Թբիլիսիում կորոնավիրուս է հաստատվել մեկուկես ամսական երեխայի մոտ: Այս մասին հայտնել է Հանրային հեռուստաընկերությունը: Փոքրիկը ընդունվել է Թբիլիսիի Բոչորիշվիլի անվան կլինիկա: Այստեղ բուժում են ստանում նրա մայրը և նրա երկրորդ երեխան: Ըստ բժիշկների՝ հիվանդների վիճակը բավարար է: Նրանք ունեն հիվանդության մեղմ ախտանիշներ՝ գրում է ekhokavkaza.com-ը:
Կորոնավիրուս ախտորոշվել է նաև երեխայի հոր մոտ: Տղամարդուն տեղափոխել են մեկ այլ կլինիկա: Հայտնի է, որ նա Վրաստանի առողջապահության նախարարության բժշկական գործունեության պետական կարգավորման գործակալության աշխատակից է: Գերատեսչությունում ասում են, որ բոլոր այն աշխատակիցները, ովքեր կապ են ունեցել վարակված աշխատակցի հետ, թեստ են հանձնել և ինքնամեկուսացել: