Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի իր գործընկերների հետ աշխատում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունները հնարավորինս շուտ վերսկսելու ուղղությամբ: Այս մասին ասել է Ռուսաստանի Արտգործնախարարը։ Սերգեյ Լավրովը նշել է նաև, թե ինչն է հայ-ադրբեջանական սահմանին սրացման պատճառ դարձել։Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանի և Քաղաքական եւ տնտեսական ռազմավարական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Բենիամին Պողոսյանի հետ