Thursday, 25 04 2024
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում

«Ձկնորսները կտրում են այն ճյուղը, որի վրա նստած են. Սևանի էկոհամակարգի վատացման միտումը շարունակվում է»

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) Հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի տնօրեն Էվելինա Ղուկասյանը:

https://www.tert.am/cache_image/news_images/885/2652798_1/66_thumb-770x510.png

– Տիկին Ղուկասյան, շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն օրերս իր ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերի ժամանակ անդրադարձավ Սևանա լճի էկոհամակարգի փրկության խնդրին՝ շեշտելով, որ սա համազգային մարտահրավեր է, որն օր առաջ պետք է լուծվի։ Միևնույն ժամանակ նախարարը ներկայացրեց նաև Սևանի էկոհամակարգի վերականգնման կարճաժամկետ գործողությունների ճանապարհային քարտեզը:

Դուք ինչպե՞ս եք գնահատում այս ծրագիրը, և որքանո՞վ հնարավոր կլինի կյանքի կոչել նախարարի այդ առաջարկությունները:

Հետաքրքրությամբ լսեցի նախարարի ելույթը: Սևանա լճի հիմնախնդիրների մասին շատ է խոսվել, և կարծում եմ՝ եկել է խոսքից գործի անցնելու ժամանակը: Անշուշտ, խնդիրները բավականին բարդ են, քանի որ ուղղակիորեն կապված են սոցիալ-տնտեսական բազմաթիվ հարցերի հետ, սակայն նախարարի ելույթից զգացվում է բնապահպանական հարցերը լուծելու վճռականություն: Սևանա լճին առնչվող հարցերը միայն բնապահպանական նշանակություն չունեն, դրանք ռազմավարական խնդիրներ են, և արդեն ձեռք առնված միջոցառումները վկայում են, որ նա լավատեղյակ է խնդիրներին և պատրաստ է գործնական քայլեր կատարելու և համատեղ ուժերով հասնելու ցանկալի արդյունքի: Ներկայացված ծրագիրը իրատեսական է և հետևողական լինելու դեպքում՝ արդեն առաջիկա տարիներին արդյունքներն ակնառու կլինեն:

– Շատ է խոսվում այն մասին, որ այսօր մենք Սևանա լիճը կորցնելու վտանգի առաջ ենք կանգնած. լիճը ամեն տարի կանաչում է և, բացի դրանից, բազմաթիվ այլ խնդիրներ են պարբերաբար ի հայտ գալիս: Ձեր գնահատմամբ՝ երկարաժամկետ ի՞նչ ծրագրեր պետք է իրականացվեն լիճը փրկելու համար:

Լիճը թեպետ օրհասական վիճակում չէ, սակայն էկոհամակարգի վատացման միտումը շարունակվում է, և տարեցտարի բացասական երևույթներն առավել խորանում են:

Լճի ծաղկման երևույթներն անմիջականորեն կապված են օրգանական նյութերով լճի ջրերի աղտոտման հետ: Աղտոտվածության աղբյուրները տարբեր են. մերձակա բնակավայրերի կոմունալ-կենցաղային հոսքաջրերը, լիճը եզերող հանգստյան տների, սննդի օբյեկտների հոսքաջրերը, ջրհավաք ավազանից գյուղատնտեսական հողերից լվացվող հոսքաջրերը, մակարդակի տատանման արդյունքում ջրածածկ եղած տարածքներից բուսական մնացորդների մուտքը լիճ, ձկնային պաշարների սահմանափակության պատճառով կերային բազայի ավելցուկային քանակները լճում, մակարդակի իջեցման դեպքում հատակի տիղմի ազդեցությունը ջրի որակի վրա և կլիմայի տաքացումը, որն արագացնում է լճում ընթացող պրոցեսները: Գործոնները չափազանց շատ են, բայց մենք առավելապես կարևորում ենք ջրհավաք ավազանի բնակավայրերում մաքրման կայանների կառուցելու հարցը, որը օրգանական աղտոտվածության հիմնական աղբյուրն է, և այդ հարցի լուծումը առաջնային է: Ցավոք, ջրհավաք ավազանում կառուցված մաքրման կայանները միայն մեխանիկական մաքրում են իրականացնում, ինչը բավարար չէ ջրի որակն ապահովելու համար: Խնդրի լուծումը տարիների հարց է: Մյուս խնդիրները պետք է լուծվեն երկարաժամկետ խնդիրներին զուգահեռ:

Իսկ Ձեր կարծիքով՝ Սևանում ապօրինի ձկնորսության դեմ ի՞նչ մեթոդներով պետք է պայքարել. այս մասին տարիներով խոսվում է, բայց տեսանելի արդյունք, կարծես, չկա։

– Չգիտեմ՝ բացատրական աշխատանքներն արդյունք կարո՞ղ են տալ այն պայմաններում, երբ ավազանի բնակչության սոցիալական հարցերը չեն լուծվում, չկան աշխատատեղեր, մարզի կլիմայական պայմաններն անբարենպաստ են, արտագնա աշխատանքների հնարավորությունները՝ սահմանափակված:

Բայց, այնուամենայնիվ, ձկնորսները պետք է հասկանան, որ նրանք կտրում են այն ճյուղը, որի վրա նստած են: Լճից որսալով մանրաձուկը, բազմացման շրջանում ձկնկիթ հանելով և վաճառելով՝ նրանք իրենց սերունդներին զրկում են ապագայում իշխան, սիգ, կողակ տեսնելու հնարավորությունից:

Ո՞րն է ելքը` պայքար կոռուպցիայի, անօրինական որսագողության և որսի կանոնների խախտման դեմ: Ինչպես նաև ուժեղացված հսկողություն և անհրաժեշտության դեպքում՝ տուգանքների կիրառում:

Մենք հասկանում ենք, որ դա դժվարին աշխատանք է, բայց այդ հարցում պետք է լինել սկզբունքային, եթե, իհարկե, ուզում ենք ունենալ մաքուր ջուր և ապահովված լինել բարձրորակ սննդամթերքով:

Ի դեպ, վերջին օրերին ամենաշատ քննարկվող խնդիրներից մեկը ապօրինի ձկնորսության կանխումն է. կառավարությունը փոփոխություն է կատարել Սևանա լճի մասին 2020-ի տարեկան ծրագրում, համաձայն որի՝ այսուհետ սիգի օրինական որսը հատուկ ընթացակարգով պետք է ընթանա: Ըստ այս փոփոխությունների՝ 17 կետ է նախանշվել, որտեղից նավակները կարող են դուրս գալ որսի՝ օրվա միայն լուսային ժամերին, իսկ օրվա վերջում «Սևան» ազգային պարկի աշխատակիցները կշռելու են բռնած ձկնապաշարը: Ամեն ձկան նվազագույն քաշը պետք է լինի 500 գրամ, և մինչև հոկտեմբերի 1 թույլատրված է որսալ մինչև 200 տոննա սիգ։

Ի՞նչ կարծիք ունեք կառավարության այս որոշման մասին. սա թույլ կտա՞ նվազեցնել այս վնասները, որոնք պատճառվում են Սևանին ապօրինի ձկնորսության արդյունքում:

Լճում իրականացվում է սիգի փորձարարական որս՝ 200 տոննայի սահմանում, որի նպատակն է փորձարկել որսի կառավարման նոր եղանակները և գնահատել ստացված արդյունքները: Փորձարարական որսի ընթացքում նաև դիտարկումներ և ճշտումներ են կատարվում: Գործընթացի վերլուծությունը թույլ կտա խուսափել հետագա սխալներից:

Հույս ունեմ, որ առաջիկայում սիգի նախաձվադրող և ձվադրող վտառի պահպանությանը լուրջ ուշադրություն կդարձվի, և «Սևան» ազգային պարկի պահնորդական բաժինը լուրջ խնդիրներ չի ունենա:

Սա ընդամենը փորձ է՝ բարելավելու իրավիճակը: Իսկ արդյունքները, կարծում եմ, որ մենք շատ արագ կտեսնենք:

– Բայց նկատենք, որ այս փոփոխությունները հարուցել են ձկնորսների դժգոհությունը, որոնք պահանջում են վերանայել այս որոշումը. նրանք նշում են, որ ձկնորսություն իրականացնելիս անհնար է վերահսկել 500 գրամից քիչ քաշ ունեցող ձկների որսը, հետևաբար՝ իրենք ակամայից խախտում են օրենքը:

Ըստ Ձեզ՝ ինչ քայլեր պետք է ձեռնարկվի, որպեսզի և՛ լիճը չտուժի, և՛ ձկնորսներն անգործ չմնան:

– Հնարավոր է, որ ձկնաբանական հետազոտությունները թույլ տան մի փոքր մեղմացնել պահանջվող ցուցանիշները: Բայց այդ չափերը նշվել են՝ ելնելով այն նկատառումից, որ ձուկը կարող են որսալ միայն սեռահասուն դառնալուց և սերունդ թողնելուց հետո: Ուզում եմ կրկնել, որ սա փորձարարական որս է, որից հետո որոշ եզրակացություններ կարվեն՝ ելնելով արդյունքներից:

– Տիկին Ղուկասյան, պարբերաբար խոսվում է նաև «Սևան» ազգային պարկի խորքային և լուրջ խնդիրների մասին: Շրջակա միջավայրի նախարարն էլ հայտարարեց, որ պարկին հատկացվող ֆինանսական միջոցները պետք է ավելացվեն:

Ըստ Ձեզ, ի՞նչ պետք է անել այս մասով առկա պրոբլեմները լուծելու համար:

– Պահնորդական բաժնի աշխատակիցների առջև բավականին դժվար խնդիր է դրված. ազգային պարկի տեսուչները նույն տարածքի բնակիչներ են, և նրանց ձեռնարկած միջոցառումները հաճախ կարող են ուղղված լինել հենց իրենց ընկերների և հարազատների դեմ:

Բայց ես կարծում եմ, որ որսագողության դեմ պետք է պայքարեն բոլոր օղակները՝ ազգային պարկը, ոստիկանությունը, մարզպետարանը, հասարակական կազմակերպություններն ու գնորդները:

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում