Երեկ երեկոյան շախմատի աշխարհի թիմայի առաջնության չեմպիոն Հայաստանի հավաքականը վերադարձավ Երևան: Աշխարհի չեմպիոններին դիմավորելու էին գնացել բազմահազար երկրպագուներ, ինչպես նաև Սերժ Սարգսյանը:
Վերջինս օդանավակայանում պարգևատրեց Սերգեյ Մովսիսյանին, Վլադիմիր Հակոբյանին, Գաբրիել Սարգսյանին, Ռոբերտ Հովհաննիսյանին և թիմի ավագ Արշակ Պետրոսյանին: Մեր հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը Հայաստան կժամանի Չինաստանում որոշ ժամանակ հանգստանալուց հետո: