Saturday, 20 04 2024
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Ապրիլի 20-ին ջուր չի լինի նշված հասցեներում
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի

Խոսքի արժեքն ու քաղաքական ֆիլտրերը

Հայաստանի քաղաքական ուժերի շրջանում, այդ թվում` ընդդիմադիր դիրքերից հանդես եկող, նորություն չէ միմյանց անվանարկելը, քննադատելը, միմյանց դիմակ պատռելու կամ մերկացնելու փորձերը:

Անուններ, իհարկե, չարժե տալ, որովհետև երևույթը և դրա կամա, թե ակամա մասնակիցները Հայաստանի հասարակությանը բավական ծանոթ են: Այս ամենը հայաստանյան քաղաքական կյանք կոչվածի հիմնական «բեմադրություններից» մեկն է, որին հանդիպում ենք շատ հաճախ: Այն, որ այստեղ գործ ունենք հաջող կամ անհաջող, բայց ընդամենը դերասանական խաղի հետ, երևի թե որևէ մեկի մոտ կասկած չի հարուցում, քանի որ տրամադրությունները այս պսևդոքաղաքական ուժերի մոտ փոխվում են ժամ առ ժամ և մի պահ նրանք կարող են միմյանց հետ միավորվելու հավաստիացումներ տալ, իսկ հաջորդ պահին կրկին «կծել» իրար: Իսկ եթե անգամ սա դերասանական խաղ էլ չէ, ապա առավել քան մտահոգիչ ու տարօրինակ են ադեկվատության նմանօրինակ տատանումները ժամ առ ժամ կամ օր առ օր:

Վերջին հաշվով, սա հայաստանյան հասարակական-քաղաքական կյանքի հիմնարար խնդիրներից մեկն է, որի վերաբերյալ հանրային հստակ մոտեցումներ ու չափանիշներ կան ձևակերպերված, և արդեն երկու տարի է հանրությունը մասնակից չի լինում այդ ոչ ադեկվատության վայրիվերումներին։

Հարցն այն է, որ Հայաստանում անհրաժեշտ է, նույնիսկ հրամայական է հեղափոխական իշխանությանը հակադիր հեղափոխական հասարակական համակարգի ձևավորումը: Այդ համակարգի կառուցվածքի շուրջ կարելի է քննարկումներ ու բանավեճեր ունենալ, սակայն երևի թե ավելի ու ավելի քչերն են կասկածում, որ ցանկացած իշխանական համակարգին հնարավոր է հակադրվել միայն այլընտրանքային հարաբերությունների համակարգով, որի կարևորագույն առաքելություններից մեկը կլինի հասարակության հեղափոխական արժեքային պատկերացումներն ու կողմնորոշումները։

Դա ենթադրում է, որ այլընտրանքային համակարգը պետք է հնարավորինս զերծ լինի դերասաններից, թատերականացումից: Այն պետք է լինի դիտարժան, հետաքրքիր, սակայն ոչ թատրոն կամ կրկես, ինչին ականատես ենք լինում այսօր:

Դրանում կարևորագույն արժեքներից մեկը պետք է լինի խոսքի արժեքը, որը Հայաստանում ոտնահարվում է գրեթե ամեն օր։ Տվյալ դեպքում, մենք գործ ունենք խոսքի արժեքի ակնհայտ ոտնահարման հետ: Օրինակ` մի օր քաղաքական ուժերը կարող են թույն լցնել իրար վրա,- արդարացի, թե անարդար` այլ հարց է,- իսկ մյուս օրը կարող են միմյանց հետ ինչ-որ ռազմավարական համաձայնությունների մասին խոսել և անգամ երդումներ տալ: Ու հետո` մի քանի օր անց, կամ թեկուզ հենց հաջորդ ժամին, կրկին կարող է այս կամ այն ուժից դուրս գալ հերթական կսմիթը:

Հասարակությունն այդ ամենի ականատեսն է, և հասարակությունը դառնում է ունկնդիրը, թե ասենք ինչպես է մի որևէ ուժ ներկայացվում որպես հետադիմական, որը իր մտածողությամբ, որը իրական տեսակի առումով ոչնչով չի տարբերվում իշխանություններից:

Եվ այսքանից հետո, դեմոկրատական վերափոխումների և մոդեռնիզացիայի դիրքերից հանդես եկող ուժերը կարող են հայտարարել, որ չնայած այս-այս անհամաձայնություններին և տհաճություններին, իրենք պատրաստ են հանուն միավորման մի կողմ դնել տարաձայնությունները և նեղացածությունը, ու համագործակցել կամ միանալ իշխանության դեմ պայքարում: Սա ընդհանրապես օդով լցված հայտարարություն է, որով արդեն տևական ժամանակ լվացվում է հանրային ուղեղը:

Չէ՞ որ գործող հեղափոխական իշխանություն հասկացությունը դա նաև մտածողությունը, մշակույթը, արժեքներն ու փիլիսոփայությունն են, տեսակն է: Հետևաբար, եթե որևէ ընդդիմադիր կամ այդպիսին ներկայացող ուժ հռչակվում է այդ տեսակին և մտածողությանն ու արժեքներին համահունչ, ապա իշխող համակարգի դեմ պայքարը արդեն ոչ միայն ենթադրում, այլև պահանջում է ոչ թե միավորում այդ ուժի հետ՝ «մի կողմ դնելով ինչ-ինչ բաներ», այլ սեփական խոսքին և հռչակած արժեքներին հավատարմություն, խոսքի արժեքի պահպանում:

Ընդդիմադիր պայքարի հարցում շատ ավելի կարևոր է ուժերի միավորվելը, առավել ևս, երբ ի վերջո նման բան չի ստացվում և պարզապես օբյեկտիվորեն չի կարող ստացվել, այլ հասարակության մոտ խոսքի արժեքը պահելն ու արժեքների տրանսֆորմացիայի գործընթացին հավատարիմ մնալը: Դա հասարակական-քաղաքական միջավայրի ֆիլտրացիա է՝ արժեքային ֆիլտրների միջոցով հետագա աղտոտումը կանխարգելելու կոնկրետ ձեռնարկով:

Լուսանկարը՝ panorama.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում