Saturday, 20 04 2024
Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները

Շոյգուն Բաքվում է. հայկական կողմի ազդակը

Բանակային խաղերի, այսպես ասած, ծովային մրցման մեկնարկի առիթով Բաքու է ժամանել ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն: Բաքվում նա կհանդիպի ոչ միայն իր պաշտոնակից Հասանովի, այլև Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ, որը մի քանի օր առաջ զանգահարել էր ՌԴ իր պաշտոնակցին ու տրտնջացել տավուշյան մարտերից հետո Հայաստան առաքված 400 տոննա ռազմական բեռի առնչությամբ: Շոյգուն մխիթարելո՞ւ է Ալիևին: Եվ ինչպե՞ս: Ռուսաստանը ռազմական, այսպես ասած, հավասարազոր բե՞ռ է առաջարկելու Բաքվին, թե՞ այդպիսի առաջարկներ չեն լինելու, և ՌԴ պաշտպանության նախարարն ընդամենը կարող է հանգստացնել, որ Հայաստան առաքված բեռը, այսպես ասած, հարձակողական չէ, և սադրանքներից զերծ մնալու պարագայում Բաքվին չի սպառնա ոչինչ:

Տավուշի ռազմական գործողություններն ու հաղթանակը Ռուսաստանին տվել են որոշակի համարձակ խոսքի հնարավորություն՝ հաշվի առնելով այն, որ Մոսկվան ներկայումս խիստ զգայուն է Կովկասի կայունության հարցում: Այլ է հարցը, թե ինչպե՞ս կօգտագործի Ռուսաստանն այն հնարավորությունը, որ ստացել է Հայաստանի ռազմական հաջողության շնորհիվ: Որովհետև Ռուսաստանն այն կարող է օգտագործել Հայաստանի շահի հետ համահունչ, այսինքն՝ խոսել ուժեղ դիրքից և Բաքվին պարտադրել խաղաղություն, բայց մյուս կողմից՝ կարող է պարզապես Ադրբեջանի և, հնարավոր է, Թուրքիայի հետ քաղաքական առևտրի առարկա դարձնել այդ հաջողությունը՝ ակնկալելով գործի դնել Երևանի հանդեպ ազդեցության լծակներ և թույլ չտալ, որպեսզի Հայաստանը խանգարի այդ առևտրին:

Այստեղ հարցն այն է, թե ինչ մոտեցում է ներկայումս գերակշռում Կրեմլում ռեգիոնալ քաղաքականության ձևավորման տեսանկյունից, ինչ թև է ավելի շատ հաջողության հասնում Պուտինի որոշումների վրա ազդեցության իմաստով: Իսկ այդ տեսանկյունից վիճակը Ռուսաստանում բավականին հեղհեղուկ է և զգայուն՝ նկատի ունենալով այն բարդ խնդիրները, որոնց առաջ կանգնած է ներկայումս Պուտինը: Հայաստանից դիտարկվում է Բելառուսի նախագահի ծանր հոգեվիճակը, մինչդեռ այդ հոգեվիճակը թերևս որոշակիորեն հայելային արտացոլումն է Պուտինի դրության:

Այստեղ է, որ Երևանից պահանջվում է մի կողմից՝ չտալ որևէ առիթ, որը Կրեմլում հաջողության առիթ կտա Բաքվի և Անկարայի հետ ռուսական ավանդական առևտրի կողմնակիցներին, մյուս կողմից՝ նաև բավականին որոշակի ցույց տալ, որ Կրեմլում այդ խմբակների հաջողությունը կավարտվի Ռուսաստանի ռեգիոնալ մեծ անհաջողությամբ՝ ազդելով հայ-ռուսական հարաբերության վրա: Ըստ ամենայնի հենց այդ հավասարակշռված ազդակն է Մոսկվայում Շոյգուին փոխանցել Հայաստանի պաշտպանության նախարարը ՌԴ նախարարի՝ Բաքու այցից առաջ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում