Նոյեմբերի 24-ին տեղի է ունեցել Հայ Ազգային Կոնգրեսի քաղխորհրդի նիստ, որը վարել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը: Նիստում քննարկվել է Հայ Ազգային Կոնգրեսի կողմից մշակվող կրթության և գիտության ոլորտի հայեցակարգի մշակման ընթացքը: Տեղի է ունեցել քննարկում Հայաստանի ներքաղաքական վիճակի, ինչպես նաև արտաքին քաղաքական զարգացումների ողջ սպեկտրի շուրջ: