Friday, 19 04 2024
15:20
Կոպենհագենում շարունակվում են բորսայի շենքի հրդեհաշիջման աշխատանքները
15:10
ԱՄՆ-ն 40 մլն դոլար կհատկացնի Արգենտինային պաշտպանության համար
Ինչու՞ է հապաղում Ֆրանսիան Կապանում
14:50
Իրանում հայտարարել են, որ Սպահանի երկնքում խոցված ԱԹՍ-ներն արձակվել էին երկրի ներսից
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:30
Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին
Սլավոնական համալսարանում ահաբեկչության վերաբերյալ ահազանգը կեղծ է եղել․ ՆԳՆ
ՀՀ դրամն ԱՄՆ դոլարի նկատմամբ մարտին արժևորվել է 2.7 տոկոսով
Պետպատվերով բուժօգնությունը շարունակվում է. ԱՆ-ն պարզաբանում է տարածել
Փոխնախարարներն ընդունել են ԱՄՆ Պետդեպի թմրամիջոցների դեմ պայքարի բյուրոյի (INL) տնօրենին
14:15
Վաշինգտոնը սահմանափակումներ է մտցրել Իսրայելում ԱՄՆ քաղաքացիների տեղաշարժի համար
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության զարգացումը
Լարսը փակ է բեռնատարների համար
Սպանել է, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Հարկ վճարելը՝ ներդրում սեփական բարեկեցության և անվտանգության գործում
Փոխվարչապետը նոր խորհրդական ունի
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Հանրային գործունեությամբ զբաղվող կանայք առավել շատ են ենթարկվում առցանց հարձակումների. ՄԻՊ
13:15
Հնդկաստանում մեկնարկել են համապետական ընտրությունները
Բանկերը հունվար-մարտ ամիսներին արձանագրել են 83 մլրդ դրամի զուտ շահույթ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
«Բազմիցս զգուշացվել է՝ չի թույլատրվում փողոցային առևտուրը». Երևանի քաղաքապետարանը ստուգումներ է իրականացնում
12:15
Հարավային Կորեայի նավթի 60%-ը մատակարարվում է Հորմուզի նեղուցով
Լուրերի օրվա թողարկում 12։00
Հանրակրթության ոլորտում բարեփոխումները շարունակական են
«Կրոկուսի» ահաբեկիչներն այդքան հիմա՞ր էին
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին

Թրամփը կարծում է, որ վերընտրվելու դեպքում Իրանի հետ համաձայնության կհասնի երեք շաբաթվա ընթացքում

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրություններում հաղթանակի դեպքում Իրանի հետ համաձայնությունների կհասնի մոտավորապես երեք շաբաթվա ընթացքում: Այդ մասին նա հայտարարել է Fox News հեռուստաալիքի լրարգողներին տված հարցազրույցում, որը եթեր է դուրս եկել օգոստոսի 23-ին: Պատմելով, թե ինքն ինչ ուղեգիծ կվարի վերընտրվելու դեպքում, նա նշել է. «Իրանի հետ գործարք կկնքեմ առաջին երեք շաբաթվա ընթացքում»:

«Նրանք պարզապես սպասում են: Նրանք սաստիկ ցանկանում են գործարք կնքել,- հավելել է Թրամփը:- Նրանք ցանկանում են հասկանալ, թե ինչ կլինի»: «Բայց եթե հաղթի (դեմոկրատների թեկնածու Ջոզեֆ) Բայդենը, ապա նրանք կկնքեն ևս մեկ նույնպիսի գործարք, ինչպս Ջոն Քերիի հետ, որն անիրազեկ է, Բարաք Օբամայի հետ, որը, ճիշտն ասած, այն ինչ վերաբերում է գործարքներ կնքելուն, անիրազեկ է»,- ասել է Միացյալ Նահանգների ղեկավարը:

Իրանը և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամները (Ռուսաստան, Մեծ Բրիտանիա, Չինաստան, ԱՄՆ, Ֆրանսիա), ինչպես նաև Գերմանիան 2015 թվականին մշակեցին Գործողությունների համատեղ համապարփակ պլանը (ԳՀՀՊ), որը սահմանափակում էր Թեհրանի միջուկային մշակումները՝ ՄԱԿ-ի պատժամիջոցների և ԱՄՆ-ի և ԵՄ-ի միակողմանի սահմանափակիչ միջոցների վերացման փոխարեն:

Այն ժամանակ ԱՄՆ-ի նախագահը դեմոկրատ Օբաման էր, պետքարտուղարը՝ Քերին: 2018 թվականի մայիսին Թրամփի վարչակազմը հայտարարեց ԳՀՀՊ-ից ԱՄՆ-ի դուրս գալու մասին և Իրանի դեմ տնտեսական պատժամիջոցներ սահմանեց:

Թրամփը բազմիցս պնդել է, որ պատրաստ է վերսկսելու երկխոսությունն Իրանի իշխանությունների հետ: Նրա խոսքով՝ Վաշինգտոնը շահագրգռված է ԳՀՀՊ-ն փոխարինելու մի այլ պայմանագրով, որն ընդգրկեր ոչ միայն Իրանի միջուկային ծրագիրը, այլև լայն սպեկտրի այլ հարցեր, ներառյալ Թեհրանի հրթիռային ծրագիրը և նրա տարածաշրջանային քաղաքականությունը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում