Խաշթարակցի հինգ երեխային դաժան ծեծի ենթարկելու գործով այսօր Քննչական կոմիտեում իրականացվող քննության շրջանակներում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 57-ամյա տղամարդուն, ով երեխաների պապն է, մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի (ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը) 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, վերջինս կալանավորվել է: Նրա 28-ամյա դստերը, երեխաների մորը, մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով։
Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ վերջինիս նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, որը չի բավարարվել։ Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում փոխանցեցին ՀՀ քննչական կոմիտեից։ Նախաքննությունը շարունակվում է։