ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի և նրա եղբորորդու՝ ՊԵԿ ներքին անվտանգության վարչության նախկին ղեկավար Կարեն Խաչատրյանի գործով դատական նիստին պաշտպանական կողմը մեղադրող դատախազին բացարկի միջնորդություն ներկայացրին, իսկ նախագահող դատավորին՝ ոչ։
Պաշտպան Երեմ Սարգսյանը նշեց, որ դատախազը պետք է ապահովեր մինչդատական վարույթում օրինականությունը, հարկ եղած դեպքում՝ հրաժարվեր մեղադրանքից, սակայն դատախազի պահվածքը նման հույսեր չի տալիս, ինչը բխում է վերջինիս վարքագծից՝ ամբողջ նախաքննության ընթացքում։ Մեղարդող դատախազ Սարգսյանն էլ պաշտոնապես հայտարարեց, որ որևէ կաշկանդվածություն չունի և իր աշխատանքային ամբողջ գործունեության ընթացքում առաջնորդվել է միայն օրենքով և ներքին համոզմամբ։ Նրա խոսքով՝ իրենից լավ որևէ մեկը չի կարող ասել՝ ունի կաշկանդվածություն, թե ոչ։