Friday, 19 04 2024
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Հարսնաքար», «Բյուրեղ», տներ, մեքենաներ, միլիարդներ. Դատախազությունը պահանջում է Ռ. Հայրապետյանից
Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ
19:30
ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնություն տրամադրելու ուշացման հետևանքների մասին
Ամփոփվել են ՀՀ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին

«Գալիս են բռնելու, փախի…». Լոռու մարզում ոստիկանության ավագ տեսուչը նախազգուշացրել է հետախուզվողին

Վերաքննիչ քրեական դատարանի վարույթում է Սասուն Ս.-ի գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը:

Գործը քննվել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում Սուսաննա Գզոգյանի նախագահությամբ:

1976 թվականին ծնված Սասուն Ս.-ն նախաքննության մարմնի 2020 թվականի ապրիլի 13-ի որոշմամբ ձերբակալվել, իսկ հաջորդ օրը՝  ապրիլի 14-ին, ազատվել է ձերբակալումից,  նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:

2020 թվականի ապրիլի 16-ին որոշմամբ Սասուն Ս.-ն ներգրավվել է որպես մեղադրյալ,  նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308 հոդվածի 1-ին մասով:

Ըստ մեղադրանքի՝ Սասուն Ս.-ն, զբաղեցնելով ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Բազումի բաժնի ՀՈ բաժանմունքի ավագ տեսուչի պաշտոնը, հանդիսանալով պաշտոնատար անձ, պարտավոր լինելով հանցագործություն կատարած անձին հայտնաբերելու նպատակով ձեռնարկել համապատասխան օպերատիվ-հետախուզական և քրեադատավարական միջոցառումներ, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով՝ չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները, որի հետևանքով էական վնաս է պատճառվել պետության օրինական շահերին:

Սասուն Ս.-ն ի պաշտոնե պարտավոր է եղել հայտնաբերել հանցագործություն կատարած, ինչպես նաև հետաքննության, նախաքննության ու դատական մարմիններից թաքնվող, քրեական դատավարությունից, պատիժը կրելուց խուսափող անձանց:

Ոստիկանության ավագ տեսուչ Սասուն Ս.-ն, ըստ մեղադրանքի,  2020 թվականի փետրվարի 28-ին տեղեկացել է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 38-296-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցագործություն կատարելու համար դատապարտված իրենց թաղամասի բնակիչ Աշոտ Ա.-ի նկատմամբ պատժի կրումից խուսափելու համար ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Բազումի բաժնի կողմից հայտարարվել է հետախուզում: Սասուն Ս.-ի ունեցած տեղեկություններով՝ հետախուզվողը գտնվել է Երևանում:

2020 թվականի մարտի 17-ին Սասուն Ս.-ն տեղեկանալով, որ ոստիկանության Բազումի բաժնի ծառայողները մեկնել են Երևան՝  հետախուզման մեջ գտնվող իր մտերիմ Աշոտ Ա.-ին հայտնաբերելու և բերման ենթարկելու համար, վերջինիս հնարավոր հայտնաբերումից զերծ պահելու նպատակով հեռախոսակապ է հաստատել իր և հետախուզվող Աշոտի ընդհանուր մտերիմ Արտակ Ա.-ի հետ և նրան նախապես զգուշացրել է  ոստիկանության Բազումի բաժնի ծառայողների կողմից հետախուզվողին հայտնաբերելու նպատակով Երևանում ձեռնարկվող միջոցառման մասին՝ զգուշացնելով, որ նա այդ մասին տեղյակ պահի Աշոտին: Արտակ Ա.-ն իր հերթին անմիջապես զանգահարել է հետախուզվող Աշոտին, նրան հայտնել է Սասուն Ս.-ի հետ ունեցած հեռախոսազրույցի մասին: Աշոտ Ա.-ն թաքնվել է, ինչի պատճառով ՀՀ ոստիկանության Բազումի բաժնի ծառայողների կողմից հնարավոր չի եղել հայտնաբերել հետախուզվող Աշոտ Ա.-ին:

Այսպիսով, Սասուն Ս.-ն հետախուզվող Աշոտ Ա.-ի հետ ունեցած մտերիմ հարաբերությունները չվատթարացնելու անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, չի կատարել իր ծառայողական պարտականությունները,  հետախուզման մեջ գտնվող Աշոտ Ա.-ին հայտնաբերելու նպատակով ոստիկանության աշխատակիցների՝ Երևան կատարելիք այլցելության մասին Արտակ Ա.-ի միջոցով նախապես տեղեկացրել է հետախուզվող Աշոտ Ա.-ին՝  այդ կերպ ձախողելով հետախուզվողին հայտնաբերելու ուղղությամբ ոստիկանության առանձին ստորաբաժանման կողմից տևական ժամանակ իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումը:

Ըստ մեղադրանքի՝ Սասուն Ս.-ի  դիտավորյալ գործողությունների հետևանքով էական վնաս է պատճառվել պետության օրինական շահերին, հեղինակազրկվել է պետական իշխանության մարմինը, խաթարվել է արդարադատության շահը՝ պատժի կրումից խուսափող հետախուզվողը չի հայտնաբերվել:

Դատարանում Սասուն Ս.-ն, որն արդեն ուներ ոչ թե ոստիկանության ծառայողի, այլ «չաշխատող» քաղաքացու կարգավիճակ, իրեն լիովին մեղավոր է ճանաչել, միջնորդել է գործը քննել արագացված ընթացակարգով:

Դատարանը հաշվի է առել, որ Սասուն Ս.-ն լիովին  ընդունել է մեղսագված արարքը, նրա խնամքին են երկու երեխաները, որոնք առողջական խնդիրներ ունեն:

Սասուն Ս.-ն մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 308  հոդվածի 1-ին մասով, նրա նկատմամբ պատիժ է նշանակվել տուգանք` 300 հազար դրամի չափով:

ՀՀ քրեական օրենսգրքի 69 հոդվածի 5-րդ մասի հիման վրա` նշանակված պատժին հաշվակցվել է Սասուն  Ս.-ի՝ 2020 թվականի ապրիլի 13-14-ին արգելանքի տակ գտնվելու ժամկետը, և նրա նկատմամբ վերջնական պատիժ է սահմանել տուգանք՝ 250 հազար  դրամի չափով:

Դատախազ Վ. Դոլմազյանը, հաշվի առնելով ՀՀ դատախազության այն դիրքորոշումը, որ առավել խիստ պատժողական քաղաքականություն պետք է վարել իրավապահ մարմինների ներկայացուցիչների կողմից հանցագործությունների բացահայտմանը խոչընդոտելու, առերևույթ հանցագործություն կատարող անձանց պատասխանատվությունից խուսափելուն ուղղված գործողություններ կատարելու, հանցավոր վարքագիծ դրսևորելու դեպքերին՝ նման երևույթները գնահատելով որպես հանցավորության դեմ պայքարում իրավապահ մարմինների նկատմամբ դավաճանություն, այս գործով ոստիկանության նախկին ավագ տեսուչի նկատմամբ պատիժը գնահատել է որպես ակնհայտ մեղմ պատիժ ու վերաքննիչ բողոք է բերել՝ պահանջելով պատժի մասով՝ խստացման առումով, փոփոխել դատավճիռը, Սասուն Ս.-ին դատապարտել ոչ թե տուգանքի, այլ՝ իրական ազատազրկման՝ 1 տարի ժամկետով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում