Friday, 19 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Եթե Փաշինյանը չհամախմբի բոլոր հեղափոխական դեմքերին, ապա շուտով կարող է կորցնել իշխանությունը

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Հայաստանի քաղաքագետների միության նախագահ ը։

Պարոն Հովհաննիսյան, Սերժ Սարգսյանը  ապրիլյան պատերազմում իր իշխանության վարքի հարցով ասուլիս է տվել։ Ինչպե՞ս եք գնահատում ասուլիսի փաստը, արդյոք որևէ նոր բան ասա՞ց։

– Նախ պետք է նշեմ, որ նա խոստացել էր արտակարգ դրության ավարտից հետո մեծ մամուլի ասուլիս հրավիրել և պատասխանել լրագրողների մոտ կուտակված բոլոր հարցերին և, մասնավորապես,  իր սխալվելու և Նիկոլի ճիշտ լինելու մասին հայտնի արտահայտության թաքնված իմաստի վերաբերյալ ինտրիգային հարցին: Սակայն, ինչպես արդեն գիտեք, մամուլի ասուլիս տվեց արտակարգ դրության պայմաններում, օրեր առաջ և այն բանից հետո, երբ մեղադրող դատախազը պահանջեց դատապարտել պատկառելի պատժաժամկետներով 2016 թվականի հուլիսյան ապստամբության մասնակիցներին: Եվ, ամենակարևորը, խախտելով իր խոստումը՝ խոսեց միմիայն 2016 թվականի ապրիլյան պատերազմի մասին՝ փորձելով ներկայացնել այն որպես հայկական կողմի հաղթանակ և կտրականապես մերժելով «Սասնա ծռերի» կողմից ներկայացված ծանրակշիռ մեղադրանքներն իր դեմ:

Հիշենք, որ արցախյան ազատամարտի տարիներին Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը և նրա զինակից՝ գնդապետ Վարուժան Ավետիսյանը դեռ ապրիլի սկզբին,  քառօրյա պատերազմի թարմ հետքերով բացահայտեցին և հանրությանը տեղեկացրին այն մասին, որ կորցնելով թվով մոտ հարյուր Հայրենիքի պաշտպանության համար զոհված հերոսների՝ մենք նաև տվել ենք տարածքային կորուստներ՝ հանձնելով թշնամուն կարևոր դիրքեր: Այդ բացահայտումների արդյունքը եղավ այն, որ հունիսին, ճիշտ այն ժամին, երբ Սերժ Սարգսյանը թռչում էր ինքնաթիռով Սանկտ Պետերբուրգ՝ հանդիպելու ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ, Երևանում ձերբակալվեց և բանտ նետվեց Ժիրայր Սեֆիլյանը: Սակայն Ժիրայրի բանտարկությունը, որը, իհարկե, սադրեց պատասխան զինված ապստամբությունը, այնուամենայնիվ, ոչ թե այդ ապստամբության պատճառն էր, այլ առիթը: Իսկ ապստամբության բուն պատճառը ապրիլյան պատերազմի արդյունքներն էին, քանզի հայրենիքի համար արյուն թափած  Միայնակ Գայլ Արայիկ Խանդոյանը,  Պավլիկ Մանուկյանը, արցախցի գնդացրորդ Մանվելը և մյուսները հայրենի հողի «թիզերի» հանձնումը համարեցին ազգային դավաճանության և թիզ առ թիզ իրենց կողմից ազատագրված տարածքները թշնամուն հանձնելու դավադիր ծրագրի առկայության անհերքելի ապացույց: Նույնիսկ ինձ, ում նրանք միշտ լսել են, չէր հաջողվում հանդարտեցնել նրանց եռացող ցասումն ու վրդովմունքը: Վերջին կաթիլը դարձավ Ժիրայրի լկտի ձերբակալությունը, որը, իհարկե, ոչ այլ ինչ էր, քան սերժսարգսյանական քրեաօլիգարխիկ ռեժիմի կողմից դաժան հաշվեհարդար ապրիլյան պատերազմի իրական արդյունքները ջրի երես հանածի նկատմամբ:

Կարծում եմ՝ խելացի հայրենակիցներս արդեն հասկացան, թե ինչո՛ւ Սերժ Սարգսյանը փոխեց արտակարգ դրության ավարտից հետո մամուլի ասուլիս հրավիրելու և ամեն ինչի մասին խոսելու, լրագրողների բոլոր հարցերին պատասխանելու իր նախնական որոշումը, ինչո՛ւ շտապեց խոսել միայն մեկ հարցի՝ ապրիլյան պատերազմի հանգամանքների ու արդյունքների մասին: Այո, սիրելի հայրենակիցներ, մեղադրող դատախազը ոչ թե մեր պետության, այլ հենց Սերժ Սարգսյանի անունից է մեղադրանք ներկայացրել վերջինիս դեմ ապստամբածներին: Ավելի ազնիվ կլիներ, եթե այդ մեղադրանքը ներկայացներ հենց ինքը՝ Սերժիկ Սարգսյանը, այլ ոչ թե, թաքնվելով դատախազի մեջքի հետևում, փորձեր հիմնավորել  դատախազական մեղադրանքն ապստամբների դեմ ապրիլյան  պատերազմի դավադիր իմաստը և իրական արդյունքները քողարկելու և արդարացնելու միջոցով: Միևնույն է՝ դա նրան չհաջողվեց անել: Ընդհակառակը՝  բոլորը տեսան և համոզվեցին, թե որքան սնանկ են նախկինների արդարանալու փորձերը: Երբ Սերժիկը հայտարարում էր, որ հրաժարվեց թշնամուց մեր «թիզերը» հետ վերցնելուց, որպեսզի ավելորդ զոհեր չլինեն, ես մտածում էի, որ եթե այս տականքներին թողնեինք իշխանության ղեկին, ապա վաղը նրանք այդ նույն պատճառաբանությամբ  բոլոր ազատագրված տարածքները կծախեին թշնամուն և հետո կասեին, որ դա արեցին «ավելորդ զոհեր չտալու նպատակով»:

Այս հարցի պատասխանն ամփոփելով՝ ասեմ ամենակարևորը: Նկատելի էր, որ Սերժը խուսափեց Նիկոլ Փաշինյանի կառավարության կոշտ քննադատությունից, և դա պատահական չէր:  Այսօր նա մեծ հույսեր է կապում իրեն իշխանությունից հեռացրած հեղափոխական ուժերին ներսից պառակտելու հետ՝ դիտելով մեր պառակտումը որպես Նիկոլ Փաշինյանից իշխանությունը վերադարձնելու հնարավորություն: Նա գիտեր, որ Ծռերին դատապարտելու դատախազական պահանջը լարվածություն է առաջացնելու հեղափոխականների խայտաբղետ ճամբարում: Գիտեր և իր մամուլի ասուլիսով ձգտեց խորացնել արդեն ի հայտ եկած ճեղքերը իր հակառակորդների շրջապատում: Այսօր չկա ավելի մեծ ընծա գահընկեց եղած բռնապետի համար, քան իշխանափոխության հիմնական դերակատարների ներքին պառակտումն ու միմյանց դեմ պայքարը: Երբ հեղափոխական Կոնվենտի որոշմամբ Դանտոնին տանում էին գլխատելու, ֆրանսիական հեղափոխության առաջնորդ Ռոբեսպիերը իր պատշգամբից հայացքով ուղեկցում էր իր ընկերոջ ընթացքը դեպի գիլյոտին: Հասնելով նրա պատշգամբին՝ Դանտոնը բացականչեց. «Հաջորդը դու ես լինելու, Ռոբեսպիեր», և նրա մռայլ կանխատեսումը շուտով իրականացավ:

Եթե Նիկոլ Փաշինյանը շուտափույթ չհամախմբի Սերժիկ Սարգսյանի հեռացման գործում լումա ներդրած բոլոր հեղափոխական դեմքերին և չբարձրացնի  իրեն նախկինների կողմից նետված մարտահրավերը, ապա շուտով կարող է կորցնել իշխանությունը: Սա այն ճշմարտությունն է, որի մասին ես պարտավոր եմ աշնան նախաշեմին բարձրաձայնել, քանզի, ինչպես ասում են, ճտերն աշնանն են հաշվում, իսկ աշունն արդեն թակում է բոլորիս դուռը:

Հայաստանի գործող իշխանությունները հեղափոխությունից հետո այդպես էլ գործուն պատասխանատվության չեն ենթարկել նախկին ուժերին, ինչն էլ վերջիններիս որոշակի ինքնավստահություն է հաղորդել։ Ըստ Ձեզ՝ սա ինչո՞վ կարելի է բացատրել։

– Քաղաքական մանկամտությամբ: Կրակի հետ բռնոցի-բացթողոցի են խաղում: Չունեն փորձ, բայց նաև գիտելիքներ չունեն, համաշխարհային պատմություն չեն ուսումնասիրել, կարդացած չեն: Չգիտեն, որ քաղաքականությունը շատ դաժան զբաղմունք է, և ձեռքերը վեր բարձրացնելով ու ճառեր արտասանելով որոշ հանգամանքների առկայության պարագայում կարելի է իշխանության գալ, բայց իշխանությունը պահելու համար անհրաժեշտ է  բոլոր պոտենցիալ դաշնակիցներին, համախոհներին, նախկին ռեժիմից բոլոր տուժածներին համախմբել և, հենվելով այդ հավաքական ուժի վրա, կտրուկ քայլերով վնասազերծել սաբոտաժի, խառնակչության օջախները:  Քաղաքականության մեջ մի դատվիր, որ չդատվես բարոյական նորմը չի գործում: Այստեղ ճիշտ հակառակ պատկերն է. նա, ով չի դատում, անխուսափելիորեն դատվում է: Այսինքն՝ դատիր, որ չդատվես:

Հեղափոխությունից արդեն գրեթե երկուսուկես տարի է անցել, սակայն որևէ կերպ քաղաքական գնահատական չի տրվել նախկին իշխանություններին։ Ձեր կարծիքով՝ ինչո՞վ է սա պայմանավորված։

– Չկա ուժի մեջ մտած գեթ մեկ դատավճիռ հայտնի կոռուպցիոներներից որևէ մեկի գործով: Այդ դեպքում ինչի՞ հիման վրա պետք է նախորդ քրեաօլիգարխիկ ռեժիմին գնահատական տրվի: Մարտի 1-ի դատավարությունն արդեն կրկես է հիշեցնում: Սերժ Սարգսյանին այդ գործով չեն ներգրավել նույնիսկ վկայի կարգավիճակով, ինչը հնարավոր չէ բացատրել այլ կերպ, քան մինչև իշխանության հանձնումը նրան տրված անձնական ապահովության երաշխիքներով: Նույնիսկ անզեն աչքով է երևում, որ Մարտի 1-ի գործով Սերժին չանհանգստացնելը, ինչպես նաև Հոկտեմբերի 27-ի կազմակերպիչների գործով որևէ իրական տեղաշարժի բացակայությունը, պատահական չեն:

Ես քանիցս իմ ելույթներում խորհուրդ եմ տվել Նիկոլ Փաշինյանին շիտակ և անկեղծ բացատրել մեր հպարտ ու արժանապատիվ քաղաքացիներին, որ անարյուն իշխանափոխության դիմաց Սերժին տրվել են անձնական ապահովության  երաշխիքներ, որոնք այսօր ի զորու է չեղարկել միայն նորին գերազանցություն հայ ժողովուրդը: Եթե դա Նիկոլ Փաշինյանը չանի, ապա դառնալու է Սերժին տրված այդ երաշխիքների պատանդը, իսկ Սերժը նրա գլուխը այդ ընթացքում կուտի: Թող Նիկոլը հիշի, թե ինչ կատարվեց վերջին մեկ տարվա ընթացքում ՆԳ նախկին նախարար Հայկ Հարությունյանի, ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի և նախկին օլիգարխ,  14 միլիոն դոլար իրենից կաշառք վերցնելու գործով Սերժի դեմ ցուցմունքներ տված Միխաիլ Բաղդասարովի հետ: Կոնան Դոյլի նկարագրած Շերլոկ Հոլմսի հակառակորդ պրոֆեսոր Մարիոտին կարող է Սերժ Սարգսյանի ֆոնին բարեհաճ մտավորականի տեղ անցնել:

Հավանաբար, ինչպես Վիկտոր Յանուկովիչի դեպքում, մեր դեպքում էլ  Սերժը ստացել է անձնական ապահովության երաշխիքներ Եվրամիության կառույցների միջնորդությամբ: Պատահական չէ, որ նա այս ընթացքում մի քանի անգամ գնաց Բրյուսել, որտեղ նրան թև տվեցին և խոստացան զսպել Նիկոլին: Սակայն, ինչպես Յանուկովիչի դեպքում էր, այս դեպքում էլ ժողովուրդն ի զորու է  բռնապետին տված անձնական ապահովության երաշխիքները չեղարկելու: Եվ սա է Նիկոլ Փաշինյանի փրկության  բանալին: Նա պարտավոր է անկեղծ տեղեկացնել ժողովրդին, թե ինչ նկատի ուներ Սերժ Սարգսյանը, երբ ասում էր, որ Նիկոլը ճիշտ էր, իսկ ինքը սխալվել է: Ժողովուրդը չպետք է սպասի, թե երբ Սերժը այդ հարցի վերաբերյալ  պարզաբանումներ կտա: Ժողովուրդը Նիկոլին է հավատում, Նիկոլին է ընտրել և հենց նրանից, այլ ոչ թե մեկ ուրիշից պետք է պարզաբանումներ ստանա:

Քրեաօլիգարխիկ ռեժիմին սկզբունքային գնահատական չտալու հետևանքը դարձավ նաև այն, որ կոռուպցիայի հայտնի պարագլուխները կարողացան թաքնվել  Մոսկվայում և այնտեղից քարկոծում են Նիկոլ Փաշինյանին: Իսկ մեր ԱԱԾ-ն նույնիսկ ինֆորմացիա չունի, որ Սերժ Սարգսյանի ոսկե փեսա Միշիկը արդեն վաղուց Մոսկվայում է և այնտեղ հաջողությամբ հասցրել է մոսկվաբնակ ազդեցիկ հայերի մի ստվար բազմության տրամադրել Նիկոլ Փաշինյանի և նրա կառավարության դեմ: Դուք կարծում եք Մարգարիտա Սիմոնյանի, Տիգրան Քեոսայանի կամ Անդրանիկ Միհրանյանի սանձարձակ ելույթները Նիկոլ Փաշինյանի դեմ ինքնաբո՞ւխ են, պատահակա՞ն են: Ինչպես ռուսներն են ասում՝ պատահականորեն նույնիսկ կատուները չեն ծննդաբերում:

Ի՞նչ զարգացումներ եք սպասում՝ հաշվի առնելով առկա իրողությունները։

– Ես արդեն ասացի՝ կա՛մ Նիկոլ Փաշինյանը կներգրավի կառավարման ասպարեզում հեղափոխությանը նվիրված և բարձր գիտելիքներով օժտված քաղաքացիների, կա՛մ  հակահեղափոխական թերմիդորը մեզանում կդառնա անխուսափելի:

Որոշակի լավատեսություն է ինձ ներշնչում այս օրերին գեներալ Վաղարշակ Հարությունյանի նշանակումը վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնում: Վաղարշակ Հարությունյանը ժամանակին փոխարինեց Վազգեն Սարգսյանին պաշտպանության նախարարի պաշտոնում և հոկտեմբերի 27-ից հետո  իրեն դրսևորեց լավագույն ձևով՝ գերադասեց կորցնել ամեն ինչ, բայց չդավաճանել Վազգեն Սարգսյանի հիշատակը: Որպես «Միասնություն» դաշինքի քաղխորհրդի անդամ՝  ես այն ժամանակ էլ բարձր եմ գնահատել նրա անալիտիկ ընդունակություններն ու մարդկային որակները, և այդ նույն կարծիքն ուներ  Վաղարշակ Հարությունյանի մասին Կարեն Դեմիրճյանը: Սակայն, ինչպես ժողովուրդն է ասում, մի ծաղկով գարուն չի գա, և անհրաժեշտ են հետագա քայլեր մասնագիտական և քաղաքական փորձառություն ունեցող ու բարձր գիտելիքներով օժտված կադրերին կառավարման ասպարեզում ներգրավելու ուղղությամբ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում