Շրջակա միջավայրի նախարարության հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է, որ վաղը կեսօրից հետո անձրևները հանրապետությունում կդադարեն, և մինչև օգոստոսի 28-ը հանրապետության ողջ տարածքում կհաստատվի կայուն, առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը օգոստոսի 24-28-ին աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով:
https://www.facebook.com/gagik.surenyan/posts/3459046200825271