Thursday, 28 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

Երևանի եվրասիական բեկումը. խիստ ուշագրավ քննարկում

«Իմ քայլը» խմբակցության և վարչապետ Փաշինյանի հանդիպմանը, որ տեղի է ունեցել օգոստոսի 24-ին, քննարկվել են արտաքին քաղաքականության և ներքին ռեֆորմների, ընդհանուր արժեքային հարցեր: Դա խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի տեղեկությունն է, որ նա փոխանցել է լրագրողներին: Առաջին հայացքից ստանդարտ թվացող հանգամանքը ունի բավականին հետաքրքիր շերտ: Ըստ ամենայնի, խմբակցության և վարչապետի հանդիպմանը քննարկվել է Բելառուսի նախագահի ընտրությունից հետո Լուկաշենկոյին ուղղված Նիկոլ Փաշինյանի շնորհավորանքի հարցը, որը հանրային տարբեր շրջանակներում առաջացրել էր նվազագույնը տարակույս, իսկ ընդհանրապես քննադատություն՝ հենց արժեհամակարգային ելակետից: Նշանակում է, որ «Իմ քայլը» բարձրացրել է հարցը վարչապետ Փաշինյանի առաջ և քննարկումը ենթադրում է, որ չկա ընդհանուր հայտարար ու եզրակացություն: Համենայնդեպս՝ այն, որ Լիլիթ Մակունցը ներկայացնում է հանդիպման օրակարգը և ակնարկում արտաքին քաղաքական և արժեքային քննարկումների մասին, նշանակում է, որ դրանք կառավարող մեծամասնությունում չունեն ընդհանուր հայտարար: Այդ հարցն էլ իր հերթին առաջ է բերում այլ հարցադրում: Ընդհանուր հայտարարի հնարավոր բացակայությունը առնչվում է լոկ շնորհավորանքի՞ հանգամանքին՝ ընդհանուր արժեքների շուրջ քննարկումների առումով, թե՞ ընդհանրապես արտաքին քաղաքականության ուղղության կամ ինտենսիվության: Այդ առումով, արդյո՞ք «Իմ քայլը» կառավարող մեծամասնությունում կա քննարկում կամ բանավեճ այն իմաստով, որ Հայաստանի արտաքին քաղաքականության գործիքակազմում կամ բովանդակային պաշարում պետք է առավել մեծ նշանակություն և տեղ տալ արժեքային, արժեհամակարգային բաղադրիչներին:

Բանն այն է, որ դա լոկ ճաշակի հարց չէ, քանի որ ենթադրելու է արտաքին քաղաքականության մեջ էական վերափոխում: Խոսքը վեկտորի փոփոխության մասին չէ, այլ այդ քաղաքականության տրամաբանության ու բնույթի:

Մասնավորապես, հնարավո՞ր է պատկերացնել, որ Հայաստանը, չդնելով Եվրասիական միության և ՀԱՊԿ համակարգերը լքելու որևէ խնդիր և ավելին, խոսելով ինտեգրացիայի խորացման մասին, այդուհանդերձ սկսի առավել ինտենսիվ քննարկել և խոսել արժեհամակարգային, արժեքային վերափոխումների անհրաժեշտության, ազատության, ժողովրդավարության, քաղաքական և տնտեսական մրցակցային միջավայրերի և այլնի մասին: Այլ կերպ ասած, Հայաստանը կհավակնի՞ ստանձնել եվրասիական համակարգում արժեհամակարգային վերափոխման դրոշակակրի դեր: Խոսքը, իհարկե, այդ ամենը հաստատուն, եռանդուն, բայց, իհարկե, բավականին հանդարտ և զուսպ տրամաբանությամբ և մեթոդականությամբ իրականացնելու մասին է՝ առանց եվրասիական համակարգի որևէ քաղաքական ղեկավարության ուղիղ թիրախավորման, առանց որևէ ղեկավարության և տվյալ երկրի հանրության հարաբերության «մենաստան» սեփական «կանոնադրությամբ» մուտք գործելու, սակայն, այդուհանդերձ, հաստատակամ դիրքից, որպես առարկայական օրինակ մատուցելով սեփական ներքին վերափոխումը: Ունի՞ պաշտոնական Երևանը արտաքին քաղաքականության մեջ այդօրինակ բովանդակային համալրում կատարելու օրակարգ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում