Tuesday, 09 06 2026
Արժանապատիվ աշխատանք և ներառական զբաղվածություն․ Հայաստանի առաջնահերթությունները ներկայացվել են Ժնևում
Վայրի կենդանիների և բույսերի պահպանության ոլորտում օրենսդրական բարեփոխումները մտնում են գործնական փուլ
Հունաստանում ՀՀ դեսպանը քննարկումներ է ունեցել Դիդիմոտիխոյի և Օրեստիադայի քաղաքապետների հետ
Հունիսի 19-ին «Արև Արենայում» ելույթ կունենա NEMRA խումբը
Նախատեսվում է ոստիկանությունում ներդնել հոգեբանական աջակցության պիլոտային ծրագրեր
Հուլիսի 1-ից Հիդրոմետը կհամագործակցի Եվրոպական օդերևութաբանական ծառայությունների ցանցի հետ
Հակակոռուպցիոն դատարանը 160-ից ավելի խափանման միջոցի միջնորդությունների մոտ 90 տոկոսը բավարարել է
Կիպրոսում և Հունաստանում բացահայտվել է «ՀԱՄԱՍ»-ի հետ կապված ահաբեկչական ցանց
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են
Կրեմլն «անընդունելի» է որակել Եվրոպայի նախապայմաներն Ուկրաինայի հարցում կարգավորման համար
Միջազգային խորհրդակցություններ՝ նվիրված ԱԲ կիրառմանն ու կառավարմանը հիդրոօդերևութաբանության ոլորտում
Ղրղզստանի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում տարած հաղթանակի առիթով
Ընտրակաշառք բաժանող ընդդիմադիրներին մաղթում եմ շուտափույթ քաղաքական մահ. Տիգրան Ավինյան
Մալաթիայի համայնքային ոստիկաններն ու պարեկները կանխել են թմրանյութերի ապօրինի շրջանառության հերթական դեպքը
Փետրվարից 7-ից ընտրական հանցագործությունների գործերով կալանավորվել է 52 անձ. Հակակոռուպցիոն կոմիտե
Դաութին շնորհավորել է Փաշինյանին
ՆԱՍԱ-ի գիտության դեսպան և աստղաֆիզիկոս Անջալի Թրիփաթին հանդիպել է ԵՊՀ դասախոսների և ուսանողների հետ
«Հեզբոլլահ»-ը կոչ է արել Լիբանանի իշխանություններին «շտկել» հարաբերություններն Իրանի հետ
22:00
Կանանց առողջությունը թվային դարաշրջանում
Ադրբեջանի ԱԳՆ-ն քաղաքացիներին հիշեցրել է արտերկրում զինված հակամարտություններին մասնակցելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին
Ընտրությունները ցույց տվեցին, որ Հայաստանը վտանգավոր չափով խոցելի է Կրեմլի կողմից
21:30
Խամենեիի սպանությունից հետո ՌԴ-ում անջատել են Պուտինին պաշտպանող տեսահսկման համակարգը. FT
21:21
Իրանը խոցել է ամերիկյան Apache ուղղաթիռ․ Թրամփ
«Միակ տղամարդը» է՜լ բլոգեր դարձավ, է՜լ երեխա գրկող՝ ոչինչ չօգնեց. չեն կարող փողոց գեներացնել
21:09
Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 21-րդ փաթեթի մասին
Ինչպես պատերազմը, խաղաղությունը նույնպես մրցակցային է․ Հայաստանը պետք է ձևավորի խաղաղության իր «բաժնետոմսերը»
20:50
Իրանն ԱԷՄԳ-ում ԱՄՆ-ի ներկայացրած բանաձևի նախագիծը որակել է որպես նոր ագրեսիան արդարացնելու փորձ
Կիպրոսի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
Երկու իրանցի զինվոր է զոհվել Իսրայելի հարվածների հետևանքով
ՊԵԿ աշխատակիցներն ԻԻՀ-ց ժամանած բեռնատարում հայտնաբերել են չհայտարարագրված 143 կապ բնական մազ

«Արմավիան» շարունակում է անորակ ռուսական ինքնաթիռի շահագործումը

Superjet ռուսական նոր ինքնաթիռները, որոնցից առաջինը հայտնվել էր «Արմավիա» ավիաընկերության ինքնաթիռների պարուկում, արդեն չորս օր է՝ չի շահագործվում: RBC daily թերթին հայտնի է դարձել, որ ինքնաթիռի շարժիչում խնդիրներ են հայտնաբերվել: Սա ռուսական ինքնաթիռի առաջին նման խնդիրն է:

Ինքնաթիռը մինչև հիմա իրականացրել է 234 չվերթ՝ 577 ժամ ընդհանուր տևողությամբ՝ հիմնականում Երևանից Մոսկվա, Լառնակա, Խարկով, Հռոմ: Ապրիլի 21-ից հետո, երբ «Արմավիան» ստացել է ինքնաթիռը, այն գրեթե ամեն օր շահագործվել է: Սակայն հուլիսի 23-ից, երբ ինքնաթիռը վերադարձել է Մարսելից, ինքնաթիռը չի լքել օդանավակայանը:

Նշենք, որ «Արմավիա» ընկերությունն այսօր պաշտոնապես հաստատել է Superjet օդանավի շարժիչի հետ կապված խնդրի առկայությունը: Ինչպես հաղորդում է Մեդիամաքս լրատվական գործակալությունը, «Երևան-Մարսել չվերթի ժամանակ աշխատել է շարժիչի աշխատանքային պարամետրերի շեղման ցուցիչը: Թռիչքային շահագործման գործող ձեռնարկի համաձայն՝ օդանավի անձնակազմը ձեռնարկել է միջոցներ, որոնք հնարավորություն են տվել ավարտել թռիչքը նորմալ ռեժիմով և իրականացնել հետադարձ թռիչք: Շեղման պատճառների վերլուծության համար ստեղծվել է հանձնաժողով, որը կազմված է Սուխոյի քաղաքացիական ինքնաթիռներ (ՍՔԻ), PowerJet եւ Արմավիա ընկերությունների ներկայացուցիչներից»,- ասել են «Արմավիա»-ի մամուլի ծառայությունից:

Հիշեցնենք՝ սա առաջին խնդիր չէ, որ առաջացել է նորաստեղծ այս ինքնաթիռում: «Աերոֆլոտ» ավիաընկերությունը հայտարարել էր օդափոխման համակարգում եղած խնդիրների մասին: Իսկ մի քանի շաբաթ առաջ պարզվել էր, որ հայկական ավիաընկերությանը տրամադրված ինքնաթիռի անիվների հիմքը 75 ուղևորի համար նախատեսված ինքնաթիռների համար է, այնինչ «Արմավիա»-ի ինքնաթիռը 95 ուղևոր է փոխադրում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում