Սոչիում ուղղաթիռը վթարային վայրէջք է կատարել Աիբգա լեռնաշղթայի շրջանում: Ուղղաթիռում, ըստ նախնական տվյալների, գտնվել է չորս մարդ: Այդ մասին, «Ինտերֆաքս»-ին հաղորդել է լրատվական մի աղբյուր:
Ըստ նրա՝ խոսքը մի օդաչուի և երեք ուղևորի մասին է: Գործակալության զրուցակիցը հավելել է, որ թռիչքի է պատրաստվում Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության Հարավային կենտրոնի ուղղաթիռը:
«Ինտերֆաքս»-ը դեռ չի ստացել ուղղաթիռի վթարային վայրէջքի մասին տեղեկատվության պաշտոնական հաստատումը: