Առաջիկա մեկ ամսվա ընթացքում Թեհրանում կկայանա Իրանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի արտաքին գործերի նախարարների հանդիպումը: Այդ մասին հայտնել Է Ադրբեջանում Իրանի դեսպան Մուհամեդ Բաղիր Բահրամին ըստ ադրբեջանական APA գործակալության: «Հանդիպման ընթացքում կքննարկվեն տարածաշրջանային եւ միջազգային հարցեր, երեք երկրների ինտեգրացումը տարբեր ոլորտներում, այդ թվում՝ տնտեսության բնագավառում եռակողմ համագործակցության զարգացման ուղղությամբ»,-հայտարարել Է Բահրամին այսօր Բաքվում կայացած մամուլի ասուլիսում: