Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, թե արդյոք Կրեմլը կապ ունի Բելառուսի ընդդիմության Համակարգող խորհրդի հետ, հաղորդում է Gazeta.ru-ն:
Ըստ Պեսկովի, հաղորդակցման և բանակցային որևէ ուղի չկա: Բացի այդ, Կրեմլը հստակ չգիտի ընդդիմության հարթակն ու պահանջները: Այդ պատճառով, ռուսական կողմը չի խոսում բելառուսական ընդդիմության կողմից բարձրաձայնված որևէ թեզի մասին և չի պատրաստվում միջամտել:
Միևնույն ժամանակ, Կրեմլը ծանոթ է մի քանի փաստաթղթերի, որոնք շրջանառվել են Համակարգող խորհրդում, որտեղ առավելագույն շեշտը դրվում է Ռուսաստանի հետ չհամագործակցելու վրա: «Մեզ դա այնքան էլ դուր չի գալիս»,- նշել է Պեսկովը՝ հավելելով, որ բելառուսների մեծամասնությունը կողմ է Ռուսաստանի հետ համագործակցությանը: