Վրաստանն օգոստոսի 25-ը սգո օր է հայտարարել ի հիշատակ 80 մետր բարձրությունից կիրճն ընկած միկրոավտոբուսի զոհված ուղևորների: Ինչպես հայտնում է «Էխո Կավկազը», համապատասխան որոշում է ստորագրել վարչապետ Գեորգի Գախարիան:
Վթարը տեղի է ունեցել երեկ Վրաստանի հյուսիս-արևելքում գտնվող Շաթիլի ավտոմայրուղում: Ուղևւորատար ավտոբուսն ընկել է 80 մետր բարձրությունից, ինչի արդյունքում 17 մարդ տեղում մահացել է, ևս 3-ը՝ ծանր վնասվածքներով հոսպիտալացվել են: