Tuesday, 16 04 2024
01:00
«Բոլոր կենդանիներն անկել են». հրդեհի հետևանքները Եվպատորիայի կենդանաբանական այգում
Տուժող է ճանաչվել ՔՊ 5 անդամ
Իսրայելին հարվածելուց հետո Իրանն ավելի բաց է խոսում արտաքին դերակատարների դեմ
00:45
Փարիզը խորհրդակցությունների համար հետ է կանչում Ադրբեջանում իր դեսպանին
Կեղծված փողով գնել է երկու բանկա մուրաբա և մեկ լիտր գինի
Ադրբեջանը վերադառնո՞ւմ է ԵԽԽՎ
Երեխան անզգուշաբար վայր է ընկել 2-րդ հարկի հարևանի տան «կազիրյոկի» վրա, ապա գետնին
Մոսկվայից Վրաստանին «ստալինիզմ» են մաղթում. «ռուսական օրենքի» շահառումները
Մեր քայլերը պետք է պարզ լինեն Իրանին. անորոշությունը նվեր է «զախարովաներին»
Խուզարկություն՝ Առողջապահության նախարարությունում և Ուիգմոր կլինիկայում․ տնօրենը բերման է ենթարկվել
Մեկնարկել է ռուսական խաղաղապահ կոնտինգենտի դուրսբերման գործընթացը
00:15
«Իսրայելի և Իրանի հակամարտությունը Մերձավոր Արևելքը հասցրել է «անդունդի եզրին»». Բորել
00:00
Սերբիայի նախագահն Ալիևից օգնություն է խնդրել
Բագրատունյաց փողոցում 22 ավտոտնակ կքանդվի, տարածքը կբարեկարգվի
Սևանա լիճ թափվող գետերում դիտվել է ջրի ելքերի որոշակի ավելացում
Նման քաղաքական որոշում չկա, դա իմ անձնական կարծիքն է. Անդրանիկ Քոչարյանը` Ցեղասպանության զոհերի ցուցակներ կազմելու մասին
Էրդողանը նշել է Իսրայելի և Իրանի միջև լարվածության պատասխանատուի անունը
Վարդան Այվազյանը անցնում է ապօրինի գույքի բռնագանձման գործով
Ռուսաստանի «ուղղահայացը» եւ Արեւմուտքի «զուգահեռականը». ռուսական զորախումբը հեռանու՞մ է ԼՂ-ից
Սահմանազատումը, 4 գյուղերը ռուս-ադրբեջանական հիբրիդային կոնցեպտներ են, Բաքվին խաղաղություն պետք չէ
Վրաստանը փորձում է բարձրացնել իր գինը. ի՞նչ ռիսկեր կան Հայաստանի համար «թանկացումների» այս փուլում
21:50
Ամստերդամի քաղաքապետը կոչ է արել կարգավորել կոկաինի և էքստազիի վաճառքը
21:40
Լուկաշենկոն երեք շրջանների նահանգապետերին սպառնացել է հաշվեհարդարով
21:30
Ղազախստանում հեղեղումների պատճառով պետական միջոցների խնայողության խիստ ռեժիմ է մտցվել
21:20
Պուտինը Ռայիսիի հետ զրույցում Իրանի և Իսրայելի խելամիտ զսպվածության հույս է հայտնել
Բաքվի հանցանքները՝ ՄԱԿ-ի դատարանում. ինչ արդյունքներ ակնկալել
21:10
Իրանն իր հարևանների անվտանգությունը համարում է իր անվտանգությունը․ դեսպան Սոբհանի
Երեւան-Էր Ռիյադ. կլինի՞ բարձր մակարդակի պայմանավորվածություն
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
20:50
Պենտագոնի ղեկավարն առաջին հեռախոսազրույցն է ունեցել Չինաստանի պաշտպանության նոր նախարարի հետ

Գերագույն դատարանի ստեղծումը մեզ տալու է իրավական անվտանգության ավելի բարձր մակարդակ․ Հովհաննես Մանուկյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանը:

– Պարոն Մանուկյան, Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը հավանություն է տվել Սահմանադրական և Վճռաբեկ դատարանները միավորելու հիմքով Գերագույն դատարան ստեղծելու հարցին։ Ի՞նչ ենք ունենալու, եթե այս երկու դատարանները միավորվեն։ Ի՞նչ չէին անում ՍԴ-ն ու Վճռաբեկ դատարանը, որը կարող է անել Գերագույն դատարանը։   

– Նախ ասեմ, որ չկա բացարձակ և բացառիկ ճիշտ մոդել ապրիորի։ Որևէ համակարգ կոնկրետ երկրի համար կարող է լինել առավել կամ պակաս արդյունավետ՝ հաշվի առնելով իրավական մշակույթը, իրավական համակարգի առանձնահատկությունները, երկրի առանձնահատկությունները, որքան էլ տարօրինակ հնչի՝ մասնավորապես, ասենք, երկրի մեծությունը և բնակչության քանակը։ Մեր երկիրը տարբեր մոդելներ է ունեցել. խորհրդային շրջանում մենք ունեինք երկաստիճան դատական համակարգ՝ Գերագույն դատարանի գլխավորությամբ, այնուհետև ստեղծեցինք եռաստիճան համակարգ, միաժամանակ սկսեց գործել սահմանադրական արդարադատության համակարգը, այժմ դիսկուրսը կրկին համակարգային խնդրին է վերաբերում, և հիմնական հարցն է՝ ունենալ արդյոք երկրում մե՞կ բարձր դատարան, թե՞ սահմանադրական արդարադատությունը իրականացվի այլ կառուցակարգային համակարգով։ Գլոբալ առումով Գերագույն դատարանի վերստեղծումը և նրան նաև սահմանադրական արդարադատության գործառույթով օժտելը մեզ տալու են իրավական անվտանգության նոր, ավելի բարձր մակարդակ, իսկ բարձրագույն դատական ատյանի նախադեպային որոշումների որակապես այլ մակարդակն այս նոր համակարգում խոստանում է շատ ավելի կանխատեսելի դատարան ունենալու իրական շանս։

Ե՛վ Սահմանադրական դատարանը, և՛ Վճռաբեկ դատարանը Հայաստանում այսօր չեն վայելում հանրային վստահություն։ Կարո՞ղ ենք ակնկալել, որ սպասվող փոփոխության հիմքով ստեղծվող Գերագույն դատարանը կվայելի այդ վստահությունը։ Այդ հանգամանքը մեծապես ինչո՞վ է պայմանավորված։

– Առանց հանրային վստահության որևէ ինստիտուտ չի կարող լեգիտիմ լինել և լեգիտիմ որոշումներ կայացնել։ Այո, այսօր այս դատարանների հանրային վստահության մակարդակը չափազանց ցածր է, և ընդամենը կադրային փոփոխություններով դա շտկելն իրատեսական չէ։ Հանրային վստահության կարևորագույն չափորոշիչը արդարադատության որակն է, սակայն որակն էլ իր հերթին կախված է մի շարք հանգամանքներից։ Եվ ճիշտ դատարանակազմական լուծումներն այստեղ վերջին հանգամանքը չեն։ Մի կարևոր դրույթ ևս. որպեսզի դատարանի նկատմամբ հանրության վստահությունը բարձր լինի, անհրաժեշտ է նրա իրական անկախության ամրապնդում։

Իսկ միասնական բարձրագույն դատարանն այս ճանապարհին թերևս ամենակարևոր քայլերից է։ Նաև քաղաքական իշխանությունը պետք է դադարի դատական համակարգին վերաբերվել սպառողի տրամաբանությամբ, դատական իշխանությանը չպետք է վերաբերվի որպես հաշվետու համակարգ և դադարի քավության նոխազ դարձնել դատավորներին, որքան էլ դա շահեկան և գայթակղիչ լինի։ Աշխարհի որևէ երկրում գործադիր իշխանությունը հաճույք չի ստանում անկախ դատարանի գոյությունից, ընդհակառակը՝ դատարանները հաճախ իրենց բազմաթիվ որոշումներով գործադիրի համար «գլխացավանք» են ստեղծում։ Բայց կայացած իրավական համակարգով և ժողովրդավարական ավանդույթներով երկրներում նման դեպքերում չեն փորձում դատավորներին հանցագործ հռչակել և չեն հայհոյում բարձր ամբիոններից։

Տևական ժամանակ է՝ Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու հնարավոր չի լինում գտնել, գտնվածներն էլ 100 տոկոսանոց վստահություն չեն վայելում կամ բարեվարքության տեսանկյունից խնդրահարույց են։ Ովքե՞ր պետք է և կարող են լինել Գերագույն դատարանի դատավորներ, որ այդ դատարանի հանդեպ վստահությունը, դատարանի անաչառությունը կասկածի տակ չդրվի։ 

– Իսկ միգուցե լավ չեն փնտրում կամ այնտեղ չեն փնտրում, ուր պետք է։ Բնականաբար, բարձրագույն դատարանի կազմում պետք է լինեն փորձառու, մեծ պրակտիկա ունեցող, բարոյական բարձր նկարագրով, հասարակությունում հեղինակություն վայելող դատավորներ, ճանաչված իրավաբաններ։ Բարդ, բայց միաժամանակ շատ պարզ խնդիր է այս ընտրությունը։ Բայց մի պայմանով՝ եթե ընտրությանդ չափորոշիչները վերը թվարկվածներն են, այլ ոչ լոյալությունը, հավատարմությունը, քաղաքական գաղափարակից լինել-չլինելու փաստը։

Ովքե՞ր կարող են դիմել Գերագույն դատարան, ի՞նչ խնդրով։ Ի՞նչ լիազորություններով պետք է օժտված լինի այդ դատարանը։

– Ըստ իս՝ Հայաստանում Գերագույն դատարանը պիտի իրականացնի սահմանադրական արդարադատության գործառույթները և, որպես իրավունքի դատարան, բացառիկ անհրաժեշտ դեպքերում պետք է վերանայի վերաքննիչ դատարանների դատական ակտերը՝ օրենքի միատեսակ կիրառություն ապահովելու և միասնական դատական պրակտիկա ձևավորելու չափորոշիչներից ելնելով։ Այս գործառույթից էլ, բնականաբար, կբխի դիմող սուբյեկտների ցանկը։

Եթե սահմանադրական բարեփոխումների շրջանակում Սահմանադրական դատարան չի լինելու, որքանո՞վ են նպատակահարմար Սահմանադրական դատարանի շուրջ ներկա զարգացումները, ՍԴ ճգնաժամի հանգուցալուծումը։ Ավելորդ և անտեղի չե՞ն այլևս այդ ջանքերը։

– Ավելորդ են և անտեղի։ Եթե իսկապես կա քաղաքական կամք՝ վերստեղծելու Գերագույն դատարանը, ապա Սահմանադրության ուժով կդադարեն թե՛ Սահմանադրական, թե՛ Վճռաբեկ դատարանների դատավորների լիազորությունները, և Սահմանադրությամբ սահմանված կարգով կձևավորվի նոր բարձրագույն դատարանի կազմը։ Լուծումը կլինի ավելի ֆունդամենտալ և իրավական տեսակետից՝ անթերի։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում