Friday, 19 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Զիջեցինք Ռուսաստանին և Անգլիային, բայց… Հայաստանի հավաքականն առաջ է շարժվում

Շախմատի Հայաստանի հավաքականը առցանց օլիմպիադայի 1/8-րդ եզրափակչում է։ Մերոնց մեծ դժվարությամբ հաջողվեց հաղթահարել խմբային փուլի արգելքը։ Քառորդ եզրափակչի ուղեգիրը մեր հավաքականը կվիճարկի Հունաստանի հետ։

Խաղային երկրորդ օրը Հայաստանի հավաքականը բավական հաջող հանդես եկավ՝ հաղթելով բոլոր երեք մրցավեճերում։ Մասնավորապես, մեր թիմը պարտության մատնեց Խորվաթիային 4:5։1:5 հաշվով, այնուհետև ջախջախիչ հաղթանակ տոնեց Ալժիրի դեմ խաղում՝ 6։0: Նույն հաշվով մերոնք հաղթեցին նաև Մարոկկոյին:

Հիշեցնենք, որ C ենթախմբի խաղային առաջին օրը հայ շախմատիստները 4։2 հաշվով հաղթել էին Ռումինիային, 4.5։1.5՝ Թուրքիային և անսպասելիորեն 2.5։3.5 հաշվով պարտվել Բուլղարիային։ Խաղային վերջին՝ երրորդ օրը Հայաստանի հավաքականը առաջինը մրցեց Անգլիայի հետ և պարտվեց 2.5։3.5 հաշվով։ Մերոնցից հաղթանակ տարավ միայն Հայկ Մարտիրոսյանը, իսկ Էլինա Դանիելյանն ու Աննա Սարգսյանը պարտություն կրեցին: Ոչ-ոքի խաղացին Լիլիթ Մկրտչյանը, Գաբրիել Սարգսյանն ու Լևոն Արոնյանը: Մյուս հանդիպումներում Ռուսաստանի հավաքականը 5։1 հաշվով հաղթեց Եգիպտոսին, իսկ Ռումինիան նույն հաշվով՝ Մարոկկոյին։ Բուլղարիան էլ 6։0 հաշվով ջախջախեց Ալժիրին, իսկ Խորվաթիան 4:2 հաշվով առավելության հասավ Թուրքիայի նկատմամբ:

Այնուհետև մեր հավաքականը կարևորագույն հանդիպումն անցկացրեց Ռուսաստանի ընտրանու հետ և ցավալի պարտություն կրեց նույն՝ 2.5։3.5 հաշվով։ Մեր թիմը հանդես եկավ Արոնյան-Սարգսյան-Դանիելյան-Մկրտչան-Մարտիրոսյան-Սարգսյան կազմով: Ոչ-ոքիներ խաղացին Արոնյանը, Սարգսյանը, Դանիելյանը, Մկրտչյանն ու Սարգսյանը: Միակ պարտությունը կրեց Հայկ Մարտիրոսյանը: Մյուս մրցավեճերում Բուլղարիան 5.5։0.5 հաշվով հաղթեց Մարոկկոյին: Թուրքիան 4.5։1.5 հաշվով հաղթեց Ալժիրին, իսկ Խորվաթիան 5։1 հաշվով առավելության հասավ Եգիպտոսի նկատմամբ։ Ռումինիան իր հերթին 3.5։2.5 հաշվով անակնկալ հաղթանակ տարավ Անգլիայի նկատմամբ:

Այս պարտությունից հետո մեր ընտրանին նահանջեց 4-րդ հորիզոնական: Փլեյ-օֆ դուրս գալու համար Հայաստանի հավաքականին անհրաժեշտ էր վերջին խաղում հաղթել Եգիպտոսին։ Վճռորոշ խաղում մեր հավաքականը վստահ հաղթանակի հասավ խոշոր՝ 5։1 հաշվով։ Հաղթանակներ տոնեցին Արոնյանը, Դանիելյանը, Մկրտչյանը, Հովհաննիսյանն ու Սարգսյանը, իսկ միակ պարտությունը կրեց Սամվել Տեր-Սահակյանը: Մյուս զույգերում Խորվաթիան 6։0 հաշվով հաղթեց Ալժիրին, Թուրքիան 4.5։1.5 հաշվով ՝ Մարոկկոյին, Ռուսաստանը 4.5։1.5 հաշվով՝ Ռումինիային, իսկ Բուլղարիան 5։1 հաշվով՝ Անգլիային:

Հայաստանի հավաքականը ենթախմբում զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը: C խմբի հաղթող ճանաչվեց Ռուսաստանը, որը միանգամից հայտնվեց քառորդ եզրափակչում։ Բուլղարիայի ընտրանին զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը։ Մեր առաջիկա մրցակիցը՝ Հունաստանը, D խմբում զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը՝ առջևում թողնելով ԱՄՆ-ին:

Ընդհանուր առմամբ խմբային փուլում Հայաստանի հավաքականի ելույթը կարելի է համարել բավարար։ Բուլղարիայի հավաքականին հաղթելու դեպքում մերոնք կգրավեին 2-րդ հորիզոնականը։ Բուլղարացիները, վաստակելով 13 միավոր, Հայաստանին գերազանցեցին մեկ միավորով։ 12 միավոր վաստակեց նաև Ռումինիայի ընտրանին, որը, սակայն, լրացուցիչ ցուցանիշներով զիջեց մեզ։ Ռուսաստանի հավաքականը ցույց տվեց 100 տոկոսանոց արդյունք՝ հաղթելով խմբային փուլի բոլոր 9 հանդիպումներում։ Սա լավագույն ցուցանիշն է առցանց օլիմպիադայում։ Համեմատության համար նշենք, որ A խմբի հաղթող Հնդկաստանը վաստակել է 17, B խմբի հաղթող Ադրբեջանը՝ 14, իսկ D դիվիզիոնի հաղթող ԱՄՆ-ը՝ 15 միավոր։

Ինչևէ, ընթացիկ օլիմպիադայում Հայաստանի տղամարդկանց թիմում ընդգրկված են Լևոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանը, պահեստայիններն են Հրանտ Մելքումյանը, Սամվել Տեր-Սահակյանը: Մարզիչն է Արշակ Պետրոսյանը: Կանանց թիմում են Էլինա Դանիելյանը և Լիլիթ Մկրտչյանը: Պահեստայիններ՝ Մարիա Գևորգյան, Սուսաննա Գաբոյան: Մարզիչ՝ Զավեն Անդրեասյան: Մինչև 20 տարեկանների թիմում խաղում են Հայկ Մարտիրոսյանն ու Աննա Սարգսյանը: Պահեստայիններ՝ Շանթ Սարգսյան, Մարիամ Ավետիսյան: Մարզիչ՝ Արտաշես Մինասյան:

Այս տարի համաշխարհային օլիմպիադան անցկացվում է միանգամայն նոր մրցակարգով։ Մասնավորապես, փոխվել է օլիմպիադայի ձևաչափը, ինչպես նաև մասնակից հավաքականների քանակը: Թիմերը բաղկացած են 6 հիմնական և 6 պահեստային խաղացողներից: Հիմնական կազմում պետք է լինեն 2 տղամարդ, 2 կին, մինչև 20 տարեկան 1 պատանի և մինչև 20 տարեկան 1 աղջիկ։ Թոփ դիվիզիոնում ընդգրկված են 40 հավաքականներ, որոնք բաժանված են 4 խմբերի։ Խմբում առաջին տեղերը գրաված թիմերը իրավունք են ստանում հանդես գալու 1/4 եզրափակչում, իսկ 2-րդ և 3-րդ հորիզոնականները զբաղեցրած թիմերը կանցկացնեն լրացուցիչ մրցախաղ քառորդ եզրափակչի ուղեգիր նվաճելու համար։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում