Thursday, 25 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Տխուր պատկեր տրանսֆերային շուկայում․ Որքան ենք զիջում Վրաստանին

Հայաստանցի ֆուտբոլիստները շարունակում են մնալ արտասահմանյան ավելի բարձր կարգ ունեցող ակումբների ուշադրությունից դուրս։ Մատների վրա կարելի է հաշվել այն տեղացի ֆուտբոլիստներին ովքեր վերջին 2-3 տարիներին տեղափոխվել են եվրոպական ուժեղ ակումբներ։ Հայկական ակումբների հիմնական մասը նախապատվությունը տալիս է լեգեոներներին, իսկ ահա մեր տղաները հայտնվել են խաղից դուրս վիճակում։

Որպեսզի տիրող իրավիճակն ավելի պատկերավեր լինի, հայացք նետենք դեպի հարևան Վրաստան։ Ներկայումս բաց տրանսֆերային պատուհանի ընթացքում վրացի ֆուտբոլիստները շարունակում են տեղափոխվել արտասահմանյան թիմեր։ Ներկայացնենք թերևս ամենաթարմ օրինակները։ Ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում Թբիլիսիի «Դինամոյի» 21-ամյա կիսապաշտպան Նիկոլոզ Նինուան պայմանագիր է կնքել հունական ՊԱՕԿ-ի հետ։ Տրանսֆերի արժեքը կազմել է 850 հազար եվրո։ Գորիի «Դիլայի» 24-ամյա պաշտպան Գուրամ Գիորբելիձեն էլ տեղափոխվել է ավստրիական «Վոլֆսբերգ»։ 2019/2020 թթ տրանսֆերային պատուհանների ընթացքում Բաթումի «Դինամոյի» հարձակվող Ռոման Չանթուրիան հայտնվել էր իտալական «Էմպոլիում», իսկ «Սաբուրթալոյի» կիսապաշտպան Գեորգի Քոչորաշվիլին՝ իսպանական «Լևանտեում»։ Վրացական թիմերից եվրոպական բարձրակարգ թիմեր տեղափոխված ֆուտբոլիստներին կարելի է շարունակ թվարկել։ Իսկ ինչ պատկեր է տիրում Հայաստանում։

Ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում հայաստանցի ֆուտբոլիստներից արտասահմանյան ակումբ է տեղափոխվել միայն «Փյունիկի» պաշտպան Արմեն Մանուչարյանը պայմանագիր կնքելով Վոլգոգրադի «Ռոտորի» հետ։ 2019/2020 թթ թրանսֆերային պատուհանների ընթացքում տեղացի ֆուտբոլիստներից այլ երկրների թիմերում են հայտնվել Էրիկ Վարդանյանը, Պետրոս Ավետիսյանը, Ռումյան Հովսեփյանն ու Արտակ Դաշյանը։ Վերջինս համալրել է Ղազախստանի երկրորդ դիվիզիոնը ներկայացնող «Ատիրաուի» շարքերը։ Ռումյան Հովսեփյանը պայմանագիր կնքելով բուլղարական «Արդայի» հետ մեկ տարի անց վերադարձավ, հայտնվելով «Ալաշկերտում»։ Պետրոս Ավետիսյանը ելույթ է ունենում ղազախական «Տոբոլում», որը մեծ հաշվով չի գերազանցում մեր ֆուտբոլիստի նախկին թիմին՝ «Արարատ-Արմենիային»։

Ինչ վերաբերվում է Էրիկ Վարդանյանին, ապա տեղափոխվելով Ռուսաստանի Պրեմիեր լիգան ներկայացնող «Սոչի», վնասվածքի պատճառով այս թիմի կազմում չի մասնակցել պաշտոնական հանդիպման։ Նկատենք, որ ի տարբերություն վրացիների՝ հայ ֆուտբոլիստները լավագույն դեպքում հայտնվում են մասնավորապես ԵԱՏՄ երկրների թիմերում՝ մասնավորապես Ղազախստանում և Ռուսաստանում։ Ներկայում բաց տրանսֆերային պատուհանի ընթացքում համոզվեցինք սակայն , որ ԵԱՏՄ երկրներում լեգեոներների սահմանափակման վերանալուց հետո՝ նույնիսկ ռուսական և ղազախական թիմերը այնքան էլ հետաքրքրված չեն հայաստանցի ֆուտբոլիստներով։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում