Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանը Թուրքիայից գնել է երկու արագընթաց մոտորանավակ։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը։
Այդ արագընթաց մոտորանավակներն ի վիճակի են իրականացնել առափնյա պաշտպանություն, որոնողական-փրկարարական, ինչպես նաև հետապնդման աշխատանքներ։
Դեռևս չի նշվում, թե ով և ումից է գնել այդ մոտորանավակները։
Պաշտպանության նախարարության հայտարարության մեջ նշված է. «Ներկայումս Ադրբեջանի տարբեր կառույցներ նավերի ու մոտորոնավակների գնման շուրջ բանակցություններ են վարում մի շարք թուրքական ընկերությունների հետ։ Այժմ Ադրբեջանի կառավարությունը դիտարկում է Ադրբեջանի համար մեծ մոտորանավակներ արտադրող թուրքական ընկերությունների գործունեության հարցը»։
Հիշեցնենք, որ 2010 թվականին Ադրբեջանն արդեն իսկ Թուրքիայից գնել է մի քանի արագընթաց մոտորանավակ։











































