիճակային փոխզիջման՝ լարվածությունը նվազեցնելու և շատ թե քիչ կառավարելի պահելու առումով, որպեսզի անընդհատ ստիպված չլինի, այսպես ասած, նայել հետ՝ զբաղված լինելով արևելաեվրոպական թեժացող ուղղությամբ: Ամբողջ հարցն այն է, որ Թուրքիան կարծես թե մտադիր չէ Ռուսաստանին թույլ տալ այդպիսի «շքեղություն», և Անկարայի վարքագիծը թույլ է տալիս եզրակացնել, որ Կովկասում Մոսկվային պահելու են ասեղի վրա: Այդ իմաստով Ռուսաստանի համար Հայաստանը կարող է արժևորվել պատժիչ նշանակությամբ, ինչից Երևանը պետք է քաղի ռազմաքաղաքական առավելագույն էֆեկտ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում