«Չնայած բազմաթիվ մարտահրավերների` մենք կարող ենք այսօր ասել, որ ունենք առողջ, կայուն զարգացող, ինչպես նաև արդյունավետ վերահսկվող ֆինանսական համակարգ: Համաձայն «Համաշխարհային մրցունակության զեկույց 2010-2011» կայունության ցուցանիշներով ՀՀ բանկային համակարգը առաջատար դիրքեր է գրավում տարածաշրջանի երկրների համեմատությամբ»,- այս մասին հայտարարել է ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը Ֆինանսիստների և բանկիրների համահայկական առաջին համաժողովի ժամանակ: