Thursday, 25 04 2024
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ

Նախկին դեսպանն արձանագրել էր՝ հայ ժողովուրդը ճիշտ էր, 25 տարի կառավարողները՝ սխալ

Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանը, ի պատասխան Սերժ Սարգսյանի՝ ապրիլյան պատերազմի թեմայով մամուլի ասուլիսում հնչեցրած հայտարարությունների, ասել է, թե իրենց ձեռքի տակ կան փաստաթղթեր, թե ինչպես է պաշտոնական Երևանը պատրաստ եղել տարածք հանձնել, գնալ զիջումների՝ նախ հինգ շրջան, հետո՝ երկու, հետո՝ միջանցք:

Սամվել Բաբայանը խոսում է մի բանի մասին, որի մասին Սերժ Սարգսյանը խոստովանել է ինքն էլ, որ պատրաստ է եղել ստորագրել, այսպես ասած, կազանյան պլանը: Սերժ Սարգսյանն իր հետապրիլյան երկու հարցազրույցում՝ «Բլումբերգ» գործակալությանն ու Դմիտրի Կիսելյովին տված, ըստ էության բաց հայտնել էր, թե ինչ էր ենթադրում կազանյան պլան կոչվածը, ու ինչին էր պատրաստ հավանություն տալ ինքը, բայց պատրաստ չէր Ալիևը:

Ըստ այդմ՝ հազիվ թե հնարավոր է ասել, որ Սամվել Բաբայանի հայտարարությունն այդ իմաստով նորություն է: Ավելին, ամբողջ հարցն այստեղ այն է, որ պաշտոնական Երևանը կարգավորման ամբողջ գործընթացի ընթացքում ըստ էության չի էլ թաքցրել, որ քննարկել է հենց այդ բնույթի փաստաթղթեր՝ իհարկե տարբեր անվանումնրով, որոնք, սակայն, ենթադրել են մի բան՝ տարածքի վերադարձ, այլ կերպ ասած՝ անվտանգության գոտու փոփոխություն ոչ հօգուտ Հայաստանի: Որովհետև ասել, թե Արցախի կարգավիճակի ճանաչումն անգամ համարժեք է անվտանգային գոտու իրական կոնֆիգուրացիայի փոփոխությանը, կնշանակի զբաղվել ռազմավարական ինքնախաբեությամբ: Թե ինչ է ճանաչված պետությունը անվտանգային տեսանկյունից, որպես փաստաթղթային երաշխիք, մենք տեսնում ենք ոչ միայն մերձավորարևելյան Սիրիայում, այլ նաև արևելաեվրոպական Ուկրաինայում:

Ըստ այդմ՝ գլխավոր հարցը այն է, թե ինչո՞ւ է ստացվել այնպես, կամ ինչպե՞ս է ստացվել, որ առաջին պատերազմը հաղթած Երևանը կարգավորման գործընթացի սկզբից ևեթ հայտնվել է մի դիրքում, երբ սկսել է քննարկել իր հաղթանակի արդյունքի առնվազն մի մասը զիջելու բովանդակության շուրջ՝ համաձայնելով քննարկել այդ բովանդակությունը առնվազն որպես բանակցության հիմք: Այստեղ է խնդիրը, և այդ խնդիրը՝ որևէ մեկը Սերժ Սարգսյանին սիրի, թե ոչ, ամենևին միայն Սարգսյանի խնդիրը չէ, դա հայկական անկախ պետականության քաղաքական կամ ռազմաքաղաքական «էլիտայի» ընդհանուր խնդիրն է, նաև Հայաստանի, այսպես կոչված, քաղաքական դասի խնդիրը, որովհետև այն հասունացել է այդ երկուսի փաստացի անգործության և անհամարժեքության հետևանքով՝ եզակի բացառություններով հանդերձ:

Այժմ միմյանց հաշիվներ ներկայացնել ու հարաբերություններ պարզել կարողանում են բոլորը, անգամ շարքային քաղաքացիները՝ տեղեկատվական դար է: Իսկ կարո՞ղ ենք զբաղվել նաև արցախյան կարգավորման բովանդակային փոփոխության և փիլիսոփայության, հայկական մոտեցման վերափոխման և վերաիմաստավորման հարցով, կարո՞ղ ենք ազգովի լուծել այն բովանդակությունից դուրս գալու հարցը, որի առաջ հայտնվել ենք ավելի քան քառորդ դար: Մի բան, որ հայերից այժմ սպասում են միջազգային հանրությունն ու ուժային առանցքային կենտրոնները, ինչի վկայությունը Հայաստանից հեռանալուց առաջ ԱՄՆ դեսպան Միլզի հայտարարությունն էր, թե իրենց 25 տարի հավաստիացրել են, որ հայ ժողովուրդը պատրաստ է տարածք հանձնելուն, բայց այժմ պարզ է, որ հայ ժողովուրդը չի ուզում տարածք հանձնել, և ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ ժողովուրդը ճիշտ է: Ըստ այդմ, փաստորեն, 25 տարի կառավարած «էլիտան» ու դասը՝ սխալ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում