Wednesday, 24 04 2024
Այրվել է մոտ 50 հա չոր խոտածածկույթ
17:26
Միացյալ Թագավորությունը կմեծացնի իր ռազմական բյուջեն
17:20
Թալիբները մտադիր են հատուկ ստորաբաժանում ստեղծել ԻՊ-ի դեմ պայքարելու համար
17:10
Չինաստանը դեմ է հանդես եկել ԱՄՆ-ի նոր օրինագծում Թայվանի վերաբերյալ դրույթներին
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության Մայր տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագ է մատուցվել
16:50
Կոնգոյում կապիկի ծաղիկի համաճարակ է հայտարարվել
«Հայաստանը պետք է վերացնի խաղաղության պայմանագրին խանգարող իրավական խոչընդոտները. Ալիևի ներկայացուցիչ
Ալիեւի «ձիով քայլը»
16:24
Լոնդոնում չորս մարդ է վիրավորվել պալատական հեծելազորի նժույգների փախուստի պատճառով
Բոլոր թելերով եմ կապված Ցեղասպանության հետ. այն պետք է դառնա ՀՀ անվտանգության անբաժանելի տարր
Ադրբեջանում կայացել է Իլհամ Ալիևի և Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի հանդիպումը
Իշխանությունը պետք է քայլեր ձեռնարկի՝ փրկվելու ռուս-քեմալական աքցանից
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների ոգեկոչման արարողություն
Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի օրը հիշատակվեց և ոգեկոչվեց Շիրակի մարզում
Հայ ժողովուրդը կրկին պայքարում է ատելության դեմ. Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահ
15:54
Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը
Ադրբեջանը կանգ չի առնում, որովհետև կա անպատժելիության մթնոլորտ․ Ժան- Լյուկ Մելանշոն
15:50
Հայ ժողովուրդը վերապրել է 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը և 21-րդ դարի առաջին էթնիկ զտումը․ Նատալի Լուազոն՝ Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստում
Պեսկովը տեղյակ չէ ՌԴ Պն փոխնախարարի պետական դավաճանության մեղադրանքից
ՌԴ ՊՆ փոխնախարարը կասկածվում է պետական դավաճանության մեջ
15:20
ԱՄՆ պետքարտուղարը ժամանել է Շանհայ
Նոյեմբերյանում տեղի ունեցած առերևույթ խուլիգանության դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել, 5 անձ ձերբակալվել է. ՔԿ
Մատվիենկոն Ազգային ժողովին հորդորում է Ալեն Սիմոնյանին «մրցագորրգ հրավիրել». խնդիրը նրա անձի՞, թե՞ իշխող քաղաքական ուժի հետ է
«Արդեն բոլոր կարմիր գծերն անցել է»․ Մատվիենկոն՝ Ալեն Սիմոնյանի մասին
ԱՄՆ դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում
Հայաստանում Լիտվայի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
14:49
Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռացվեն․ Հունաստանի նախագահ
14:48
Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը․ Բայդեն

«Պասպորտ սեղանի պետն իմ ախպերն ա, դատավորն իմն ա». Վերին Շորժայի նախկին գյուղապետի որդին արդարացվել է խուլիգանության մեղադրանքում

Վերաքննիչ քրեական դատարանի վարույթում է Խաչատուր Ե.-ի գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը:

Գործը քննվել է Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Յուրիկ Իսկոյանի նախագահությամբ:

Ամբաստանյալը՝ Խաչատուրը, Վերին Շորժայի նախկին գյուղապետի որդին է:

Նա մեղադրվում էր որպես զենք գործածված առարկայի գործադրմամբ կատարած խուլիգանության և ապօրինի գազային ատրճանակ կրելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ և 235 հոդվածի 4-րդ մասերով:

Այս գործով քննությունը Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատրանում սկսվել է 2017 թվականի հունիսից: Գործի քննությունը նախ եղել է դատավոր Մնացական Հարությունյանի վարույթում: Երբ դատավորը տեղափոխվել է վերաքննիչ քրեական դատարան, 2018 թվականի ապրիլին այս գործը մակագրվել է դատավոր Յուրիկ Իսկոյանին, ում նախագահությամբ էլ գործի քննությունն ավարտվել է 2020 թվականի հուլիսին:

Բուն դեպքը տեղի է ունեցել դատավճռի հրապարակումից մոտ 4 տարի առաջ՝ 2016 թվականի նոյեմբերի 23-ին, այսպես ասած՝ նախորդ իշխանությունների օրոք: Դեպքի պահին ամբաստանյալը՝ Խաչատուր Ե.-ն 24 տարեկան էր:

Ըստ մեղադրանքի՝2016 թվականի նոյեմբերի 23-ին Խաչատուր Ե.-ն իմանալով, որ Գեղարքունիքի մարզի Այրք գյուղ գնացող ջրագծի խողովակաշարի սառչելու պատճառով Այրք գյուղի բնակիչ Գագիկ Զ.-ի ու իր հոր՝ Վերին Շորժա համայնքի այն ժամանակվա ղեկավարի միջև տեղի է ունեցել հեռախոսային տհաճ խոսակցություն, իր վարած «UAZ» մեքենայով Վարդենիս քաղաքից գնացել է Այրք:

Ժամը 18-ն անց 30-ի սահմաններում հասնելով Այրք գյուղ՝  գյուղամիջյան ճանապարհին Խաչատուրը տեսել է գյուղի ջրամատակարարումը վերականգնած Գագիկ Զ.-ին ու նրա մի քանի համագյուղացիներին: Խաչատուրը, ըստ մեղադրանքի, մեքենան կանգնեցրել, իջել է մեքենայից, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հավաքվածների նկատմամբ՝ հայտարարել է, թե դատավորն իր բարեկամն է, եղբայրը անձնագրայինի պետն է, ոստիկանությունն էլ է իրենը:

Ըստ մեղադրանքի՝ Խաչատուր Ե.-ն իր կողմից ապօրինի կրած «Կոլտ» մոդելի գազային ատրճանակը հանել ու գործադրել է՝ կրակոցներ է արձակել իրեն մոտեցող Գագիկ Զ.-ի ուղղությամբ: Վերջինս ուշագնաց է եղել: Դեպքի վայրում մյուս հավաքվածների ինքնազգացողությունն  էլ է վատացել կրակոցներից, առաջացել է վախի զգացում:

Ամբաստանյալ Խաչատուր Ե.-ն ինչպես նախաքննության, այնպես էլ դատաքննության ընթացքում իրեն մեղավոր չի ճանաչել: Նա հայտնել է, որ դեպքի օրը եղել է Երևանում, ապա վերադարձել է Վարդենիս: Հայրը տանն էր, հեռախոսով խոսում էր Գագիկ Զ.-ի հետ: Հեռախոսային խոսակցությունից հետո հայրն ինքն իրեն խոսել է՝ ինչու է Գագոն իրեն մեղադրում ջրերի սառչելու համար, եթե ինքը ջուրը փակեր, իր ֆերման էլ կտուժեր…

Ինքը հորը հարցեր չի տվել, որոշել է գնալ ֆերմա: Դուրս է եկել, տեսել է «Վիլիսը» բակում է: Նստել ու շարժվել է դեպի Վերին Շորժա: Ընթացքի ժամանակ մեքենայի նստատեղի տակից մի առարկա դիպել է ոտքին, ինքը տեսել է, որ դա եղբորը պատկանող գազային ատրճանակն է: Նորից դրել է նստատեղի տակ ու շարունակել է ընթացքը:

Հասել է Այրք գյուղի վերջնամաս: Հեռվից տեսել է, որ մի «Վիլիս» է կանգնած, մոտը մարդիկ են հավաքված:  Նրանցից մեկը առանձնացել, եկել է դեպի իր մեքենան, ձեռքով կանգնելու նշան է արել: Ինքը կանգնել է, այդ անձը բացել է մեքենայի դուռը, նայել է մեքենայի սրահի ներսը ու հարցրել է, թե ուր է իր հայրը: Ինքը պատասխանել է, որ հայրը Վարդենիսում է: Իջել է մեքենայից ու հարցրել է, թե ինչ է պատահել:

Գագիկն ու մի քանիսը գոռգոռալով հարցրել են՝ ինչո՞ւ եք փակել մեր գյուղի ջրերը: Ինքը փորձել է պարզաբանել, բայց հավաքվածները գոռացել են, ասել են՝ իբր իր հայրն է ջրագիծը փակել ու սառցրել: Այդ ընթացքում Գագիկը քաշքշել է իրեն, հայհոյել է: Ինքը զգացել է, որ հագուստը պատռվել է, փորձել է ազատվել նրա ձեռքերից: Հավաքվածների միջից ասել են՝ լոմերը, բահերը բերեք: Ինքը խուճապի է մատնվել, մտածել է, թե այդ մարդիկ իրեն վնաս կպատճառեն: Հիշել է եղբոր գազային ատրճանակը, մի կերպ ազատվել է Գագիկի ձեռքերից, մեքենայի նստատեղի տակից հանել է գազային ատրճանակը ու մի անգամ օդ է կրակել, որ հավաքվածները հանդարտվեն, իրեն մոտ չգան: Նկատել է, որ մեկը ինչ-որ առարկայով ուզում է իրեն մոտենալ, մի անգամ էլ է օդ կրակել, վազելով նստել է մեքենա ու հեռացել է: Ճանապարհից զանգել, կատարվածի մասին հայտնել է հորը: Նրան սպասել է անասնաֆերմայում: Հայրն ու եղբայրը եկել են: Իրենք միասին վերադարձել են Վարդենիս, գնացել են ոստիկանություն: Բայց այնտեղ արդեն տեսել են Գագիկ Զ.-ին ու զարմացել են, որ նա է գնացել ոստիկանություն այն դեպքում, երբ նա էր վեճը հրահրել ու վիրավորել իր հայրիկին:

Տուժող Գագիկ Զ.-ն հայտնել է, թե դեպքի օրը Այրք գյուղի ջուրը կտրվել էր, համագյուղացիներով գնացել էին իմանալու, թե ինչ է պատահել: Գնացել ու նորոգել են ջրագիծը: Իրենք կասկածել են, որ ջուրը փակել է Վերին Շորժայի այն ժամանակվա գյուղապետը: Զանգել են նրան, նա չի եկել: Իրենց մեջ լեզվակռիվ է եղել: Իրենք վերադարձել են Այրք, Խաչատուրը հոր «Վիլիսով» եկել է, իրենք նրա հետ վիճել են, ասել են, որ նրա հայրն է իրենց գյուղի ջուրը կտրել: Նա էլ վրդովվել, «գազովի» ատրճանակով երկու-երեք անգամ կրակել է, իրենք փախել են: Իրենք կարծել են՝ իսկական զենք է, բայց կրակելուց հետո հոտ է եկել, պարզվել է՝ «գազովի» ատրճանակ է:

Տուժողն ասել է՝ եթե ինքը չկանգնեցներ Խաչատուրի մեքենան, նա կարող էր չկանգնել:  Խաչատուրն իր վրա չի կրակել, ինքը ուշագնաց չի եղել, ինքը չի տուժել Խաչատուրի գործողություններից, մարմնական վնասվածք չի ստացել: Նրանից ինքը որևէ պահանջ, բողոք չունի, չի ուզում, որ նա ենթարկվի քրեական պատասխանատվության:

Դատարանում հրապարակվել է տուժողի նախաքննական ցուցմունքը: Այնտեղ ասվում  էր, որ Խաչատուրը մեքենայից իջնելով՝ գոռացել է. «Ի՞նչ եք ուզում հորիցս, ի՞նչ ջուր, ի՞նչ բան, պասպորտ սեղանի պետն իմ ախպերն ա, քաղմասն իմն ա, դատավորն իմն ա»: Այդ խոսքերին զուգահեռ՝ նա գոտկատեղի ձախ մասից հանել է ատրճանակ ու առանց այլ բան ասելու՝ մոտ երկու մետր հեռավորությունից երկու-երեք անգամ կրակել է իր ուղղությամբ: Ինքն ուշագնաց է եղել: Երբ ուշքի է եկել, աչքերը մռմռացել են, հասկացել են, որ կրակոցները եղել են գազային ատրճանակից…

Դատարանում հարցրել են տուժողին՝ ինչո՞ւ են նախաքննական ցուցմունքները հակասում դատաքննականին: Տուժողը պատասխանել է, թե այն ժամանակ ուղղակի ջղայնացած է եղել, ուզեցել է, որ Խաչատուրը «տուժվի», չափազանցրել է, հիմա փոշմանել է, ճիշտն է ասում… Ինչ վերաբերում է նրան, որ ինքն է առաջինը գնացել ոստիկանություն ու հաղորդում տվել, ապա սխալվել է, այն ժամանակ մի քիչ խմած է եղել…

Դատարանը եկել է եզրահանգման, որ Խաչատուր Ե.-ի արարքում բացակայում է զենքի կամ որպես զենք գործածված առարկայի գործադրմամբ խուլիգանության հանցակազմը, մեղադրանքի այդ մասով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ մասով, ամբաստանյալը ենթակա է արդարացման:

Դատարանը եզրահանգել է՝ եթե Գագիկ Զ.-ն Խաչատուրի «Վիլիսը» չկանգնեցներ, ապա ոչ մի ապացույց չկա, որ Խաչատուրը այդ վայրում կկանգներ ու վիճաբանության մեջ կմտներ հավաքվածների հետ:

Դատարանն արձանագրել է, որ դեպքը տեղի է ունեցել կենցաղային հողի վրա՝ տուժողի կողմից ամբաստանյալի հոր նկատմամբ ունեցած «հակակրանքի» ու կոպիտ արտահայտությունների  արդյունքում: Դատարանը նաև արձանագրել է, որ ամբաստանյալի գործողությունները «պայմանավորված են եղել տուժող Գագիկ Զ.-ի հակաօրինական վարքագծով և ուղղված չեն եղել հասարակության դեմ»:

Դատարանը նշել է, թե նախաքննական մարմինը Խաչատուր Ե.-ի մեղավորությունը հաստատող առանցքային ապացույց է դիտել հենց տուժող Գագիկ Զ.-ի ցուցմունքը, բայց դատարանում Գագիկ Զ.-ն հրաժարվել է իր նախաքննական ցուցմունքներից: Քանի որ փորձաքննությամբ տուժողի հագուստի վրա կրակոցի արգասիքներ չեն հայտնաբերվել, դատարանը ապացուցված է համարել, որ Խաչատուրը կրակել է ոչ թե տուժողի ուղղությամբ, այլ՝ օդ:

Դատարանը արձանագրել է. «Խաչատուր Ե.-ի հայտարարությունը, թե դատավորն իր բարեկամն է, եղբայրը անձնագրայինի պետն է, ոստիկանությունն  էլ է իրենը, ինքնին բավարար չէ նրա գործողություններում խուլիգանության՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածով նախատեսված հատկանիշների առկայության փաստը հաստատելու համար, քանի որ նշված բառակապակցությունները չեն կարող վկայել խուլիգանության հանցակազմի օբյեկտիվ կողմի տարրերի մասին»:

Դատարանը Խաչատուր Ե.-ին արդարացրել է ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ մասով՝ հանցակազմի բացակայության հիմքով:

Իսկ ապօրինի զենք՝ գազային ատրճանակ կրելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի  235 հոդվածի 4-րդ մասով, քրեական գործի վարույթը կարճվել, Խաչատուր Ե.-ի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է ոչ թե արդարացման, այլ վաղեմության ժամկետն անցնելու հիմքով:

Խաչատուր Ե.-ի նկատմամբ ընտրված խափանման միջոց գրավը  վերացվել է , գրավատուին կվերադարձվի 1 միլիոն դրամ գրավի գումարը:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում