Վրաստանում կորոնավիրուսից մահացել է19-րդ հիվանդը: Այս մասին տեղեկություն է տեղադրված կառավարության կողմից ստեղծված stopcov.ge հատուկ կայքում:
«Ինտերպրեսնյուզի» տեղեկություններով՝ մահացողը բասկետբոլիստ Վիկտոր Սանիկիձեի 65-ամյա մայրն է՝ Ռուսուդան Թոմարաձեն:
«Մայրս առողջական խնդիրներ ուներ, որոնք սրվել էին կովիդի պատճառով», – ambebi.ge- ին հայտնել է Վիկտոր Սանիկիձեն: