Իրանում հերթական նախագահական ընտրությունները նշանակված են 2021 թվականի հունիսի 18-ին: Այդ մասին հայտարարել է երկրի ներքին գործերի նախարարության ղեկավարի տեղակալ Ջամալ Օրֆը։
«Իրանի Սահմանադրության պահապանների խորհրդի հետ համաձայնեցումից հետո (որոշում է ընդունվել) ընտրություններն անցկացնել 2021 թվականի հունիսի 18-ին»,- օգոստոսի 24-ին մեջբերում է անում նրա խոսքից ISNA գործակալությունը:
Օգոստոսի 23-ին Օրֆը հայտակարել է, որ ընտրական գործընթացի սկիզբը պլանավորված է 2021 թվականի փետրվար – մարտին: