Ատոմային Էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) համաձայնության է եկել ընդլայնել համագործակցությունն Իրանի հետ: Օգոստոսի 25-ին այդ մասին հայտարարել է ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին՝ ամփոփելով Թեհրանում Իրանի Ատոմային Էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհիի հետ բանակցությունների արդյունքները:
«Գործակալության մոտեցումը չի փոխվել, մեր համագործակցությունը շարունակվում է, եւ մենք համաձայնության եկանք ընդլայնել այն»,- մերջերում է անում Գրոսիի խոսքից ԻՍՆԱ գործակալությունը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: