Thursday, 25 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Ահազանգ. Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականն ապականվում է

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան այսօր հայտարարեց մեր ազգային հավաքականի հերթական «փառահեղ» ձեռքբերման մասին։ Մասնավորապես, «Գանձասար-Կապանի» հենակետային կիսապաշտպան Վբեյմար Անգուլոն հանդես կգա Հայաստանի ազգային հավաքականում:

«Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան և կոլումբացի կիսապաշտպանը համաձայնության են եկել այս հարցի շուրջ: Անգուլոն Հայաստանում հանդես է գալիս 2015 թվականից և ունի Հայաստանի ազգային հավաքականում խաղալու իրավական բոլոր հիմքերը»,- նշված է ՀՖՖ հաղորդագրության մեջ:

Վբեյմար Անգուլոն այս թեմայի շուրջ նաև հարցազրույց է տվել ՀՖՖ պաշտոնական կայքին: «Շատ երջանիկ եմ և չեմ հավատում, որ այս ամենը կատարվում է ինձ հետ: Արդեն 5 տարի է՝ խաղում եմ Հայաստանում և միշտ սպասել եմ այս պահին: Հիմա իմ երազանքն իրականություն է դարձել: Ես անչափ ուրախ և շնորհակալ եմ Աստծուն այս հնարավորության համար: Եթե ընդգրկվեմ Հայաստանի ազգային հավաքականի՝ Հյուսիսային Մակեդոնիայի և Էստոնիայի հավաքականների դեմ հանդիպումներին պատրաստվող ֆուտբոլիստների ցուցակում, կանեմ հնարավոր ամեն ինչ՝ ապացուցելու մարզիչներին, որ իրենք չեն սխալվել: Ես դա կանեմ իմ ընտանիքի և իմ Հայաստանի համար, երկրի, որն ինձ համար դարձել է երկրորդ տուն: Մենք բոլորս տեղյակ ենք Խոակին Կապառոսի՝ Իսպանիայում ունեցած հաջողությունների և մարզչական հիանալի որակների մասին: Մենք շատ բան ունենք սովորելու նրանից: Վստահ եմ, որ մեր համագործակցությունն արդյունավետ կստացվի»,- նշել է Անգուլոն:

Այն, որ կոլումբացի կիսապաշտպանը երջանիկ է և չի հավատում տեղի ունեցածին, միանգամայն բնական է։ Կոլումբիայում միջինից էլ ցածր յուրաքանչյուր ֆուտբոլիստ կերազեր կրել եվրոպական որևիցե հավաքականի մարզաշապիկ և մասնակցել ընտրական մրցաշարերի։ Բայց արդյոք Անգուլոյի՝ մեր հավաքականում հայտնվելը կարո՞ղ է ուրախացնել կամ երջանկացնել մեզ։

Այս տարվա հունիսին ՀՖՖ-ն հայտարարել էր ազգային թիմի առաջին «փառահեղ» ձեռքբերման մասին։ Մասնավորապես, պաշտոնապես հայտարարվեց, որ Գյումրիի «Շիրակի» հենակետային կիսապաշտպան Սոլոմոն Իմե Ուդոն հանդես կգա Հայաստանի ազգային հավաքականում: Ուդոն ևս Հայաստանում հանդես է գալիս 2015 թվականից և ունի Հայաստանի ազգային հավաքականում խաղալու իրավական բոլոր հիմքերը:

«Շատ շոյված եմ Հայաստանի ազգային հավաքական հրավիրվելու կապակցությամբ: Չափազանց երջանիկ եմ և կարող եմ ասել, որ հուսախաբ չեմ անի թիմին և երկրպագուներին: Իմ կյանքը Հայաստանում հիասքանչ է: Հաճելի է մշտական բնակություն հաստատել նոր վայրում, հարմարվել նոր ապրելակերպին, ծանոթանալ նոր մարդկանց հետ: Շնորհակալ եմ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային և ազգային հավաքականի մարզչական շտաբին ինձ վստահելու և իմ որակներին հավատալու համար: Կարող եմ ասել, որ իմ երազանքն իրականություն դարձավ»,- ՀՖՖ կայքին տված հարցազրույցում ասել էր Ուդոն: Վերջինս ևս երջանիկ է։

«Կամաց-կամաց հավաքականն էլ ա վերածվում հայկական ակումբի, որտեղ հայերը փոքրամասնություն են կազմում: Մի արեք այդպես»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Լևոն Պաչաջյանը։

Այո, Հայաստանի առաջնության ապականումից հետո ապականվում է նաև մեր ազգային հավաքականը։ Ու մինչ հայկական ֆուտբոլային ընտանիքի ներկայացուցիչները փորձում են պայքարել հայկական թիմերում լեգեոներների սահմանափակման մասին որոշում ընդունելու համար, ՀՖՖ-ն Հայաստանում հանդես եկող լեգեոներներին մեր ազգային թիմում խաղալու հնարավորություն է շնորհում։

Բնական է, որ այս հրապարակմանը և այլ քննադատություններին ի պատասխան ՀՖՖ-ն հայտարարելու է, որ տեղի ունեցածը միանգամայն նորմալ է։ Խոսվելու է Ֆրանսիայի, Հոլանդիայի և այլ երկրների հավաքականների մասին, որտեղ խաղում են բազմաթիվ այլ ազգություն ունեցող ֆուտբոլիստներ։ Այո, Ֆրանսիայում խաղում են օտարերկրացիներ, բայց նրանք որպես ֆուտբոլիստ կայացել են հենց Ֆրանսիայում։ Նրանք ֆրանսիական ֆուտբոլի սաներ են։ Պարզագույն օրինակ. մեր լեգենդար դարպասապահ Ռոման Բերեզովսկին ազգությամբ հայ չէ, բայց հայկական ֆուտբոլի սան է։

Ստեղծված իրավիճակում ՀՖՖ-ն ընտրել է թերևս արդյունք ցույց տալու ամենակարճ, միևնույն ժամանակ ամենավտանգավոր ճանապարհը։ Չունենալով, այսպես կոչված, ֆուբոլի «շկոլա»՝ փորձ է արվում պատրաստի օտարերկրացի կադրերով հաջողություն գրանցել, ինչը ոգևորության կարճատև ալիք կբարձրացնի։

Անցյալ տարի եվրագավաթներում գերազանց արդյունք գրանցեց ՀՀ չեմպիոն «Արարատ-Արմենիան», որի հիմնական կազմում խաղում էին լավագույն դեպքում 3 տեղացի ֆուտբոլիստներ։ Եվ ի՞նչ, արդյոք գրանցված արդյունքը նպաստե՞ց հայկական ֆուտբոլի առաջխաղացմանը։ Բնավ ոչ։ Իրականությունն այն է, որ ֆուտբոլային գերատեսչության թեթև ձեռքով ակումբներում մեր ֆուտբոլիստների առաջ դուռը փակելուց հետո նրանց առաջ դուռը փակվում է նաև դեպի ազգային թիմ։ Ուդոյի և Անգուլոյի, այսպես կոչված, նատուրալիզացիան պետք է ահազանգ հանդիսանա ֆուտբոլային հանրության համար։

ՀՀ առաջնությունն ապականելու օրինակն աչքի տակ ունենալով՝ ուղղակի անթույլատրելի է ազգային թիմի ապականումը։ Թող չթվա, թե մենք խտրական մոտեցում ենք ցուցաբերում Ուդոյի կամ Անգուլոյի նկատմամբ։ Նրանք որևէ աղերս չունեն ՀՖՖ-ի որդեգրած քաղաքականության հետ։ Կարծում ենք՝ բոլորիս նպատակն է ուժեղ հայաստանցի ֆուտբոլիստներ, ուժեղ ակումբներ և, վերջապես, ուժեղ ազգային հավաքական ունենալը։ Ցավոք, այս ճանապարհով մենք ուղղակի չենք հասնի մեր նպատակին։ Եկել է սթափվելու ժամանակը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում