Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Եթե ներկա իշխանությունները դատեն «Սասնա ծռերին», ապա ահաբեկիչ կդառնան իրենք, որոնց դեմ պետք է պայքարել

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Արցախի «Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ Վահան Բադասյանը։

Պարոն Բադասյան, մեղադրող դատախազի կողմից «Սասնա ծռեր» խմբի անդամների պատժաչափերի հրապարակումը ակնհայտորեն վրդովեցրել է խմբի անդամներին։ Նրանք զուգահեռներ են անցկացնում ներկա ու նախկին իշխանությունների միջև և բացահայտ հայտարարում են, որ «ազգային-ազատագրական պայքարը չի վերջացել», և որ իրենք պատրաստ են կրկին օգտվել ապստամբելու իրենց իրավունքից։ Ինչպե՞ս եք այս իրավիճակը գնահատում։ Արդյոք վտանգներ կա՞ն։

– Ես վտանգներ չեմ տեսնում։ Չեմ կարծում, որ տղաները կրկին ինչ-որ գործողության  կդիմեն։ Բայց ես միշտ էլ ասել եմ, որ տեղի ունեցած ապստամբությունը իշխող ռեժիմի նկատմամբ ծայրահեղ քայլ էր, որը ես հերոսություն եմ համարել և հիմա էլ համարում եմ հերոսություն։ Աբսուրդ է, որ ներկայիս իշխանությունները թույլ են տալիս նման արարք։ Եվ չի կարելի ասել, որ հներն են սրանում մեղավոր, դատախազությունն է մեղավոր։ Նորից հների վրա գցել պետք չէ, չպետք է ասել, թե ռևանշիստներն են մեղավոր։ Չէ։ Նման բան չկա։ Պարզապես նոր Հայաստանի իշխանությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, միահեծան ձևով իշխում է Հայաստանին՝ ունենալով ժողովրդի քվեն։ Նա լիակատար իշխանություն ունի բոլոր համակարգերում՝ թե դատաիրավական, թե քաղաքական, թե կառավարության։ Նիկոլ Փաշինյանը իշխանության բոլոր ճյուղերի վրա լիակատար իշխանություն ունի։

Եթե Նիկոլ Փաշինյանը դատական իշխանության վրա իշխանություն ունենար, այսօր Ռոբերտ Քոչարյանն ու նախկին իշխանության բոլոր ներկայացուցիչները, ովքեր քրեական հետապնդման են ենթարկվում, ազատության մեջ կլինեի՞ն։

– Իսկ կարծում եք մենք ամբողջությամբ գիտե՞նք՝ Նիկոլ Փաշինյանն ուզո՞ւմ է, որ Ռոբերտ Քոչարյանը լինի բանտում, թե՞ ոչ։ Նիկոլ Փաշինյանն ուզում էր, որ Քոչարյանը լինի դրսում, նա էլ դրսում է։ Նիկոլ Փաշինյանը ուզում է, որ մնացածը դրսում լինեն՝ դրսում են։ Նիկոլ Փաշինյանը ուզում է, որ Սմբատ Բարսեղյանը ցմահ նստի՝ ցմահ կնստի։ Սրանք միանշանակ իր ցանկություններն են։ Եթե անգամ իր ցանկությունները չեն, ապա իր թուլություններն են, քանի որ իրենք ռեալ իշխանություն ունեն բոլոր համակարգերի վրա։ Ես չեմ հավատում, որ այդ իշխանությունը չկա, քանի որ Նիկոլ Փաշինյանն այն անձնավորությունն է, ով կարողացավ ստիպել այն ժամանակվա  հզոր ռեժիմին, որ իրեն ընտրեն։ Նա ստիպեց այդ ռեժիմին, որ իրեն ընտրեն ու ընտրեցին։ Ինչի մասին է խոսքը, ու էն պնդումները, թե  նա չի կարողանում Սահմանադրություն փոխել, քաղբանտարկյալներին ազատ արձակել, աբսուրդի շարքից են։ Թե ինչի չի ուզում դա անի, չգիտեմ, բայց մի բան գիտեմ, որ տղաները  ՊՊԾ գունդը գրավել են առանց զոհի, արյուն չի թափվել։ Հետագայում Արթուր Վանոյանի սպանությունը զուտ  Գասպարյան Վովայի պլանն էր։ Նա է ստիպել, հրահանգել, որ Վանոյանը կրակ բացելով գնա։ Վերջինս էլ անհույս, ատրճանակով կրակ բացելով գնացել է, կրակել է տղաներից  մեկին։ Այդ  վիրավոր տղան էլ կրակել է հենց նրա վրա։ Ես այս ամենը ասում եմ քրեական գործից։

Տեփանոսյանին նույնպես սպանել են իրենք, որովհետև քրեական գործում ցուցմունք չկա, որ Սմբատ Բարսեղյանն է սպանել նրան։ Մյուս ոստիկանն էլ ընդամենը ձեռքից էր վիրավոր, ու հարց է առաջանում, թե ձեռքից վիրավորը ինչպես մահացավ, ով սպանեց նրան։ Ինչու նա մահացավ։ Իսկ նա մահացավ, քանի որ դա հին ռեժիմի պլանն էր, որ տղաների վրա ավելորդ մեղադրանք բարդվեր, որպեսզի ասվեր, թե տղաները ոստիկան են սպանել, հայի արյուն են թափել։ Այդ ամենը արել է հին ռեժիմը, որից հետո հեղափոխություն է եղել ճիշտ նույն բանի համար, ինչի համար տղաները գրավել էին ՊՊԾ գունդը։ Հիմա ի՞նչ փոխվեց։ Հիմա ճի՞շտ կլինի, որ Նիկոլ Փաշինյանին երկու տարի անց սահմանադրական կարգը տապալելու համար ցմահ բանտարկեն։ Նիկոլ Փաշինյանն ասում է՝ ինչ պետք է ես անեմ, բանտի դռները բացեմ, ասեմ՝ դուրս եկե՞ք։ Իհարկե, պետք է բացի բանտի դռները ու քաղբանտարկյալներին ասի՝ դուրս եկեք։ Եվ դա կարող է անել այն օրենքով, որով ինքը դարձել է վարչապետ։ Այսինքն՝ հեղափոխության օրենքով։ Բանտի դռները պետք է բացվեին, քաղբանտարկյալները ազատ արձակվեին, ու նրանց փոխարեն բանտերը պետք է լցվեին նախկին ռեժիմի ներկայացուցիչներով։ Իսկ հիմա նախկին ռեժիմի կարկառուն ներկայացուցիչները բանտում չեն։

Դրա պատճառը հենց ներկայիս դատական համակարգն է, որը դիմադրում է նախկինների դեմ քրեական գործերի հարցում։ Նախաքննական մարմինը գործը քննում ուղարկում է դատարան, իսկ դատարանն այն տապալում է և ազատում մեղադրյալներին։

– Ով է ասում, ինչ դատական համակարգ։ Դատական համակարգը և Հայաստանն ամբողջությամբ ղեկավարում է Նիկոլ Փաշինյանը։ Եթե այդպես չէ, ապա ինչո՞ւ չի կարողանում դատական համակարգը փոխել։ Իրենք կարող են դա անել, պարզապես չեն ուզում։

Ինչո՞ւ չեն ուզում։ Ի՞նչ է տալիս Նիկոլ Փաշինյանին ներկայիս դատական համակարգը։

– Ցանկություն չունի Նիկոլ Փաշինյանը։ Իրենց ներկա համակարգն է ձեռք տալիս։ Ես իրավունք ունեմ ենթադրելու, որ հեղափոխության արժեքները չեն իրացվել։ Հայաստանում հեղափոխությունը վտանգված է, Հայաստանում հեղափոխությունը իրացված չէ, և Հայաստանում շարունակվում է հին ռեժիմի իշխանությունը մի քիչ ծածուկ ձևով։

– Եթե դատարանը հաստատի դատախազի պահանջած պատժաչափերը, ի՞նչ զարգացումներ եք ակնկալում։

– Անշուշտ, ներքաղաքական լարում կսկսվի։ «Սասնա ծռերի» հայացքները մեր ժողովրդի որոշ մասը չի կիսում, բայց բոլորն էլ այս անգամ կանգնելու են «Սասնա ծռերի» կողքին։ «Սասնա ծռերին» դատում են որպես ահաբեկիչ, բայց եթե նրանք ահաբեկիչներ են, ապա ինչո՞ւ 20 հազար մարդ կանգնեց նրանց համար Խորենացի փողոցում։ Ո՞ր երկրում եք տեսել, որ ահաբեկիչներին ժողովուրդը սատարի։ Ահաբեկիչներ եղել են նախկին իշխանությունները, բայց եթե  ներկա իշխանությունները դատեն «Սասնա ծռերին», ապա ահաբեկիչ կդառնան իրենք, որոնց դեմ պետք է պայքարել։ Իսկ ես համոզված եմ, որ ժողովուրդը  կպայքարի։

Կարծում եք՝ ժողովուրդն այս անգամ կաջակցի՞ Ծռերին։

– Այո, ժողովուրդը կանգնելու է այս անգամ Ծռերի համար։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում