Saturday, 20 04 2024
18:15
Սերբիան դեմ կլինի ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում Սրեբրենիցայի վերաբերյալ սպասվող բանաձեւին
Համապարփակ պաշտպանության ունակ է համախմբված ժողովուրդը. այն, ինչ մեզ պակասում է
Փրկարարներն Աբովյան քաղաքից Նուբարաշեն տանող ճանապարհի հարակից ձորակից դի են դուրս բերել
Իրանը ռևերանս արեց ՌԴ-ին և Թուրքիային. ԵՄ ներկայության ընդլայնումը միանշանակ խնդիրներ է բերելու
ԵՄ անդամ դառնալու դեպքում Վրաստանը կվերանայի «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը
Արևմուտքը չի ուզում տեսնել փլուզվելու գնով շրջադարձ կատարող Հայաստան
Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման միջոցառումները շարունակվում են
Ինչ հարց են լուծել Հայաստանն ու Ադրբեջանը
Թուրքիան և Եգիպտոսը համակարգում են Գազայի հատված օգնություն հասցնելու ջանքերը․ Հաքան Ֆիդան
16:30
Դելիմիտացիա Տավուշում. ռիսկեր և հնարավորություններ
16:15
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է հաստատել Ուկրաինային շուրջ 61 մլրդ դոլարի ռազմական օգնության փաթեթը․ BBC
16:00
ԱՄԷ-ն կարծում է, որ Պաղեստինի անդամակցությունը ՄԱԿ-ին կնպաստի տարածաշրջանում խաղաղ գործընթացին
Դպրոցում աշակերտը պնևմատիկ ատրճանակով կրակոց է արձակել իր հետ վիճաբանողների ուղղությամբ
Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է զոհվել
Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»

Ռուսաստանը և թուրք-ադրբեջանական «մեղրամիսը». Շոյգուն՝ Բաքվում

Օգոստոսի 25-ին Զաքիր Հասանովի հրավերով Բաքու է ժամանելու ՌԴ պաշտպանության նախարար Շոյգուն: Հետաքրքիր է, որ Շոյգուն Բաքու է մեկնում Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ հանդիպումից հետո, որ տեղի է ունեցել օգոստոսի 23-ին: Հայաստանի պաշտպանության նախարարը Մոսկվա էր այցելել Բանակային խաղեր-2020 բացման արարողության առիթով: Շոյգուի հետ հանդիպմանը քննարկվել են ռեգիոնալ իրավիճակին և հայ-ռուսական ռազմական գործակցությանը վերաբերող հարցեր:

Ինչ հարցեր է քննարկելու Շոյգուն Բաքվում, եթե նկատի առնենք նաև այն, որ օգոստոսի 26-ին էլ սպասվում է Ադրբեջանի ոչ դիվանագետ արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի առաջին պաշտոնական այցը Մոսկվա: Իսկ դրան էլ նախորդել էր Ռուսաստանի արտգործնախարար Լավրովի հարցազրույցը «Տրուդ» թերթին, որում Լավրովը անդրադարձել էր նաև տավուշյան ռազմական գործողություններին: Նա ասել էր, թե «հին սահմանային անցակետը վերականգնելու» հայկական կողմի քայլը հարուցել է մի կողմի «անհիմն անհանգստությունը», ինչն էլ բերել է մյուս կողմի «չարդարացված պատասխանը», որի հետևանքն էլ եղել է լարվածության աճը: Լավրովը հիշատակել է, որ «հին վերականգնված անցակետը» եղել է ադրբեջանական կարևոր ենթակառուցվածքներից ընդամենը 15 կմ հեռավորության վրա: Այդպիսով, ՌԴ արտգործնախարարը մի կողմից՝ արձանագրում է, որ խոսքը ռազմավարական նշանակության փոփոխության մասին է, մյուս կողմից՝ անհիմն է համարում թե՛ Ադրբեջանի մտահոգությունը, թե՛ չարդարացված է համարում հայկական կողմի պատասխան հարվածը:

Ակնառու է, որ Ռուսաստանի արտգործնախարարի հայտարարությունը փորձ է խաղալու երկու կողմի վրա՝ միաժամանակ ձգտելով երկու կողմից պահել հավասար հեռավորություն: Որքանով է Լավրովի գնահատականում արձանագրվել Պուտինին Ալիևի զանգի որևէ արդյունք՝ բարդ է ասել, սակայն մոտ մեկ շաբաթ առաջ Ալիևը զանգահարել էր Պուտինին և դժգոհություն հայտնել հուլիսյան մարտերից հետո Հայաստան առաքված մոտ 400 տոննա ռազմական բեռի առնչությամբ:

Արդյոք Լավրովն ու Շոյգուն դիվանագիտական և ռազմատեխնիկական իմաստով ձեռնամուխ են եղել Ալիևի մտահոգությունը փարատելո՞ւն, այդ իսկ պատճառով մեկը ընդունելու է Բայրամովին, մյուսը մեկնելու է Բաքու: Ադրբեջանը զգուշացո՞ւմ է ստանալու Մոսկվայից՝ հատկապես Թուրքիայի հետ հետհուլիսյան «մեղրամսի» համար, թե՞ ստանալու է ինչ-որ բան՝ մի քիչ էլ Ռուսաստանի հետ «ժամանակ անցկացնելու» համար:

Այդ ֆոնին Հայաստանում Սերժ Սարգսյանի ասուլիսի առիթով կրկին թեժացել են ապրիլյան քառօրյա պատերազմի շուրջ վեճերը՝ «հաղթանակ, թե պարտություն» թեմայով: Կա՞ այդ ամենի քաղաքական տողատակում պատերազմի համար Ռուսաստանի պատասխանատվության թեման: Եթե այո, ապա Հայաստանում այդուհանդերձ կա կարևոր իմաստ պարունակող քաղաքական զբաղմունք, եթե անգամ դրա ձևը ունի բազմաթիվ խնդիրներ: Եթե ոչ, ապա հարց է առաջանում, թե ինչով են զբաղված Հայաստանում՝ Ռուսաստան-Ադրբեջան-Թուրքիա «սիրային եռանկյան» զարգացումների ֆոնին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում