Wednesday, 24 04 2024
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Ամերիկահայ ուսանողները կազմակերպում են Հայոց ցեղասպանության հիշատակի և իրազեկման շաբաթ
19:40
Լուկաշենկոն հայտարարել է, որ հանգստի կգնա այն ժամանակ, երբ ժողովուրդն իրեն այդ մասին ասի
Շիրակի մարզի Կամո գյուղում ավտոտնակի և անասնագոմի ընդհանուր տանիք է այրվել
19:30
Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի գործադիր տնօրեն
19:20
Չինաստանում ՀՀ դեսպանատանը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի երեկո է անցկացվել
19:10
Կատալոնիայում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Սահման ՀԱՊԿ-ի՝ զենն Ադրբեջանի՞
18:50
Մեծ Բրիտանիան գերճշգրիտ ավիառումբեր կմատակարարի Ուկրաինային
Սփյուռքը պետք է առաջնորդվի Հայաստանի պետական շահով. առաջնայինը ՀՀ կենսական շահն է
18:35
Ֆրանսիան ԵՄ-ին առաջարկել է նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
Վրաստանի իշխող կուսակցությունը իր աջակիցներով ցույց կանի
Ապրում ենք քաղաքական ռեալիզմի աշխարհում՝ շատ հարցեր որոշողը ուժն է
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է իր մոտ գերության մեջ գտնվող իսրայելցի 30 բարձրաստիճան գեներալի և սպայի մասին
Բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Կյանքից հեռացել է ականավոր գիտնական Նիկոլայ Հովհաննիսյանը
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ավրորա Մարդիգանյանին նվիրված հուշակոթող-քանդակը կխորհրդանշի նրա կյանքը՝ Ցեղասպանությունը վերապրելուց մինչև փրկություն
18:01
Ղազախստանը և Միացյալ Թագավորությունը ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիր են ստորագրել
Հռոմի իտալաարաբական կենտրոնը նշել է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը
Էրդողանը դարձյա՞լ սպառնում է
Թուրքիայի քրդամետ կուսակցություններն ու կազմակերպությունները Անկարային կոչ են արել դադարեցնել Հայոց ցեղասպանության ժխտողականությունը
17:50
Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ Կանադայի վարչապետի ուղերձը
17:50
Անկարայում տեղի կունենա Թուրքիայի և Գերմանիայի նախագահների հանդիպումը
Վրաստանի վարչապետը կմասնակցի հակա-ԼԳԲՏ համաժողովի
Այրվել է մոտ 50 հա չոր խոտածածկույթ
17:26
Միացյալ Թագավորությունը կմեծացնի իր ռազմական բյուջեն
17:20
Թալիբները մտադիր են հատուկ ստորաբաժանում ստեղծել ԻՊ-ի դեմ պայքարելու համար
17:10
Չինաստանը դեմ է հանդես եկել ԱՄՆ-ի նոր օրինագծում Թայվանի վերաբերյալ դրույթներին

Սամվել Բաբայանը հանդիպել էր պարզելու՝ գաղտնալսված նախկին չեկիստը ինչ նպատակով է եկել Արցախ

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

– Ունե՞ք արդյոք թարմ տեղեկություններ մեր սպայի՝ Գուրգեն Ալավերդյանի մասին, հավելեմ՝ ադրբեջանցիները տեղեկատվություն են տարածել, որ մեր կողմից իրականացվել է դիվերսիոն գործողություն, և հայ սպան գերեվարվել է հենց այդ ժամանակ:

– Ադրբեջանցիները, որպես կանոն, գույները խտացնում են: Փաստն այն է, որ երեկվանից սպան՝ ավագ լեյտենանտը, իր ծառայության վայրում չէր, և համակարգը փնտրում էր նրան, բոլոր տարբերակներն ուսումնասիրվում էին, մինչև որ  ադրբեջանական կողմը հայտարարեց մեր զինծառայողին գերեվարելու մասին. ճշտվում են բոլոր վարկածները: Եթե ադրբեջանական կողմը գերեվարել է մեր սպային, ապա դրա լուծումը փոխանակումն է, դա տևական ժամանակ է խլելու համապատասխան կառույցներից: Փաստն առկա է, և մենք այդ հանգամանքը ամբողջ խորությամբ ուսումնասիրելու խնդիր ունենք և կանենք… Սա այն խնդրի հետ է կապված, որը կոչվում է Արցախյան պատերազմ:

– Դուք Արցախում էիք, երբ ՀՀ երրորդ նախագահը ասուլիս հրավիրեց Ապրիլյան քառօրյա պատերազմի թեմայով, հասցրե՞լ եք ծանոթանալ ասուլիսի նրբերանգներին, արձագանքներին:

– Ես գիտեի, որ Սերժ Սարգսյանը ասուլիս է հրավիրել Ապրիլյան քառօրյա պատերազմի թեմայով, և երբ դրանից առաջ ինձանից մեկնաբանություններ էին խնդրում տարբեր լրատվամիջոցներ, ես ասում էի, որ ինձ համար հասկանալի չէ՝ ինչու հիմա: Հասկանում էի, որ զեկույցից առաջ ցանկանում է ինչ-որ բան խոսել, բայց դրանից շատ առաջ թե՛ ինքը, թե՛ իր ենթակայության տակ եղած զինծառայողներ և ոչ զինծառայողներ, նաև մեկ վարչապետ, կանչվել են հանձնաժողով և տվել են բացատրություններ, և տրամաբանությունը հուշում էր, որ պետք է սպասեին հանձնաժողովի վերջնական եզրակացությանը և դրանից հետո իրենց տեսակետները հայտնեին: Սերժ Սարգսյանը, ամենայն հավանականությամբ, ինչ-ինչ բաներից ելնելով՝ որոշել է խոսել: Ի՞նչ հարցերի էր նա պատասխանում. այդ ասուլիսից առաջ հարցաշար էի ուղարկել մեր հանձնաժողովի անդամներին՝ պատգամավորների օգնականների միջոցով, որպեսզի իրենց դատողությունները և մեկնաբանություններն ամբողջացնեն և գրավոր տեսքով ուղարկեն փորձագետներին, խորհրդականներին, նրանց պատասխանները ներառված պետք է լինեն զեկույցում. այդ հարցերը մենք ընդունել ենք Քննիչ հանձնաժողովի աշխատանքի հենց առաջին օրը, արձանագրության մեջ դա նշված է, և հիմա՝ մեկ տարի հետո, պարզապես շրջաբերականի պես ուղարկել եմ հանձնաժողովի անդամներին: Սերժ Սարգսյանն իր ասուլիսում փորձել է անդրադառնալ հենց այդ հարցերին՝ քառօրյա «պատերազմը» հաղթե՞լ ենք, թե՞ պարտվել, գործողությունների արդյունքում մարդկային ռեսուրսների և տեխնիկայի ու սպառազինության կորուստները համաչա՞փ են եղել, թե՞ ոչ, հնարավո՞ր էր արդյոք մաքսիմալ նվազեցնել զինծառայողների ու տարածքների կորուստները, որո՞նք են կորուստների հիմնական պատճառները, ո՞ր ստորաբաժանումներն են հիմնական մեղավորներն ու թերացողները… Հաղթել ենք թե չենք հաղթել. այդպիսի բանավեճ չկար, պետք է սպասեին հանձնաժողովի վերջնական եզրակացությանը…

– «Ապրիլյան պատերազմը մենք հաղթել ենք, և չափման միավորն էլ Ադրբեջանի պլանների ձախողումն է»,- ասել է Ս. Սարգսյանը:

– Իսկ Սերժ Սարգսյանն Ադրբեջանի պլանների մասին այդքան քաջատեղյա՞կ է եղել, այդ դեպքում ինչո՞ւ այդ մասին մանրամասն չի ներկայացրել իր կառավարման վերջին հատվածում… Ս. Սարգսյանը թող բարի լիներ նկարագրեր հակառակորդի նպատակները…

– Հետախուզությունը չի՞ ունեցել տվյալներ հավանական հարձակման մասին:

– Սերժ Սարգսյանն ասում է՝ ոչ: (Մենք երկու անգամ լսել ենք հետախուզության պատասխանատու Կարապետյանին): Բայց Ս. Սարգսյանը մեկ այլ պարբերության մեջ ասում է՝ մեր արտաքին հետախուզության տվյալներով՝ հակառակորդը 1000-ից ավելի զոհ է ունեցել. եթե հետախուզություն չունեինք, ինչպես է դա պարզվել, և հարց է առաջանում՝ հետախուզության համար նախատեսված գումարներն ինչի՞ վրա են ծախսվել… Հասարակությունը խոր կասկածներ ունի, թե ինչ տեղի ունեցավ Ապրիլյանում, ինչ թերություններ կային, որոնք չբարձրաձայնվեցին, և արդո՞ք արդարացված է, որ մենք այդքան զոհ ունեցանք:

– Նախկին վարչապետը վրիպե՞լ է հայտարարություն անելով ապրիլյան պատերազմի ժամանակ թերացումների մասին:

– Չեմ կարծում, թե վրիպել է, քաղաքական նպատակով հնչեցրել է հայտարարություն, որը պետք է ունենար քաղաքական հետևանք, բայց այդ քաղաքական հետևանքն այլ եղավ՝ «վարունգը թարս աճեց»… Կարեն Կարապետյանին հրավիրեցինք հանձնաժողով հատկապես այդ հարցը տալու, բայց այդպես էլ պատասխան չստացանք…

– …Ձեզ արդեն պա՞րզ է՝ ինչու Խաչատուրովը չի ներկայացել հանձնաժողով:

– Ինձ համար հասկանալի չէ, քանի որ չներկայանալու պատճառները հիմնավոր չեն: Ս. Սարգսյանն իր ասուլիսում ասաց՝ ես այս պահին գերագույն հրամանատար չեմ, և Յուրի Խաչատուրովը Գլխավոր շտաբի պետ չէ, իմ հորդորները նա կարող էր չընդունել և չի ընդունել: Ս. Սարգսյանը հայտարարեց, որ Խաչատուրովը ուղնուծուծով զինվորական է, հարմար չի գտել, որ գա և չի եկել: Այդ դեպքում հանձնաժողով եկած մյուս գեներալներն ու զինվորականներն ուղնուծուծով ի՞նչ էին, նրանք ունեին պատասխանատվության մեծ զգացում և եկան, իսկ դո՞ւք ինչու եկաք, ի՞նչ խնդիր էր հետապնդում ձեր գալը…

– Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի անդամ Արմեն Խաչատրյանը չի բացառել, որ հանձնաժողովի զեկույցի հրապարակումից հետո հնարավոր է, որ նախկին նախագահը ևս անցնի քրեական գործով:

– Ես հարգում եմ մեր հանձնաժողովի յուրաքանչյուր անդամի կարծիքը, բայց թույլ տվեք եզրակացություն անել և տեսնել, թե ինչ գործընթացներ կզարգանան: Ես էլ չեմ բացառում, որ զեկույցի հրապարակումից հետո հետևանքներ կլինեն:

– Այս ասուլիսը որևէ բան փոխե՞ց զեկույցի նախապատրաստման հետ կապված ձեր գործողություններում:

– Ո՛չ: Այս ասուլիսը անհասկանալի է մեր հանձնաժողովի համար: Մեր հարցաշարը գաղտնի չէ, բաց տեքստով տարածել ենք, հնարավոր է Ս. Սարգսյանի քաղաքական թիմում սա քննարկել են և գտել, որ արժե անդրադառնալ այս հարցերին և ամբողջը ներկայացնել հաղթանակի տեսքով, բայց դա պետք է ծանրակշիռ փաստերով ներկայացնել, իսկ Սարգսյանը որևէ ծանրակշիռ փաստարկ չներկայացրեց: Ծանրակշիռ մենաբանություններ կլինեն մեր եզրակացության մեջ:

-Դուք ի՞նչ նպատակով էիք մեկնել Արցախ: Արցախ մեկնել ցանկացողների թիվը մեծացել է, ԱԱԾ նախկին տնօրենը նույնպես այնտեղ էր, չե՞ք հանդիպել, ուզում եմ ձեր այցի քաղաքական ենթատեքստը հասկանալ:

-Ես Արցախում էի աշխատանքային այցով՝ նախագահի հետ քննարկելու անվտանգային խնդիրներ… Ճիշտ եք ասում, Արցախի նախագահի ընտրություններից առաջ բոլոր մերժվածները  դիրքավորվել էին Արցախում և փորձում էին դիվիդենտներ շահել: Բայց ընտրություններից հետո նրանք հեռացել են: Եվ հիմա հանկարծ պարոն Վանեցյանը որոշեց գնալ Արցախ: Ես հասկացա, որ Վանեցյանը գնացել էր Արցախի նախագահի հետ նկարվելու, որպեսզի ինչ-որ մեկին այդ ֆոտոն թանկ գնով վաճառեր, ինչպես որ գաղտնալսված անհասկանալի զրույցը Սասուն Խաչատրյանի հետ… Առանց ԱԱԾ չեկիստական տրամաբանության այդպիսի գաղտնալսում չէր կարող լինել… Պարոն Վանեցյանը կարծեք թե ինչ-որ պահից սկսած՝ համագործակցել է մերժվածների հետ, և այսօր նրանց տրամաբանության շրջանակում այցեր է իրականացնում Արցախ, բայց Արցախի նախագահը մերժել է հանդիպել և Սամվել Բաբայանին հորդորոել է հանդիպել՝ տեսնելու՝ գաղտնալսված նախկին չեկիստն ի՞նչ նպատակ է հետապնդում:

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում