Friday, 19 04 2024
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Հարսնաքար», «Բյուրեղ», տներ, մեքենաներ, միլիարդներ. Դատախազությունը պահանջում է Ռ. Հայրապետյանից
Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ
19:30
ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնություն տրամադրելու ուշացման հետևանքների մասին
Ամփոփվել են ՀՀ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել
Ռուս խաղաղապահների «սուրբ տեղի» դատարկությունը

Հայաստանը պատրաստվում է լայնածավալ պատերազմի. խաղաղության պայմանը

Հայաստանի պաշտպանության նախարարությունը պատրաստել է աշխարհազորի կազմավորման և համակարգման օրենսդրական նախագիծ, որը հայտնվել է e-draft.am իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում՝ հանրային քննարկման նպատակով: Նախագիծը վերաբերում է Տեղական ինքնակառավարման մարմիններին՝ աշխարհազորի ձևավորման և համակարգման աշխատանքում դրանց դերին, որը թույլ կտա էապես բարձրացնել կամավորական հավաքագրման կառավարելիությունն ու կազմակերպվածությունը:

ՊՆ նախաձեռնությունը այլ կերպ հնարավոր է գնահատել ազգ-բանակ ռազմավարության կամ հայեցակարգի տրամաբանության շրջանակում: Հայեցակարգ, որը Երևանը բարձրաձայնեց դեռևս 2016 թվականին՝ ապրիլյան քառօրյայից հետո, ինչը, սակայն, դարձավ ներքաղաքական խաղարկումների առարկա՝ ասոցացվելով տվյալ ժամանակի իշխող իշխանության քաղաքական շահերին: Այդ ասոցիացիան բխում էր այդ իշխանությանն ընդդիմադիր դիրքավորված խմբերի և ուժերի մի զգալի մասի շահերից: Դրանց արանքում տուժեց կարևորագույն և անհրաժեշտ ազգ-բանակ հայեցակարգը: Անհրաժեշտ այն իմաստով, որ Հայաստանն իր զուտ անվտանգային ֆունկցիոնալ ինստիտուտների առումով անկարող է համարժեք արձագանքել եղած ռեգիոնալ մարտահրավերներին, և դրա համար անհրաժեշտ է համապետական վերակազմակերպման մեխանիզմների առկայություն: Այդ հանգամանքը նույնականացվեց համապետական կյանքը զորանոց վերածելու մեկնաբանության հետ, ինչը թյուր մեկնաբանություն է:

Խնդիրն այն է, որ Հայաստանը պետք է տիրապետի համապետական կյանքը պաշտպանական ընթացիկ խնդիրների սպասարկման բերելու ճկունության, երբ լինի դրա անհրաժեշտությունը: Այլ կերպ ասած՝ Հայաստանը պետք է պատրաստ լինի համապետական կյանքը առավելագույն օպերատիվությամբ լայնածավալ պատերազմի հնարավոր սպառնալիքի պարագայում համարժեք ռեժիմի բերելուն, ինչը պետք է ենթադրի նաև աշխարհազորների արագ և կազմակերպված ձևավորման մեխանիզմի առկայություն, որը չի առաջացնի տարերայնություն և դրանով իսկ անհրաժեշտ ռեսուրսը «չի վերածի» ակամա, անգամ լավագույն մղումներով, սակայն խանգարող ռեսուրսի:

Այդ իմաստով ՊՆ նախաձեռնությունը և օրենսդրական նախագիծը ըստ էության լայնածավալ պատերազմի պատրաստ լինելու մասին է, այլ կերպ ասած՝ Հայաստանը պատրաստվում է լայնածավալ պատերազմի, որովհետև միայն դրան համալիր և համընդհանուր մեխանիզմներով ու ազգ-բանակ տրամաբանությամբ պատրաստ Հայաստանն է, որ կզսպի որևէ մեկի ագրեսիվ հավակնությունը և առավելագույնս կզսպի լայնածավալ պատերազմի վտանգը՝ դառնալով խաղաղության պարտադրման բանաձևի կանխարգելիչ կարողության էական գործոն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում