Thursday, 25 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Հայտնի է Գագիկ Խաչատրյանի գործով դատավորի անունը և նախապատրաստական նիստի օրը

ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննված քրեական գործով պաշտոնեական դիրքի օգտագործմամբ առանձնապես խոշոր չափերով յուրացման, վատնման և դրա կազմակերպման, առանձնապես խոշոր չափերով փողերի լվացմանն օժանդակելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու,  պաշտոնեական կեղծիքներ կատարելու համար ՀՀ ՊԵԿ նախկին նախագահ և ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ 2 դրվագով, 38-179 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 38-190  հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 308 հոդվածի 2-րդ մասով՝ 3 դրվագով, 311 հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և 314 հոդվածի 1-ին մասով:

Գագիկ Խաչատրյանին վերագրված 9 դրվագ հանցագործությունների հետևանքով պետությանը պատճառված վնասը և կաշառքի առարկա հանդիսացած գումարը, ըստ ՀՀ դատախազության պաշտոնական հաղորդագրության՝ կազմում է շուրջ 20 միլիարդ ՀՀ դրամ:

Գագիկ Խաչատրյանի հետ նախնական համաձայնությամբ պաշտոնեական դիրքի օգտագործմամբ առանձնապես խոշոր չափերով վատնում և պաշտոնեական կեղծիքներ կատարելու համար ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 314-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք է առաջադրվել նաև վերջինիս եղբորորդի՝ ՀՀ ՊԵԿ և ՀՀ ՖՆ ներքին անվտանգության վարչության նախկին պետ Կարեն Խաչատրյանին:

Գույքի հնարավոր բռնագրավումը, բռնագանձումը, դատական ծախսերը և պատճառված վնասի հատուցումն ապահովելու նպատակով մինչդատական վարույթի ընթացքում օրենքով սահմանված կարգով մեղադրյալներին պատկանող գույքի վրա դրվել է կալանք:

Ըստ ՀՀ դատախազության պաշտոնական հաղորդագրության՝  Գագիկ Խաչատրյանի և Կարեն Խաչատրյանի մասով նշված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է:

Նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի տեղակալի կողմից 2020 թվականի օգոստոսի 14-ին հաստատվել է մեղադրական եզրակացությունը և այդ մասով քրեական գործն ուղարկվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ ըստ էության քննելու համար:

Գագիկ Խաչատրյանի որդիների և գործով անցնող այլ անձանց մասով ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննվող քրեական գործով նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են ակտիվ միջոցառումներ՝ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի, ՀՀ ֆինանսների նախարարության պաշտոնատար կամ նրանց հետ փոխկապակցված անձանց կողմից թույլ տրված այլ հանցավոր դրսևորումները բացահայտելու, տարիներ շարունակ մշակված և իրագործված կոռուպցիոն սխեմաներում ներգրավված անձանց ամբողջական շրջանակը պարզելու, պետությանը պատճառված ահռելի չափերի հասնող գույքային վնասը վերականգնելու ուղղությամբ:

Այդ շրջանակներում, ըստ պաշտոնական հաղորդագրության՝  ՀՀ իրավապահ մարմինները ակտիվորեն համագործակցում են նաև օտարերկրյա պետությունների իրավասու մարմինների հետ:

Նշենք, որ Գագիկ Խաչատրյանի, նրա որդիների, մերձավորների կատարած ենթադրյալ հանցավոր արարքների վերաբերյալ աննախադեպ ծավալներ ունեցող քրեական գործով բացահայտվել են պաշտոնեական ու տնտեսական հանցագործությունների բազմաթիվ դրվագներ, այդ թվում՝ առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու և ստանալու, հանցավոր ճանապարհով ձեռք բերված առանձնապես խոշոր չափերով գույքն օրինականացնելու վերաբերյալ։

Մասնավորապես, այս քրեական գործի շրջանակներում է, որ նախաքննության ընթացքում տվյալներ են ձեռք բերվել , թե «Մուլտի գրուպ կոնցեռն» ՍՊ ընկերության գլխավոր տնօրեն Ս․Առուստամյանը 2008-2014 թվականների ընթացքում ՀՀ կառավարությանն առընթեր ՊԵԿ նախագահի, այնուհետև՝ 2014-2016 թվականների ընթացքում ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնը զբաղեցրած և նշված ժամանակահատվածում իշխանության ներկայացուցչի գործառույթներ մշտապես իրականացրած, գործադիր իշխանության ղեկավար պաշտոնատար անձ Գագիկ Խաչատրյանին նրա որդիների միջոցով տվել է առանձնապես խոշոր չափերով` 8 միլիարդ 142 միլիոն 315 հազար 480 ՀՀ դրամին համարժեք 22 միլիոն 401հազար ԱՄՆ դոլարի կաշառք՝ նշված բարձրաստիճան պաշտոնատար անձի կողմից ծառայության գծով ընդհանուր հովանավորչության, վերջինիս ղեկավարման ներքո գտնվող հարկային և մաքսային մարմինների կողմից իր ներկայացրած առևտրային կազմակերպությունների գործունեության համար խոչընդոտներ չստեղծելու, վարչական մարմինների միջամտությունից նշված ընկերությունների տնտեսական գործունեությունը հնարավորինս զերծ պահելու, պետական մարմինների վերահսկողական գործառույթները մեղմելու և համապատասխան հիմքերի առկայության դեպքում առավել բարենպաստ վարչական ակտեր կայացնելու համար:

Գագիկ Խաչատրյանի որդիների նախաձեռնությամբ նշված գումարի հանցավոր ծագումը թաքցնելու, դրա իրական բնույթը, ծագման աղբյուրը, տնօրինման եղանակը խեղաթյուրելու, իրական պատկանելիությունը թաքցնելու նպատակով Ս․Առուստամյանը  2011թվականի ընթացքում կաշառքի առարկա հանդիսացող՝ 8 միլիարդ 142 միլիոն 315 հազար 480 ՀՀ դրամին համարժեք 22 միլիոն 401 հազար ԱՄՆ դոլարը փոխանցել է Խաչատրյանի որդիների մատնանշած և նրանց հետ փոխկապակցված օտարերկրյա, ոչ ռեզիդենտ կազմակերպությունների հաշվեհամարներին: Նշված գործարքի հանցավոր բնույթը թաքցնելու և քողարկելու համար վերջիններիս և Ս․Առուստամյանի միջև կնքվել են փոխառության պայմանագրեր՝ համապատասխանաբար 7 միլիոն  և 13 միլիոն 400 հազար ԱՄՆ դոլարի վերաբերյալ, մինչդեռ Առուստամյանին որևէ գումար տարիներ շարունակ և առ այսօր չի վերադարձվել:

Նախաքննության ընթացքում ձեռք բերված  ապացույցների համակցության հիման վրա առանձնապես խոշոր չափերով՝ 22 միլիոն 401 հազար ԱՄՆ դոլար կաշառք տալու և  հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գումարը օրինականացնելուն օժանդակելու համար Ս․Առուստամյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-190 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 312 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը։

Նշված դրվագներով քրեական հետապնդում է հարուցվել նաև հանցագործությանը մասնակցած մյուս անձանց նկատմամբ,  կալանք է դրվել մեղադրյալներին պատկանող գույքի վրա։

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: Խաչատրյանների փաստաբանական խումբը տարբեր հայտարարություններով արձանագրել է, թե 64-ամյա Գագիկ Խաչատրյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքները և  ապօրինի կերպով է կալանքի տակ պահվում:  Պաշտպանական թիմը բազմիցս նշել է, որ Գագիկ Խաչատրյանը երբևէ փորձ չի կատարել թաքնվելու քննությունից կամ խոչընդոտելու քննության ընթացքը։ 2019-ին գտնվելով Գերմանիայի Դաշնությունում՝ քննիչի առաջին իսկ հեռախոսային կանչով ընդհատել է հետվիրահատական պարտադիր բուժումը և վերադարձել է ՀՀ, ներկայացել է վարույթն իրականացնող մարմնին, որպեսզի հնարավորություն տա իր ներկայությամբ ամբողջական և օբյեկտիվ քննություն կատարել:

Պաշտպանական թիմը նաև ընդհուպ մինչև ՄԻԵԴ բարձրացրել է Գագիկ Խաչատրյանին բուժման՝ վիրահատման նպատակով ՀՀ-ից դուրս գալու հնարավորություն տալու հարցը: Գագիկ Խաչատրյանը ողնաշարի հետ կապված հիվանդություն ունի:

Հիշեցնենք, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը մասնակի է բավարարել Գագիկ Խաչատրյանի դիմումը՝ միջանկյալ միջոց կիրառելու վերաբերյալ:

Եվրոպական դատարանը չի բավարարել դիմումատուի՝ ՀՀ-ն լքելու և վիրահատական միջամտությունը արտերկրում ստանալու պահանջը: Եվրոպական դատարանի որոշմամբ՝ ՀՀ Կառավարությունը պետք է ապահովի, որ դիմումատուն, իր առողջական վիճակով պայմանավորված, պատշաճ բուժօգնություն ստանա Հայաստանի Հանրապետությունում, ներառյալ, անհրաժեշտության դեպքում, քաղաքացիական հիվանդանոցում: Դիմումատուին պետք է հնարավորություն ընձեռվի ՀՀ-ում կազմակերպել զննություն և բուժում իր ընտրած բժիշկների, այդ թվում՝ արտասահմանյան բժիշկների կողմից, որը պետք է իրականացվի իր հաշվին և դարձյալ Հայաստանում: Պետք է ապահովվի, որ դիմումատուն ստանա նաև ֆիզիոթերապիա:

Թե ինչպես կընթանա Գագիկ Խաչատրյանի ու Կարեն Խաչատրյանի մասով քրեական գործի դատական քննությունը, պարզ կդառնա առաջիկայում:

Դատարան ուղարկված գործն արդեն մակագրվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Մկրտչյանին: Դատավորը գործն ընդունել է վարույթ և նշանակել է նախնական նիստի օրը, երբ պետք է լուծվի կալանքի տակ գտնվող ամբաստանյալների խափանման միջոցի հարցը: Նախապատրաստական նիստը նշանակված է օգոստոսի 25-ին:

Դատարանի քննությանը հանձնված քրեական գործով Գագիկ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2008 թվականի ապրիլի 15-ից մինչև հունիսի 4-ը հանդիսանալով ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի նախագահի պաշտոնակատար, այնուհետև 2008 թվականի հունիսի 4-ից մինչև օգոստոսի 20-ը՝ նշված կոմիտեի նախագահը, իսկ 2008 թվականի օգոստոսի 20-ից մինչև 2014թ. ապրիլի 26-ը զբաղեցնելով ՀՀ կառավարությանն առընթեր ՊԵԿ նախագահի, այնուհետև՝ 2014 թվականի ապրիլի 26-ից մինչև 2016 թվականի սեպտեմբերի 8-ը, ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնը, մշտապես իրականացնելով իշխանության ներկայացուցչի գործառույթներ և լինելով գործադիր իշխանության ղեկավար պաշտոնատար անձ, իր ազգականներին նյութական օգուտ տալու անձնական շահագրգռվածությունից ելնելով, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, իրենից ծառայողական կախվածության մեջ գտնվող տեղակալի՝ Տ. Բարսեղյանի, ինչպես նաև պաշտոնատար և այլ անձանց մասնակցությամբ, ՀՀ օրենսդրության և ՀՀ կառավարությանն առընթեր ՊԵԿ կողմից կնքված պայմանագրի դրույթների խախտմամբ, ապահովել է ՀՀ պետական բյուջեի հանդեպ 79 միլիարդ 372 միլիոն 897 հազար 900 ՀՀ դրամ պարտավորությունների դիմաց «Հայգազարդ ՓԲ ընկերության կողմից ՀՀ ՊԵԿ-ում 2011 թվականի ապրիլի 18-ի պայմանագրով գրավադրված Հիդրոապարատ ԲԲ ընկերության 132 հազար 615 հատ բաժնետոմսերի՝ շուկայականից էապես ցածր գնով՝ 34 միլիոն 328 հազար 964 ՀՀ դրամով իրացումը քրոջ և եղբոր որդիների՝ Ռ.  Գասպարյանի և Ա. Խաչատրյանի մասնակցությամբ հիմնադրված «Մոնդո Դի Մոբիլի» ՍՊ ընկերությանը, իսկ ներդրում կատարելու վերաբերյալ մրցույթի անցկացման պարտադիր պայմանը նշված ընկերության հետ կնքված 2012 թվականի հուլիսի 2-ի բաժնետոմսերի առուվաճառքի պայմանագրում չներառելու հետևանքով ապահովել է «Մոնդո Դի Մոբիլի» ՍՊ ընկերության ազատումը 5 միլիոն եվրոյին համարժեք 2 միլիարդ 624 միլիոն ՀՀ դրամ ներդրում կատարելու պարտավորությունից: Նշված գործողությունների հետևանքով խախտվել է պետական մարմինների բնականոն գործունեությունը, խաթարվել է պետական բյուջեի նկատմամբ առկա պարտավորությունների դիմաց գրավադրված գույքի իրացման գործընթացը, անհավասար պայմաններ են ստեղծվել իրացման գործընթացի հնարավոր այլ մասնակիցների համար, որի արդյունքում պետությանը պատճառվել է 34 միլիոն 328 հազար 964 ՀՀ դրամի, իսկ կազմակերպությանը՝ 2 միլիարդ 624 միլիոն  ՀՀ դրամի նյութական վնաս, որն առաջացրել է ծանր հետևանքներ:

Կարեն Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2008 թվականի հուլիսի 1-ից մինչև 2014 թվականի  մարտի 12-ը զբաղեցնելով ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի հատուկ բաժնի պետի, իսկ 2014 թվականի  մարտի 12-ից մինչև 2014 թվականի մայիսի 23-ը ՀՀ կառավարությանն առընթեր ՊԵԿ ներքին անվտանգության վարչության պետի պաշտոնները, այնուհետև՝ 2014 թվականի  մայիսի 23-ից մինչև 2016 թվականի հոկտեմբերի 21-ը՝ ՀՀ ֆինանսների նախարարության օպերատիվ հետախուզության և ներքին անվտանգության գլխավոր վարչության ներքին անվտանգության վարչության պետի պաշտոնը, մշտապես իրականացնելով իշխանության ներկայացուցչի գործառույթներ և լինելով պաշտոնատար անձ, անձնական և խմբային շահերից ելնելով և նախնական համաձայնության գալով իր ազգական Գագիկ Խաչատրյանի հետ, հաստատապես տեղեկացված լինելով իր ղեկավարած ստորաբաժանման օպերատիվ մի շարք աշխատակիցների՝ մաքսային տեսուչների աշխատանքի չհաճախելու, օրենսդրությամբ իրենց վերապահված պարտականությունները չկատարելու և փոխարենը՝ ոչ անհայտ Արմեն Ավետիսյանի անվտանգության ապահովմամբ զբաղվելու վերաբերյալ, 2008- 2016 թվականներին ծառայության շահերին հակառակ պաշտոնեական պարտականությունները դիտավորությամբ չկատարելով, չի ապահովել կարգապահական խախտումների արձանագրումը և համապատասխան պատասխանատվության միջոցների կիրառումը, ավելին, նույն ժամանակահատվածում տվյալ մաքսային տեսուչների աշխատանքի չհաճախելու, աշխատանքային պարտականությունները չկատարելու հանգամանքը թաքցնելու անձնական և խմբային շահերից ելնելով, ինչպես նաև չաշխատած օրերի դիմաց աշխատավարձի գումարների դուրսգրման կեղծ հիմքեր ստեղծելու շահադիտական դրդումներից ելնելով, մեկ միասնական դիտավորությամբ անձամբ ստորագրել է նշված անձանց պաշտոնի նշանակելու, արձակուրդ տրամադրելու և հատուկ կոչումներ շնորհելու վերաբերյալ առաջարկներ և դիմումներ, հաստատել և վճարման է ներկայացրել տեղեկագրեր, որի արդյունքում իր ղեկավարած ստորաբաժնում հրամանագրված հիշյալ անձանց համար հաշվարկվել, պետական բյուջեից դուրս գրվել և պետական միջոցների հաշվին անհիմն վճարվել են աշխատավարձի գումարներ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում